«Ամերիկայի Միացյալ Նահանգներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: min փոփոխում է․: frr, ie, new, pag
Տող 178. Տող 178.
{{ՎՊԵ|United States|ԱՄՆ}}
{{ՎՊԵ|United States|ԱՄՆ}}
{{Հյուսիսային Ամերիկայի երկրներ}}
{{Հյուսիսային Ամերիկայի երկրներ}}
{{Մ8}}


[[Կատեգորիա:ԱՄՆ]]
[[Կատեգորիա:ԱՄՆ]]

17:13, 24 փետրվարի 2013-ի տարբերակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
United States of America
Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ
Դրոշ
Ամերիկայի Միացյալ Նահանգների
Զինանշան
Նշանաբան՝
In God We Trust
Մենք Աստծուն ենք վստահում
Օրհներգ՝ The Star-Spangled Banner
Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքը
Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքը
ՄայրաքաղաքՎաշինգտոն
38°53′N, 77°02′W
Ամենամեծ քաղաք Նյու Յորք
Պետական լեզուներ Փաստացիորեն անգլերեն
Կառավարում Դաշնային սահմանադրական հանրապետություն
 -  Նախագահ Բարաք Օբամա (Դ)
 -  Փոխնախագահ Ջո Բայդեն (Դ)
 -  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոհն Բոեհներ (Հ)
 -  Գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտս
Անկախություն Բրիտանական կայսրությունից 
 -  Հայտարարված հուլիսի 4, 1776 
 -  Ճանաչված սեպտեմբերի 3, 1783 
Տարածք
 -  Ընդհանուր 9,826,675 կմ²  (4-րդ)
 -  Ջրային (%) 6.76
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը Կաղապար:Data United States[1]  (3-րդ)
 -  2000 մարդահամարը 281,421,906 
 -  Խտություն 33.7 /կմ² (172-րդ)
87.4 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $15.065 տրիլիոն [2] (1st)
 -  Մեկ շնչի հաշվով $43,444 (4-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $13,244,550m [3] (1-ին)
 -  Մեկ շնչի հաշվով $44,190 (8-րդ)
Ջինի (2005) 46.9[4] 
ՄՆԶԻ (2004) 0.948 (բարձր) (8-րդ)
Արժույթ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար ($) (USD)
Ժամային գոտի (ՀԿԺ-5 to -10)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ-4 to -10)
Ազգային դոմեն .us .gov .mil
Հեռախոսային կոդ +1

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային: ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 4-րդ պետությունն է՝ մի փոքր է զիջում Չինաստանին։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով, այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։[5]

Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Աշխարհագրություն

ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում։ Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։

Ռելիեֆ

Երկրի մակերևույթը խիստ բազմազան է։ Կենտրոնում և արևելքում տարածվում են Մեծ հարթավայրերը, Կենտրոնական հարթավայրերը, Մերձատլանտյան դաշտավայրն ու Ապալաչները։ Արևմուտքում երիտասարդ, բարձր Կորդիլիերներն են՝ Ալյասկայի, Ժայռոտ, Կասկադյան, Սիերա Նևադա, Առափնյա լեռնաճյուղերով և Մեծ Ավազան, Կոլորադոյի, Կալիֆորնիական ու Կոլումբիական միջլեռնային գոգավորություններով։

Օգտակար հանածոներ

Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարերով և այլ օգտակար հանածոներով։ Ժայռոտ լեռներում կան ոսկու, ուրանի, երկաթի, վոլֆրամի մեծ պաշարներ, այստեղ են գտնվում նաև աշխարհում մոլիբդենի ամենամեծ Կլայմաքսր և Կուեստա հանքավայրերը: Ածխի, անագի, նիկելի, ծարիրի, ազբեստի և այլ հանածոների արդյունաբերական նշանակության հանքավայրեր են հայտնաբերվել Ալյասկայում, Մեքսիկական ծոցի շրջանում, իսկ Ֆլորիդայի հյուսիսում առանձնանում են ֆոսֆորիտների ու ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները։ Ապալաչների օգտակար հանածոների մեծ բազմազանությունը պայմանավորված է նախկինում Չուկոտյան թերակղզու հետ կապն եղել քանի որովհետև վերոհիշյալ թերակղզում ինչպես նաև դրա հարակից շրջաններում հայտնի են օգտակար հանածոների մեծ պաշարներ։

