Ջեյն Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ջեյն Մորիս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1839(1839-10-19)[1]
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մահացել էհունվարի 26, 1914(1914-01-26)[2][3][4] (74 տարեկան)
Մահվան վայրԲաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբնորդ և embroiderer
ԱմուսինՈւիլյամ Մոռիս
ԵրեխաներՋեյն Էլիս Մոռիս և Մեյ Մորիս
 Jane Morris Վիքիպահեստում

Ջեյն Մորիս (անգլ.՝ Jane Burden, հոկտեմբերի 19, 1839(1839-10-19)[1], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունվարի 26, 1914(1914-01-26)[2][3][4], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բնորդուհի (բնօրինակ կին`նկարչի համար), պրեռաֆայելիտների գեղեցկության իդեալի մարմնացում։

Ուիլյամ Մորիսի կինը, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Բյորդենը ծնվել է Օքսֆորդում, որտեղ էլ ապրել են նրա ծնողները` Ռոբերտ Բյորդենը և Էնը (օրիորդական անունը`Մեյզեյ, անգլ.՝ Ann Maizey)։ Հայրը աշխատում էր ձիապան, մայրը անգրագետ էր և ամենայն հավանականությամբ, եկել էր Օքսֆորդ, որպեսզի ծառա աշխատի։ Ջեյնի մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, բայց պարզ է, որ այն անցել է աղքատության և դժվարության մեջ։

1857 թվականի հոկտեմբերին Ջեյնը և նրա քույր Էլիզաբեթը գնացին ներկայացման՝ «Դրուրի–Լեյն» թատրոնում, որտեղ նկարիչներ Դանթե Գաբրիել Ռոսսետտին և Էդվարդ Բերն–Ջոնսը նկատեցին Ջեյնին, նրանք մի խումբ նկարիչների մաս էին կազմում, ովքեր Արթուրյան շրջանի մոտիվներով, որմնանկարներ էին նկարում Օքսֆորդի միությունում։ Նրանց զարմացրեց նրա գեղեցկությունը և համոզեցին որպեսզի ներկայանա բնորդուհի։

Ամուսնությունից առաջ Ջեյնը չափազանց անկիրթ էր, քանի որ ամենայն հավանականությամբ, ծնողները նրա համար ընտրել էին որպես ծառայի կարիերա։ Նշանադրությունից հետո Ջեյն Մորրիսը սկսեց մասնավոր դասեր ստանալ, սովորեց ֆրանսերեն և իտալերեն և դարձավ հմուտ դաշնակահարուհի։ Նրա կեցվածքն ու խոսքն այնքան վերափոխվեց, որ ժամանակակիցները նրան բնութագրեցին որպես «թագավորական» կերպար։ Հետագայում նա մտավ անգլիական բարձր հասարակություն և, հավանաբար, դարձավ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի Էլիզա Դուլիտտլի նախատիպը։

Հենրի Ջեյմսը, ով 1869 թվականին առաջին անգամ այցելել է Մորիսին, Ջեյնի մասին այսպես է գրել է իր քրոջը.

«Օ՜, սիրելիս, ինչպիսի կին է նա, նա ամեն ինչում գեղեցիկ է։ Պատկերացրեք մի բարձրահասակ, բարակ կին, գործվածքից պատրաստված, մանուշակագույն երկար զգեստով, բնական նյութից մինչև վերջը ժանյակ, գանգուր սև մազերով, փոքր և գունատ դեմքով, մեծ մուգ աչքերով, խորը և բավականին հաստ սև և կոր հոնքերով, բերանը ինչպես «Օրիանայի» բերանը մեր նկարազարդ Թեննիսոնում, մարգարիտներով զարդարված բարձր բաց պարանոցով, արդյունքում` ինքնին կատարելություն»

[5]:

Էվելին դե Մորգան. Ջեյն Մորիսի դիմանկարը, 1904 թ.
Դանթե Գաբրիել Ռեսսետտի. Պրոզերպինա, 1874 թ.

Ջեյնի և Ուիլյամ Մորիսի հարսանիքը տեղի է ունեցել 1859 թվականի ապրիլի 26-ին, Սուրբ Մայքլի Օքսֆորդ եկեղեցում։ Ջեյնի հայրը այդ ժամանակ աշխատում էր, որպես ձիապան Ստամբուլում գտնվող Հոլիվուել փողոցում։

Ջեյնը և Ուիլյամը նախ ապրում էին «Կարմիր տանը» (Բեքլիհեթ, Քենթ), որտեղ նրանք ունեցան դուստրեր` Ալիսան (1861 թվական, հունվար) և Մերին (1862 թվական, մարտ), այնուհետև երկար տարիներ ապրել են Օքսֆորդշիրի և Ուիլթշիրի սահմանին գտնվող Քելմսքոթ-Մանոր առանձնատանը (անգլ.՝ Kelmscott Manor): Այս տունը ներկայումս բաց է հանրության համար։

Ջեյն Բյորդենը մահացել է 1914 թվականի հունվարի 26-ին, Բաթում, որտեղ ապրում էր Բրոքի 5 հասցեում։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nunn P. G. Morris, Jane // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2021858
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Deutsche Nationalbibliothek Record #128613386 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. Кар, Лоранс де. Прерафаэлиты: Модернизм по-английски. — М.: АСТ, 2002. — С. 107. — ISBN 5-17-008099-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marsh, Jan. Jane and May Morris: A Biographical Story 1839—1938. — L.: Pandora Press, 1986. — ISBN 0-86358-026-2
  • Mancoff, Debra N. Jane Morris: The Pre-Raphaelite Model of Beauty. — San Francisco: Pomegranate, 2000. — ISBN 0-7649-1337-9
  • Gibson, Michael. Symbolism. — Köln: Taschen, 2000. — С. 70—73. — ISBN 3-8228-7030-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Մորիս» հոդվածին։