Գաբորոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գաբորոնե
Gaborone
Դրոշ

Պատկեր:Gaborone Montage.png
ԵրկիրԲոտսվանա Բոտսվանա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1964 թ.
Այլ անվանումներԳաբերոնես
Մակերես169±1 կմ²
ԲԾՄ1100 մ
Բնակչություն246 325 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ31, 35, 39
Պաշտոնական կայքgov.bw/en/Ministries--Authorities/Local-Authorities/Gaborone-City-Council(անգլ.)
Գաբորոնե (Բոթսվանա)##
Գաբորոնե (Բոթսվանա)

Գաբորոնե (ցվանա՝ Gaborone [χabʊˈrʊnɪ], անգլ.՝ Gaborone [ˌɡæbəˈroʊniː]), Բոտսվանայի մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ 246 325 մարդ (2022)[1]։ Իր անվանումը ստացել է ի պատիվ XIX դարի տեղական կառավարիչներից մեկի։

Պատմություն և աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբորոնե քաղաքը մայրաքաղաք է դարձել 1969 թվականին Բեչուանալենդի նախկին մայրաքաղաք Մաֆեքինգի փոխարեն, որը գտնվում էր Բոտսվանայի սահմաններից դուրս։ Տեղակայված է 1100 մ բարձրության վրա։

Նոր մայրաքաղաքը ստեղծվել է հին բնակավայրի տեղում երեք տարվա ընթացքում։ Կառուցվել էին կառավարական հաստատություններ, էլեկտրակայաններ, հիվանդանոց, դպրոցներ, ռադիոկայաններ, հեռախոսային հանգույցներ, բանկեր, խանութներ, եկեղեցի, հյուրանոցներ, մարզադաշտ, ինչպես նաև հազարից ավել շենքեր։ Քաղաքի հիմնական ենթակառուցվածքը պատրաստ էր 1966 թվականի սեպտեմբերի 30-ի Անկախության օրվա համար։ Հին բնակավայրը դարձել է քաղաքի the Village (գյուղ) թաղամասը։ Ներկա դրությամբ Գաբորոնեն համարվում է Աֆրիկայի ակտիվորեն զարգացող քաղաքներից մեկը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում էր 191 776 մարդ՝ 92 859 տղամարդ և 98 917 կին։ Այդպիսով, երկրի մայրաքաղաքում բնակվում է Բոտսվանայի բնակչության ավելի քան 10 %-ը։ Բացի այդ, երկրի բնակչության կեսը բնակվում է Գաբորոնեից 100 կմ հեռավորության վրա[2]։ Քաղաքի բնակչության աճը կազմում է 3,4 %՝ Բոտսվանայում ամենաբարձր ցուցանիշը։ Դա բացատրվում է երկրի այլ տարածաշրջաններից ներգաղթյալների ակտիվ հոսքով։

2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, բնակչության թիվը կազմում է 227 333 մարդ[3]։

Գաբորոնե քաղաքի բնակչության թվի դինամիկան ըստ տարեթվերի.

1971 1981 1991 2001 2011 2013
18 799 59 657 133 468 186 007 227 333 235 884

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման բնորոշվում է որպես կիսաանապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 24 °C է, հուլիսինը՝ 12 °C: Տարվա մեջ դիտվում է միջինը 74 օր 32 °C և 196 օր՝ 26 °C ջերմաստիճանով։ Միևնույն ժամանակ նշվում է, որ դիտվում է միջինը 51 օր 7 °C-ից ցածր և մեկ օր 0 °C-ից ցածր ջերմաստիճանով[4]։

Գաբորոնեում տեղումները բավականին քիչ են և անկանոն։ Դրանց մեծ մասը թափվում է հոկտեմբերից մինչև ապրիլ։ Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 500 մմ։ Ամենաբարձր խոնավության մակարդակը դիտվում է հունիսին՝ 90%, իսկ ամենացածրը՝ սեպտեմբերին՝ 28%[5]:

Գաբորոնեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 39
(103)
40
(104)
39
(102)
37
(98)
33
(91)
29
(84)
28
(83)
33
(91)
39
(103)
38
(100)
40
(104)
39
(103)
40
(104)
Միջին բարձր °C (°F) 31
(87)
30
(86)
29
(84)
26
(79)
23
(74)
21
(69)
21
(69)
24
(76)
27
(81)
29
(84)
30
(86)
30
(86)
26.8
(80.1)
Միջին օրական °C (°F) 27
(80)
26
(78)
24
(76)
21
(70)
18
(64)
14
(57)
14
(57)
17
(63)
21
(70)
24
(75)
25
(77)
26
(78)
21.4
(70.4)
Միջին ցածր °C (°F) 22
(72)
21
(70)
19
(67)
16
(61)
12
(53)
7
(45)
7
(45)
11
(51)
15
(59)
18
(65)
20
(68)
21
(70)
15.8
(60.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 14
(57)
13
(55)
11
(52)
0
(32)
−1
(30)
−1
(30)
−2
(28)
0
(32)
5
(41)
7
(45)
8
(46)
11
(52)
−2
(28)
Տեղումներ մմ (դյույմ) 97
(3.8)
84
(3.3)
71
(2.8)
41
(1.6)
13
(0.5)
5
(0.2)
3
(0.1)
5
(0.2)
15
(0.6)
43
(1.7)
66
(2.6)
89
(3.5)
526
(20.7)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 7 5 4 3 1 0 0 1 1 4 6 8 40
աղբյուր: Weatherbase[4]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.statsbots.org.bw/sites/default/files/publications/Population%20of%20Cities%20Towns%20and%20Villages%20%202022.pdf
  2. Jefferis, Keith; Pickering, Dawn; Bogolo (2010). «Botswana Country Overview 2010/11» (PDF). Botswana Resource Conference 2010. Capital Resources. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  3. World Gazetteer(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Weatherbase: Historical Weather for Gaborone, Botswana». Weatherbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Bauer, Carl (2005). «Climate» (PDF). Energy Efficiency and Energy Conservation in the Building Sector in Botswana. Gaborone, Botswana: Bauer Consult. էջեր 6–13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Burbank's Sister Cities». Burbank Sister City Organization. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  7. Mooketsi, Lekopanye (2009 թ․ ապրիլի 1). «Chinese firms to build massive industrial park». Mmegi. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին. «The last event was the signing ceremony for a twinning arrangement between Zhejiang Province and the Gaborone City Council.»
  8. «Gaborone, Vasteras city councils twin». Gaborone: Daily News. 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 634