Ջրագրություն

ԱՄՆ-ի խոշորագույն գետը Միսիսիպին է՝ Միսուրի և Արկանզաս վտակներով։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ լճային համակարգը՝ Մեծ Լճերը, որոնք ունեն տրանսպորտային, էներգետիկ և ռեկրեացիոն մեծ նշանակություն։

Էլեկտրակայաններ

Երկրում գործում է 1300 ջրէկ։ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ ավանդական էլեկտրակայանների կառուցմանը։ Առավել մեծ դեր ունեն 7 տասնյակի հասնող երկրաջերմային էլեկտրակայանները։ Լոս Անջելեսի մոտ է գտնվում աշխարհում ամենահզոր «Գեյզերս» երկրաջերմային էլեկտրակայանը։ Լայն տարածում է ստացել արևային և քամու էներգիայի օգտագործումը, իսկ Ֆանդի ծոցի ափին, որտեղ մակընթացային ալիքը հասնում է 18 մ բարձրության, գործում է մակընթացային էլեկտրակայան։

Կլիմա

ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային։ Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք։

Պատմություն

Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում, այն բանից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան։ Նրանք դուրս էին մղում հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին, վտարում նրանց դեպի անջրդի, ամայի տարածություններ՝ արգելաբնակավայրեր; XVII դարում վերաբնակիչները (հիմնականում՝ անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը՝ գաղութները: 1776 թ-ի հուլիսի 4-ին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետությունը։

Տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետական տարածքն անընդհատ ընդարձակվել է հոլանդական, շվեդական, անգլիական, ֆրանսիական տիրապետությունների հաշվին։ Դրանց մի մասը նվաճվել է (Մեքսիկայից՝ 1848 թ-ին, Իսպանիայից՝ 1819 և 1898 թթ-ին), իսկ մի մասն էլ գնվել (Ֆրանսիայից՝ 1803 թ-ին, Անգլիայից՝ 1846 թ-ին, Ռուսաստանից՝ 1867 թ-ին)։ 19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ն ուներ 48 նահանգ: Այնուհետև նահանգի կարգավիճակ ստացան Ալյասկան (1958 թ.) և Հավայան կղզիները (1959 թ.)։

Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի տարածքը համալրվում էր նոր նահանգներով, նրա պետական դրոշը փոխվում էր։ ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված 13 գաղութները։ Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի նահանգների այժմյան թվին։

Պետական համակարգ

Պետության և կառավարության գլուխ նախագահն է, որն ընտրվում է չորս տարի ժամկետով և օժտված է մեծ լիազորություններով. նա զինված ուժերի գխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին: ԱՄՆ պատմության մեջ նախագահել է 44 նախագահ: Ամենաերկարը ղեկավարել է Ֆրանկլին Ռուզվելտը (1933–1945)։ Առավել նշանավոր են եղել Աբրահամ Լինքոլնը (1861–65) և Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (1961–1963), ովքեր դավադրաբար սպանվել են։ ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որոնց տարածքում երկար ժամանակ պատերազմներ չեն եղել: Չնայած դրան՝ ԱՄՆ-ը մասնակցել է ինչպես Առաջին, այնպես և Երկրորդ համաշխարհային պատերազմներին և մեծապես նպաստել դաշնակիցների՝ Գերմանիայի դեմ մղած պայքարին։ Հետագա տարիներին պատերազմական գործողություններ է վարել Կուբայում, Կորեայում, Վիետնամում, Իրաքում և Աֆղանստանում։

Արդյունաբերություն

ԱՄՆ-ում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես ավտոմոբիլային, ավիատիեզերահրթիռային, նավթավերամշակման, քիմիական, մեքենաշինական, հաստոցաշինական և ատոմային արդյունաբերությունը։ ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային մեքենաշինության արտադրանքի 25%-ը։ Տրանսպորտային մեքենաշինության գլխավոր ճյուղը ավտոմոբիլաշինությունն է, որն աչքի է ընկնում արտադրական և տարածքային համակենտրոնացման բարձր աստիճանով։ Հիմնական արտադրանքը բաժին է ընկնում «Ջեներալ Մոթորս», «Ֆորդ Մոթորս» ընկերություններին: Ավտոմեքենաներ են արտադրվում 26 նահանգի մոտ 150 քաղաքում։ Գլխավորը Միչիգանի նահանգն է, որտեղ գտնվում է «ավտոմեքենաշինության մայրաքաղաք» Դետրոյտը։ Ավտոմեքենան շատ մեծ դեր ունի ամերիկացու կյանքում: Քաղաքային ուղևորափոխադրումների 82%-ը բաժին է ընկնում անձնական օգտագործման ավտոմեքենաներին, հեծանվորդներին և հետիոտներին` 10%-ը, իսկ հասարակական տրանսպորտին՝ ընդամենը 3%-ը։ Մեծ զարգացում է ստացել ավիատիեզերահրթիռային արդյունաբերությունը, որն արտադրում է մարդատար, ռազմական, բեռնատար օդանավեր, տիեզերանավեր, հրթիռներ։

ԱՄՆ-ում են գտնվում նաև աշխարհահռչակ «Բոինգ» (օդանավեր արտադրող) և «Իսթման Կոդակ» (օպտիկական սարքեր, լուսանկարչական ապարատներ արտադրող) ֆիրմաները։ Համաշխարհային ճանաչում են ձեռք բերել համակարգիչները (Սիլիկոնյան հովիտ), ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրոթյունը։

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավում նաև քիմիական արդյունաբերության արտադրանքի, գործվածքների, ծխախոտի («Մալբորոյի երկիր») արտադրության ծավալով։

Գյուղատնտեսություն

Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են եգիպտացորենը, ցորենը, սոյան, բամբակենին, ցիտրուսները, ծխախոտը, գետնանուշը, շաքարի ճակնդեղը: ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի մոտ 25%-ը, այդ թվում՝ սոյայի 60%-ը, եգիպտացորենի, ցիտրուսների, մսի 20%-ը, կաթի, բամբակի, ցորենի, ձվի 15%-ը։

Բնակչություն

ԱՄՆ-ի ներկայիս ազգային կազմը խիստ խայտաբղետ է։ Բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած¬ անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված սևամորթները, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք։ Պետական լեզուն անգլերենն է, որը բառապաշարով և արտասանությամբ տարբերվում է բուն (բրիտանական) անգլերենից։ Այդ լեզուն ստացել է «ամերիկյան անգլերեն» անվանումը։ ԱՄՆ-ի բնակչությունը հիմնականում ապրում է քաղաքներում։

ԱՄՆ-ի քաղաքներ

Նյու Յորք

Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որն արդյունաբերական, գիտական, ֆինանսական, մշակութային խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը` օրենքի։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում։ Նյու Յորքի կենտրոնում, Մանհեթեն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը, ամերիկյան ամենախոշոր հեռուստատեսային ընկերությունները։ Նյու Յորքում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակը։

Վաշինգտոն

Պոտոմակ գետի ափին է գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը հիմնադրվել է 1791 թ-ին և կոչվել ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի։ 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի` Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը։ Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է։

Այլ քաղաքներ

Ամերիկյան Մեծ Լճերից մեկի՝ Միչիգանի ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն։ Նրանից ոչ հեռու Դետրոյտ քաղաքն է, որի Դիրբոռն արվարձանում է գտնվում աշխարհի նշանավոր տրանսպորտային թանգարանը՝ ավտոմեքենաների, ջերմաքարշերի, ինքնաթիռների բոլոր տեսակների հավաքածուով: Ուշագրավ է Բոստոն քաղաքը, որտեղ ավելի շատ, քան ԱՄՆ-ի որևէ այլ քաղաքում, կարելի է հանդիպել պատմամշակութային հուշարձանների: Նրա արվարձան Քեմբրիջում է գտնվում ԱՄՆ-ի հնագույն՝ Հարվարդի համալսարանը: Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն։ Լոս Անջելեսը (իսպաներենից թարգմանաբար՝ հրեշտակապետ) հիմնադրել են իսպանացիները XVIII դարի վերջին։ Այն զանգվածային զվարճությունների, համազգային նորաձևությունների կենտրոն է: Նրա արվարձաններից մեկում է գտնվում Դիսնեյլենդ հայտնի համալիրը։ Այստեղ է գտնվում «Հոլիվուդ» ֆիրման, որը ներկայումս ունի 75 կինոստուդիա և թողարկում է ամերիկյան գրեթե բոլոր կինոնկարները: Սան Ֆրանցիսկոն, որը գտնվում է Կալիֆոռնիայի ծաղկուն հովտում, ԱՄՆ-ի արևմտյան հատվածի ամենախոշոր նավահանգիստն ու արդյունաբերական կենտրոնն է։

