Swatch
Swatch | |
---|---|
Տեսակ | ապրանքային նշան |
Հիմնադրված է | 1983 |
Հիմնադիր | Նիկոլաս Հայեկ |
Վայր | Biel/Bienne, Seeland administrative region, Բեռն, Շվեյցարիա |
Երկիր | Շվեյցարիա |
Արդյունաբերություն | ժամացույց |
Սեփականատեր | The Swatch Group? |
Կայք | swatch.com |
Swatch Վիքիպահեստում |
«Swatch» («Սվոչ») շվեյցարական ժամացույց, արտադրվում է «Swatch Group» հոլդինգի կողմից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Swatch Group» հոլդինգը հիմնադրվել է Նիկոլաս Հայեկի կողմից՝ 1983 թվականին։ Դրանից մեկ տարի առաջ գործարարը շվեյցարական մի քանի բանկից ձեռք է բերել Շվեյցարիայի երկու խոշոր՝ «ASUAG» և «SSIH» ժամագործական ընկերության (տնօրինում էին Omega, Tissot, Rado, Longines և այլ ժամացույցի ապրանքանիշերի) բաժնետոմսերի 51 տոկոսը[2]։ Համարվում է, որ «Swatch» ժամացույցը ստեղծվել է՝ որպես հակադրություն ասիական ժամագործական ընկերությունների թողարկած ժամացույցների, որոնք ժամագործական շուկան գրավել էին իրենց էժան ձեռքի կվարցային ժամացույցների արտադրանքով։ Ընկերության նպատակը սովորական ժամացույցների հայտնիության վերականգնումն էր, այդ նպատակով կիրառվում էին ժամանակակից սինթետիկ նյութեր, ինչպես նաև ժամացույց հավաքելու նորագույն տեխնոլոգիաներ։ Բացի այդ մշակվեց դիզայն, ինչի արդյունքում 1983 թվականին արտադրված առաջին ժամացույցները շվեյցարական բարձր որակով և բավականին մատչելի գնով հանվեցին վաճառքի։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ «Swatch» ապրանքանիշի անվանումը առաջացել է «Swiss Watch» (շվեյցարական ժամացույցներ) բառակապակցությունից, սակայն Նիկոլաս Հայեկը հաստատել է, որ իրականում անվանումը ծագել է «Second Watch» (Վայրկյանի ժամացույցներ), այսինքն ժամացույցներ՝ ամեն օրվա համար՝ որպես հասանելի արդուզարդի պարագա[3]։
Սեփականատերեր և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության բաժնետոմսերի ամենամեծ փաթեթը (41 %) պատկանում է Հայեկ ընտանիքին[2]։
«Swatch»-ը ժամանակակից աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Swatch»-ը 1996, 2000 և 2004 թվականների ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական ժամաչափորդն է եղել։ Բացի այդ «Swatch» ընկերությունը մինչև 2010 թվականը հանդիսացել է լողափնյա վոլեյբոլի առաջնության հովանավորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Список часовых компаний, входящих в Swatch Group Արխիվացված 2008-03-05 Wayback Machine(անգլ.)
- ↑ 2,0 2,1 Татьяна Романова, Алексей Алексеев. Swatch лишилась основателя // Ведомости, № 118 (2636), 30 июня 2010
- ↑ The Amazing Adventures of the «Second Watch»(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Swatch Արխիվացված 2008-03-27 Wayback Machine
- Официальный сайт Swatch Group (անգլ.)
- Swatch в Украине
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Swatch» հոդվածին։ |
|