Կովկասյան (Ֆաբերժեի ձու)
Կովկասյան | |
---|---|
Ստեղծման թնական | 1893 |
Պատվիրատու | Ալեքսանդր III |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Արմանդ Համմեր, Մաթիլդա Գեդինգս Գրեյ և Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու |
Հավաքածու | Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու և Մետրոպոլիտեն թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, արծնապակի, ալմաստ, պլատին, մարգարիտ, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր |
Ֆաբերժեի ձվեր |
«Կովկասյան» (ռուս.՝ Кавказское), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1893 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։
«Կովկասյան» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Մաթիլդա Գեդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդում և 2011 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը պետք է ցուցադրվի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[1]։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձու-հուշանվերը պատրաստված է Լյուդովիկոս XV ոճով։ Ձվի վրա կան չորս ձվաձև «պատուհան», որոնցից յուրաքանչյուրը փակվում է մարգարիտներով զարդարված ձվաձև եզրազարդ դռնակով։ Դրսից՝ յուրաքանչյուր փեղկի վրայի կենտրոնական հատվածում գտնվում է ադամանդե դրասանգ՝ թվի տեսքով։ Բոլոր թվերն իրար հետ կարդացվում է 1893: Յուրաքանչյուր դռնակի միջև երկուական ոսկյա ձողիկ կա՝ ադամանդներով դրվագված, որոնք ավարտվում են մարգարտով։ Ամեն մի բացվող դռնակից երևում է Աբասթումանի ապարանքի մանրակերտի մի տեսարան՝ պատրաստված փղոսկրից։ Կովկասում՝ Աբասթումանում, Մեծ Իշխան Գեորգի Ռոմանովն անցկացրել է կյանքի մեծ մասը։ Մանրակերտները պատրաստել է արքունի մանրանկարիչ Կոնստանտին Կրիժիտսկին։ Ձվի վերևի հատվածում զետեղված է մեծ ադամանդ, որի ներքո տեղադրված է Գեորգի Ռոմանովի դիմանկարը։ Դիմանկարային ադամանդը շրջապատված է ադամանդե երեսարկումով և դափնեպսակով։ Ձվի ներքևի գագաթին ավելի փոքր ադամանդ է՝ կրկին դիմանկարով։ Ձվի վերին և ստորին քառորդներում վարդերի եզրազարդ է՝ պատրաստված գունավոր ոսկուց, որոնք կապված են պլատինե ադամանդակուռ ժապավեններով։ Ձուն տեղադրված է տակդիրի վրա՝ պատրաստված ոսկուց[2]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվի անակնկալը կորսված է։ Անակնկալի մասին փաստաթղթային ոչ մի վկայություն չի պահպանվել[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկերչական ձուն 1893 թվականին Ալեքսանդր III կայսրը նվիրել է կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ Զատկի տոնի առթիվ։ 1917 թվականին հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ։ 1930 թվականին «Антиквариат» գրասենյակի կողմից ձուն վաճառվել է Արմանդ Համմերին, որը ներկայացնում էր Նյու Յորքի Համմեր պատկերասրահը[4]։ 1959 թվականին այն գնում է Մաթիլդա Գեդդինգս Գրեյը։ Նրա մահից հետո՝ 1972 թվականին այն անցնում է Մաթիլդա Գեդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդին[4]։
Այս պահին «Կովկասյան» ձուն ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fabergé from the Matilda Geddings Gray Foundation Collection
- ↑ «Яйцо Кавказское Фаберже 1893». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Кавказское яйцо - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 4,0 4,1 «1893 Caucasus Egg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- На сайте музея Метрополитен (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կովկասյան (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |