«Իտալիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (54), ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 59. Տող 59.


Կենդանիներից հանդիպում են [[քարայծ]], վայրի կատու, [[կզաքիս]], [[գորշ արջ]], [[նապաստակ]], [[սկյուռ]], մոտ 400 տեսակի թռչուններ, ջրերում՝ տարատեսակ ձկներ։ Ստեղծված են Դրան-Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը։
Կենդանիներից հանդիպում են [[քարայծ]], վայրի կատու, [[կզաքիս]], [[գորշ արջ]], [[նապաստակ]], [[սկյուռ]], մոտ 400 տեսակի թռչուններ, ջրերում՝ տարատեսակ ձկներ։ Ստեղծված են Դրան-Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը։

==Պետական կառուցվածքը==

Իտալիան ունիտար հանրապետություն է: Երկրի ղեկավարն է համարվում նախագահը:

Օրենսդիր իշխանությունը Իտալիայում պատկանում է խորհրդրանին, որը նույնպես երկպալատ է: Նրա պալատներն են՝ Պատգամավորների Պալատը և Սենատը: Իտալիայի խորհրդարանի պալատները համարվում են հավասար: Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով:

Իտալիայում գործադիր իշխանությունը իրականացվում է 13 նախարարությունների միջոցով, որոնց գործունեությունը համակարգում է Նախարարների Խորհրդի Նախագահը:

Բարձրագույն դատական մարմինը Իտալիայում՝ [[Բարձրագույն կասացիոն դատարան]]ն է: Պետության բոլոր շրջաններում գործում են 26 վերաքննիչ դատարան:


== Մշակույթը ==
== Մշակույթը ==

17:36, 28 հունվարի 2014-ի տարբերակ

Իտալիայի Հանրապետություն
Repubblica Italiana
Իտալիայի դրոշ
Դրոշ
Իտալիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Il Canto degli Italiani
Իտալիայի դիրքը
Իտալիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Հռոմ
Պետական լեզուներ իտալերեն
Տարածք
 -  Ընդհանուր 301,318 կմ² 
 -  Ջրային (%) 2.4
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 59,093,092 
 -  2001 մարդահամարը 57,110,144 
 -  Խտություն 196.1 /կմ² 
507.9 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի CET (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .it
Հեռախոսային կոդ +39

Իտալիան (իտալերեն՝ Italia), պաշտոնապես Իտալական Հանրապետություն (իտալերեն՝ Repubblica Italiana), երկիր է, որը գտնվում է Հարավային Եվրոպայում և զբաղեցնում է Իտալական թերակղզին և Միջերկրական ծովի երկու ամենամեծ կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան։

Աշխարգագրություն

Իտալիայի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ. կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը)։ Երկրի հյուսիսումում Ալպերն են (առավելագույն բարձրությունը՝ 4807 մ, Մոնբլան), որից հարավ տարածվում է Պադանի հարթավայրը։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ, Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ երկարությամբ, ձգվում են միշին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մ, Կոռնո)։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, Վեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր։ Հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափերի երկարությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդները, Ապենինյան թերակղզու հվ-ում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ)։ Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ Էտնա (3340 մ), Ստրոմբոլի, Վուլկանո։

Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը։ Երկրաբանական կառուցվածքով Իտալիան պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորության) մարզին։

Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, նավթ, գազ, կապար, ցինկ, երկաթ, բոքսիտներ, սնդիկ, ծծումբ, մարմար, կերակրի աղ, հանքային և տաք ջրեր (100—120°C)։

Կլիմա

Կլիման տերիտորիայի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, Պադանի հարթավայրում՝ անցողիկ՝ մերձարևադարձայինից բարեխառնի։ Ամառը շոգ է, չոր։ Հուլիսի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում 20—22°C է, Պադանի հարթավայրում՝ 22—24°C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23—28°C։ Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40°C-ից 45°C։ Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է մինչև 0°C։ Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում և Պադանի հարթավայրում մոտ 0°C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1 —12°C։ Ալպերում հաճախ են լինում — 15°C-ից —20°C սառնամանիքներ։

Տեղումների տարեկան քանակն Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ։

Ներքին ջրերը

Գետային ցանցը խիտ է։ Հյուսիսում հոսում է Պոն (652 կմ), Պադանի հարթավայրի արևելքում՝ Ադիշե, Բրենտա, Պիյավե, Տալյամենտո, Ռենո գետերը։ Ունեն ձնաանձրևային և սառցադաշտային սնում, օգտագործվում են որպես ոռոգման և հիդրոէներգիայի աղբյուր։ Ապենինյան թերակղզու և կղզիների գետերը համեմատաբար սակավաջուր են, սնվում են անձրևներով և ամռանը հաճախ ցամաքում են։ Առավել խոշոր գետերից են Առնոն և Տիբրը։

Իտալիայի լճերի մեծ մասը գտնվում է Լոմբարդական Ալպերում (Դարդա, Կոմո, Լագո-Մաջորե ևն)։

Բուսականությունն ու կենդանական աշխարհը

Ալպերում՝ մինչև 800 մ բարձրության վրա, աճում են լեռնային լայնատերև անտառները (կաղնի, շագանակենի, հացենի, թխկի), 800—1800 մ բարձրություններում՝ (գորշ անտառահողերում, լեռնային հումուսային հողերում և ռենձիններում)՝ հաճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում, թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները։ Պադանի հարթավայրում տարածված է կուլտուրացված բուսականությունը, Ապենիններում և Սիցիլիա ու Սարդինիա կղզիներում (մինչև 500—600 մ բարձրությունները), շագանակագույն և հրաբխային հողերում՝ մշտադալար խցանակաղնին, սոճին, թփուտները, 1000—1500 մ բարձր՝ լեռնային լայնատերև անտառները։

Կենդանիներից հանդիպում են քարայծ, վայրի կատու, կզաքիս, գորշ արջ, նապաստակ, սկյուռ, մոտ 400 տեսակի թռչուններ, ջրերում՝ տարատեսակ ձկներ։ Ստեղծված են Դրան-Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը։

Պետական կառուցվածքը

Իտալիան ունիտար հանրապետություն է: Երկրի ղեկավարն է համարվում նախագահը:

Օրենսդիր իշխանությունը Իտալիայում պատկանում է խորհրդրանին, որը նույնպես երկպալատ է: Նրա պալատներն են՝ Պատգամավորների Պալատը և Սենատը: Իտալիայի խորհրդարանի պալատները համարվում են հավասար: Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով:

Իտալիայում գործադիր իշխանությունը իրականացվում է 13 նախարարությունների միջոցով, որոնց գործունեությունը համակարգում է Նախարարների Խորհրդի Նախագահը:

Բարձրագույն դատական մարմինը Իտալիայում՝ Բարձրագույն կասացիոն դատարանն է: Պետության բոլոր շրջաններում գործում են 26 վերաքննիչ դատարան:

Մշակույթը

Ճարտարապետությունը

Պիզայի թեքվող աշտարակն ու Դուոմոն

Հնագույն գեղարվեստական հուշարձանները (ժայռապատկերներ, քարե արձանիկներ, խեցեղեն ևն) պատկանում են պալեոլիթի և էնեոլիթի դարաշրջաններին։ Բրոնզի դարաշրջանին (մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կես) բնորոշ է կրեաեմիկենյան մշակույթի ազդեցությունը։

Սարդինիա կղզում ստեղծվել է մեգալիթյան կառույցի յուրօրինակ տիպ՝ կեղծ գմբեթածածկ բոլորակ քարե աշտարակ (այսպես կոչված՝ նուրագի)։ Հյուսիսումում զարգացել է տեռամար մշակույթը։ Մ. թ. ա. IX—V դդ. ստեղծվել է Վիլլանովա (տեղանքի անունով) մշակույթը, մ. թ. ա. VIII—II դդ.՝ էարոակների մշակույթը։ Մ. թ. ա. VIII —VI դդ. Ի-ի ծովեզրյա տարածքում ստեղծված հունական առևտրական բնակավայրերի (Սիրակուզա, Սելինունտ, Պոսեյդոնիա) տեղերում պահպանվել են տաճարների մնացորդներ, քանդակներ, գեղագիտական իրեր։ Հին հունական, էտրուսկյան և այլ տեղական գեղագիտական ավանդույթների հիման վրա մ. թ. ա. V դարից մինչև մ. թ. V դ. զարգացել է հին Հռոմի արվեստը։ Հռոմի անկումից և քրիստոնեության ընդունումից հետո սկսել է կազմավորվել Իտալիայի միջնադարյան արվեստը՝ հենվելով ուշ անտիկ արվեստի ավանդույթներին, դարերի ընթացքում կրելով Բյուզանդիայի մշակույթի և բազմաթիվ բարբարոս ժողովուրդների (գոթեր, լանգոբարդներ, ֆրանկներ ևն) գեղագիտական ճաշակի ազդեցությունը։