Կինոարտադրությունը

ԱՄՆ-ն ֆիլմերի արտադրության թերևս ամենահայտնի երկրներից մեկն է։ Ամերիկյան կինեմատոգրաֆիան ամենազարգացած ու հզորն է ամբողջ աշխարհում, որը մեզ ազդեցություն է ունեցել և ունի այլ երկրների կինեմատոգրաֆիայի և կինոգործիչների աշխատանքների վրա։ Աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակներից են ամերիկյան «Օսկարը» և «Ոսկե Գլոբուսը»։ ԱՄՆ-ն աշխարհին տվել է նշանավոր շատ կինոգործիչներ։

Զբոսաշրջություն

ԱՄՆ-ը նաև զբոսաշրջության երկիր է։ Յուրահատուկ լանդշաֆտները, արևոտ լողափերը, ազգային պարկերը, աշխարհահռչակ քարանձավները (Մամոնտի, Կարլսբադի), հիասքանչ ջրվեժները (Նիագարա, Յոսեմիթյան) և սպասարկման ժամանակակից ծառայությունները լայն հնարավորություններ են ապահովում հանգստի և զբոսաշրջության համար։ Տարեկան ԱՄՆ է այցելում 35 մլն զբոսաշրջիկ։ 0

Նշանավոր անձինք

ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է. հայտնի են ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինն ու Աբրահամ Լինքոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը կառուցել է առաջին շոգենավը, Պ. Կուպերը ստեղծել է շոգեքարշը, Ու. Հանթը՝ կարի մեքենան, Ս. Մորզեն՝ հեռագրական սարքը, Ալեքսանդր Բելը՝ հեռախոսը, Թոմաս Էդիսոնը՝ շիկացման էլեկտրական լամպը և էլի մի շարք նշանավոր գյուետր, Ու. Բարրոուզը՝ հաշվիչ մեքենան, Ռ. Օպենհայմերը՝ առաջին ատոմային ռումբը։ ԱՄՆ-ը համարվում է առանձին գիտությունների «հայրենիքը»։ Կիբեռնետիկայի «հայրը» Ն. Վիներն է, սաղմնաբանության հիմնադիրը՝ Ռ. Հարրիսոնը, երկրաքիմիայինը՝ Ֆ. Քլարկը, գենետիկայինը՝ Թ. Մորգանը: Վիթխարի են ԱՄՆ-ի նվաճումներն աստղագիտության և տիեզերքի ուսումնասիրության բնագավառում. ղեկավարվելով ամերիկյան աստղագետ Փ. Լոուելի տեսական կանխագուշակումներով՝ Ք. Թումբոն 1930 թ-ին հայտնագործել է Պլուտոն մոլորակը, Գ. Դեյպերը՝ տիեզերական միգամածությունը, Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը առաջինն են վայրէջք կատարել Լուսնի վրա (1969 թ.)։ Գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Էդգար Ալլան Պոն, Ուիլյամ Ֆոլկները, Ֆրենսիս Ֆիցջերալդը, Ուիլյամ Օ'Հենրին, Ջերոմ Սելինջերը, Հերբերտ Ուելսը, հայազգի Վիլյամ Սարոյանը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհում։

Հայերը ԱՄՆ-ում

Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ։ Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ: Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ։ Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի Մեծ Եղեռնին։ Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը։ Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով։ Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները։ Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում։

Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին։

Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950-1970-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ։ Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները: Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 1.400.000 հայ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «U.S. POPClock Projection». U.S. Census Bureau. Թարմացվում է ավտոմատ:
  2. «United States». International Monetary Fund. Վերցված է 2011-10-09-ին.
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «IMF GDP» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. «Household Income Distribution, 1967 to 2005» (PDF). U.S. Census Bureau. 2006. Վերցված է 2006-12-28-ին.
  5. Adams, J. Q., and Pearlie Strother-Adams (2001). Dealing with Diversity. Chicago: Kendall/Hunt. ISBN 0-7872-8145-X.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA