Կելեստինոս II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կելեստինոս II
լատ.՝ Celestinus PP. II
Caelestinus II.jpg
165-րդ Հռոմի Պապ
26 սեպտեմբերի 1143 — 8 մարտի 1144
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Ինոկենտիոս II
Հաջորդող Լուցիուս II
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն Գվիդո դել Կաստելլո
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
իտալ.՝ Guido del Castello
Ծնունդ անհայտ[1]
Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Մահ մարտի 8, 1144[1]
Հռոմ, Պապական մարզ[2]
Թաղված է Լաթերանյան բազիլիկ եկեղեցի
Colestin II.gif|

Կելեստինոս II (լատ.՝ Celestinus PP. II, աշխարհիկ անունը՝ Գվիդո դել Կաստելլո, իտալ.՝ Guido del Castello (կամ de Castellis); անհայտ[1], Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա - մարտի 8, 1144[1], Հռոմ, Պապական մարզ[2]), Հռոմի պապ 1143 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 1144 թվականի մարտի 8-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվիդոն ծնվել է Տոսկանայում՝ Չիտտա-դի-Կաստելլոյում, և, հավանաբար, եղել է տեղի ազնվականի Նիկկոլո դի Կաստելլոյի որդին[3]: Պատանեկության տարիներին սովորել է Աբելարի մոտ: Ի վերջո, Գվիդոն իր կարիերան սկսել է Հռոմում, Կալիկստե II պապի օրոք, որպես սարկավագ: 1127 թվականին Գոնորիոս II պապը նրա հոգևոր աստիճանը բարձրացնում է՝ դարձնելով Սանտա-Մարիա-ին Վիա-Լատա եկեղեցու կարդինալ-սարկավագ[3]: Հերթական հերետիկոսական շարժման ժամանակ Գվիդոն աջակցում է Ինոկենտիոս II-ին, և վերջինս 1128 թվականին նրան բարձրացրեց Սան-Մարկո եկեղեցու կարդինալի աստիճանի[4]: Որպես Սան-Մարկոյի կարդինալ նա Մոնտեկասինո աբբայության հետ հարաբերություններում Ինոկենտիոսի պահանջների կողմնակիցն էր, և որպես նրա հանդեպ հավատի նշան Ինոկենտիոսը Գվիդոյին դարձնում է Բենևենտոյի ռեկտոր[5]: Այս ամենից հետո պապը նրան11140 թվականին դարձնում է Ֆրանսիայի լեգատ[6]: 1138 թվականի նոյեմբերին երկու այլ կարդինալների հետ համատեղ (այդ թվում՝ իրեն ապագայում փոխարինող Լուցիուս II պապը) նա Ինոկենտիոս II-ի անունից մասնակցել է Անակղետոս II-ի երեք հետևորդների հետ տեղի ունեցած բանավեճին, բայց ցանկալի արդյունքի (համոզել Ռոժեր II-ին՝ դադարել աջակցել հակապապին), չի հասել: Ինոկենտիոս II-ի մահից երկու օր անց Գվիդոն ընտրվում է պապ [6] (1143 թվականի սեպտեմբերի 25) և ընդունում է Կելեստինոս II անունը[7]:

Պապություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելեստինոսը ղեկավարեց եկեղեցին ընդամենը հինգ ամիս և տասներեք օր, և նրա պոնտիֆիկատին բնորոշ էր կոնֆլիկտը պապից աշխարհիկ իշխանությունից հրաժարվելու պահանջ առաջադրող հռոմեական սենատի հետ: Կելեստինոս II-ը չէր ընդունում Ռոժեր II-ի թագավորական տիտղոսը, չնայած, որ նման որոշում կայացրել էր Ինոկենտիոս II-ը՝ դրանով ինքն իրեն զրկելով սիցիլիական թագավորից օգնություն ստանալու հնարավորությունից[8]: Նա անգլիական գահի համար Բլուա տոհմի դեմ պայքարում աջակցեց Պլանտագենետներին: Որպեսզի սա ի ցույց դրվի, նա հրաժարվեց լեգատի կարգավիճակը երկարաձգելուց: Ինոկենտիոս II-ի լեգատ դարձավ թագավորի՝ Ստեֆան Բլուացու եղբայր Հենրիխ Բլուացին[8]. Ֆրանսիայի արքա Լուի VII-ի խնդրանքով նա չեղարկեց իրեն նախորդած Ինոկենտիոս II պապի բանադրանքը: Կելեստինոս II-ը մահացել է 1144 թվականի մարտի 8-ին Պալատին բլրի վրա գտնվող Սուրբ Սեբաստիանի վանքում և հուղարկավորվել է Լաթերանյան պալատում[9]:

Կելեստինոս II-ը համարվում է առաջինը այն պապերից, ովքեր հիշատակված են այսպես կոչված «Կանխագուշակություններ պապերի մասին»՝ 1595 թվականին հրապարակված, սակայն սկզբանպես Մաղաքիայի (XII դար) կողմից գրված մարգարեության մեջ: Այս մարգարեության համաձայն Կելեստինոս II-ը պետք է որ առնվազն 111 հետևորդ ունեցած լիներ:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AA.VV. Encyclopedia of Popes — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Union List of Artist Names — 2015.
  3. 3,0 3,1 Mann, pg. 105
  4. J.M.Brixius, Die Mitglieder des Kardinalkollegiums von 1130–1181, Berlin, 1912, p. 35 no. 19
  5. Mann, pg. 106
  6. 6,0 6,1 Thomas, pg. 91
  7. Mann, pg. 103
  8. 8,0 8,1 Mann, pg. 108
  9. Mann, pg. 111

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]