IV—VI դդ. Հռոմում և այլ քաղաքներում կառուցվել են շքեղ բազիլիկներ (Սան Զովաննի ին Լատերանո, Աան Պաոլո Ֆուորի լե Մուռա, Հռոմ), պաշտամունքային կենտրոնակազմ շենքեր (Սան Վիտալե եկեղեցին, Ռավեննա)։ Տաճարները ներքուստ զարդարվել են բազմագույն խճանկարներով, որոնք սկզբում պահպանելով անտիկ արվեստի կենսուրախությունն ու պատկերման ծավալայնությունը (Սանտա-Կոստանցա ե- կեղեցու խճանկարները, IV դ., Հռոմ), հետզհետե դարձել են ավելի պայմանական և ասկետիկ։ Լուսաստվերային ձևաստեղծումը փոխարինվել է գծայինով և հարթ-մակերեսայինով, գունային նուրբ և հնչեղ համադրումները ձեռք են բերել հանդիսավոր վերացականություն (Ռավեննայի Սան Վիտալեի խճանկարները, VI դար, Հռոմի Սանտա-Մարիա Անտիկուայի որմնանկարները, VIII դ.)։

VIII—X դդ. առաջատարը Լոմբարդիայի ճարտարապետությունն էր։ Այստեղ է ստեղծվել առանձին կանգնած աշտարականման զանգակատան տիպը (այսպես կոչված կամպանիլան, Սանա Ամբրոջո եկեղեցու հվ. աշտարակը, Միլան, IX դ.)։ XI —XIII դդ. Իտալիայի տարածքում կազմավորվել է համաեվրոպական ռոմանական ոճը, որը երկրի ֆեոդալական մասնատվածության պայմաններում, տարբեր կենտրոններում (Միլան, Վերոնա, Պարմա, Պադուա) ձեռք է բերել մի շարք տեղական առանձնահատկություններ։

Իտալական ռոմանական ճարտարապետության ընդհանուր բնորոշ հատկանիշներն են հստակ և համաչափ համամասնությունները, հանդիսավոր հարդարանքը։ Ներդաշնակ համամասնություններով, դեկորի նրբագեղությամբ է օժտված Պիզայի կաթողիկեի համալիրը (մկրտարանը սկսված է 1153-ին, կաթողիկեն կառուցվել է 1063—1160-ին, կամպանիլան՝ 1174—1372-ին)։

Սիցիլիայի կառույցներում յուրահատուկ միահյուսվել են բյուգանդական, արաբական, նորմանդական ճարտարապետական ձևերը (Չեֆալուի, Մոնրեալեի կաթողիկեները)։

Բյուգանդական խաչաձև գմբեթավոր եկեղեցու յուրատիպ տարբերակներից է Վենետիկի հնգագմբեթ Սան Մարկո մոնումենտալ կաթողիկեն (IX դ., վերակառուցվել է XI—XV դդ.)։

Ռոմանական ժամանակաշրջանում է կազմավորվել Իտալիայի քաղաքների մեծ մասը, ըստ տեղանքի՝ պաշտպանական կառույցներով, քարե տուն-աշտարակներով, ռատուշաներով, կամպանիլաներով, նեղլիկ լուսամուտներով, կղմինդրյա երկլանջ տանիքներով, 3—4-հարկանի խոժոռակերպար տներով։

Կառուցվածքներում կիրառվել են քար, աղյուս, ջլաղեղային խաչային թաղեր, գմբեթ։ Կանոնավոր կամ անկանոն հատակագծով, խիտ կուտակված կառուցապատումը կատարվում էր կենտրոնական հրապարակի (սովորաբար կաթողիկեի) շուրջը։

Իտալիան առաջինն է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը)։ Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները, Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը կամ Կրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստի Ռոսսինիին նվիրված միջոցառումների շարքով)։

Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում Է De re Aedificatoria։ Առաջին օրենսգիրքը նախագծվել է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։ Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական Է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»։

Վենետիկյան ջրանցք

Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ Վենետիկի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի «La Dolce Vita» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն է ցուցադրում նաև անմոռանալի Մարչելլո Մաստրոյանին։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան Եվրոպայում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն է(«Վեսպա» տարատեսակը)։

Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը

Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ)Եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թվականին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78 %-ն էին կազմում։ Խիստ զարմացնող է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում Է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն է՝ Վիչենցայից։ Մինչ GSM հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի Է անցել ՆԱՍԱ-ում)։ Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։ Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»։ Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենետտո Կրոչեի կողմից, որը 1903 թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր Էրազմ Ռոտերդամցին։ Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita e’bella».

Նորաձևությունը և դիզայնը

իտալական բարձրաոճ կանացի կոշիկներ

Ժամանակակից Իտալիան ունի երկարաճիտ կոշիկի ձև, ինչը խիստ խորհրդանշական է՝ հաշվի առնելով այս երկրի հագուստի և կոշկեղենի արտադրության ծավալները։ «Made in Italy» արտահայտությունը փոխաբերական իմաստով թարգմանվում է՝ էլեգանտ հագուստ և նրբաճաշակ դիզայն։ Այդպիսով, գեղեցկությունը հավանաբար ունի երկարաճիտ կոշիկներով նրբագեղ իտալուհու շորորուն քայլվածք, որն այստեղ՝ Իտալիայում, իր ընթացքն Է ապրում Հռոմ–Ֆլորենցիա-Միլան նորաձևության եռանկյունու շրջանակներում։ Այս հանգամանքն այնքան էլ տարօրինակ չի թվում, եթե ընդունենք, որ մոդելագործական տաղանդն իտալացիների արյան մեջ է, իսկ նորաձևության արվեստն այս երկրում ունի 7 հարյուրամյակի պատմություն։ Իտալական fashion արդյունաբերության սկիզբ է համարվում 1962թ–ը, երբ Հռոմում ստեղծվեց Բարձր նորաձևության Ազգային պալատը՝ Փարիզի Haute Couture խմբակցության նմանությամբ։ 20-րդ դարի 50-ական թվականներին Ֆլորենցիայում սկիզբ էր առել alta moda pronta երևույթը (pret-a-porte-ի նմանությամբ)։ Իսկ արդեն 70-ականներից համաշխարհային նորաձևության կենտրոն դարձավ Միլանը, ուր մինչ օրս անց են կացվում Բարձր նորաձևության ամենահեղինակավոր շաբաթները։ Հաստատված է, որ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ է առնում Կոմոյից. հենց այստեղ են ստեղծվում կնոջ ամենահայտնի թիկնոցները։ Իտալիան առաջատար է նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ. արտադրություն է մտնում կտոր, իսկ դուրս է գալիս պատրաստի զգեստ։ Սակայն խիստ դժվար է խոսել նորաձևության տների այն ահռելի բազմազանության մասին, որոնք թելադրում են նորաձևության ոչ միայն իտալական, այլև համաշխարհային ողջ ընթացքը՝ Giorgio Armani,Versace, Gianfranco Ferre’, Valentio,Gucci,Dolce & Gabbana, Roberto Cavalli,Prada,Ferragamo, Մարինելլայի փողկապները (Նեապոլից), որոնք կրում են մի շարք պետությունների ղեկավարներ... Իսկ Swatch ժամացույցների, Swarovski բյուրեղապակու, Philips հեռուստացույցների դիզայնը պատկանում Է Ալեսսանդրո Մենդինի անունով մի իտալացու։ Եվ, ամենակարևորը, Կունեո քաղաքում ապրող Ջորջիո Ջուջիարոն է ստեղծել մեքենաների, ռադիոյի, լուսանկարչական մեքենաների հարյուրավոր մոդելներ և անգամ սակեի՝ ծագող արևի երկրի ազգային խմիչքի շիշը։

նեապոլիտանական պիցցա

Խոհանոցը

Եթե մարդն այն է, ինչ ուտում է, ապա իտալացիներն, անկասկած, աշխարհի ամենալավ ժողովուրդն են։ Ֆրանսիական խոհանոցը, որ երկրորդ տեղում է իտալականից հետո, լավն է պարզապես այն պատճառով, որ Եկատերինա Մեդիչին, ամուսնանալով Հենրիխ II Նավարացու հետ, խոհեմություն ունեցավ իր հետ վերցնելու իտալացի խոհարարների։ Ի դեպ, հայտնի շամպայնը հայտնագործվել Է իտալացի բենեդիկտյան միաբան Ֆրանչեսկո Սկակիի կողմից, որն էլ 1335 թ–ին գրի առավ գազով գինու բաղադրատոմսը։ Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց «Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։ Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slow food), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։ Իտալիայի գյուղատնտեսության անկյունաքարը, անկասկած, խաղողագինեգործությունն է, որի արտադրանքի արտահանման երկրների ցուցակը գլխավորում են Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Կանադան և որի վաճառքի ծավալը, տարեցտարի ավելանալով, կազմում է 8,5 միլիարդ եվրո։ Ոչ բոլորը գիտեն, որ ալկոհոլն առաջին անգամ թորվել Է 1000 թ–ին Սալերնոյի՝ Նեապոլին հարող հիասքանչ այս քաղաքի Բժշկական Ինստիտուտում։ Արդյունքում, այսպիսի խոհանոցը դրդում է ոչ միայն համտեսների, այլև լուրջ գիտական աշխատությունների, ինչպես, օրինակ, Ֆրենսիս Էնթոնիի Low-Carb Italian Cooking-ը ։

Իտալիան՝ զբոսաշրջիկների ուխտատեղի

Կոլիզեում

«Ես պաշտում եմ Իտալիան, այստեղ ամենուր լավ է»,- ժամանակին ասել է Ք. Բեյլին, և դա բացարձակ ճշմարտություն է։

Բավական Է մտածել այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են Թուրինը (Իտալիայի առաջին մայրաքաղաքը, որտեղ 2006 թվականին կայացան ձմեռային օլիմպիական խաղերը), Նեապոլը, Ֆերարան, Պադովան, Պարման, Բերգամոն, Ջենովան (ընտրված՝ 2004 թվականի Եվրոպական մշակույթի մայրաքաղաք, տես ինտերնետային կայք՝ Genova-2004, Ռավեննան, Սիցիլիա և Սարդենիա կղզիները, Կապրին և Իսկիան, Պուլիայի և Կալաբրիայի կամ ամալֆյան գեղատեսիլ ծովափները, Սան Ռեմոն, Ասիզին, Գարդա լիճը, Ապենինյան և Ալպյան լեռները (լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով Enit, Touringclub, Agroturismo ) ինտերնետային կայքերը)։

Պատահական չէ, որ Իտալիայում են գերադասում իրենց հանգիստն անցկացնել թե՛ Տոնի Բլերը և թե՛ Գերհարդ Շրոդերը։ Վենետիկը, հիրավի, «Միջերկրական ծովի մարգարիտն» է։

Վենետիկի «մայրուղիներում»

Ինչպես ժամանակին ասել է Բրոդսկին՝ այստեղ «մարմինը միայն տրանսպորտային միջոց է աչքերի համար», որոնք փոքր-ինչ լայն բացելով՝ կտեսնենք, որ Վենետիկն իրականում ոչ միայն գոնդոլաներով զբոսանք է ջրանցքներով, աղավնիներով լի հրապարակ, կամուրջներ, փողոցային սրճարաններ, դիմակներ կամ ջահեր։

118 կղզիների վրա գտնվող այս քաղաքը Հրաշքների կամուրջ է, որից արժե կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել վենետիկյան գեղանկարիչների կտավներից էլ գունեղ և խորհրդավոր մայրամուտը։ Այն նաև Կա Ռեցցոնիկո թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել իսկական վենետիկյան կահույք, ջահեր և փայլատ հայելի։

Հենց այստեղ՝ Մխիթարյան միաբանությունում էր, որ 1512 թվականին աբբահայր Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը, և այստեղ է, որ երեք դար շարունակ պահվում են արվեստի եզակի նմուշներ՝ եգիպտական սարկոֆագներից մինչև Այվազովսկու կտավները։ Սուրբ Ղազար կղզու մասին Պալացեսկին գրում է. «Արևելքից եկած մի կղզի, որ հանգրվանել է այստեղ՝ զմայլված Վենետիկի գեղեցկությամբ»։

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «Իտալիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։