Աբանտ (Կելեյոսի որդին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբանտ (այլ կիրառումներ)
Ադամ Էլսհայմեր։ Ցերերայի ծաղրումը (մոտ 1606 թվական)

Աբանտ (կամ Ամբանտ) (հունարեն՝ Ἂβας, -άντις, լատ.՝ Ăbās)[1], հունական դիցաբանությունում Էլևսինայի արքա Կելեյայի և նրա կնոջ Մեթանիրայի վեց որդիներից[2] ավագը, որը տեսնելով, թե ինչպես Դեմետրան մի շնչով խմում է անանուխով համեմված տարեկանի եփուկը[2], բացականչում է. «Օ՜, ի՜նչ ագահորեն ես դու խմում», որի համար նա, վիրավորված այդպիսի ավագների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից և աստվածներին չմեծարելուց, նրան փոխակերպում է մողեսի։

Ամաչելով իր արարքից, Դեմետրան որոշում է նրա եղբայր Դեմոֆոնտին նվիրել անմահություն, սակայն պատահաբար կործանում է։ Կելեյը դառնորեն սգում է իր երկու որդիների մահը և ասում. «Դժբախտություն է եկել իմ տուն»։ Այդ ժամանակվանից նրան անվանում են Դիսավլ։ Նրան մխիթարում է Դեմետրա աստվածուհին, քոստանալով, որ շռայլորեն կպարգևատրի նրա մյուս որդուն՝ Տրիպտոլեմոսին[2]։

Աբանտի մասին պատմություն բովանդակում է Նիկանդրի «Թերիակա» պոեմի ներածություններում[3]։ Նմանատիպ պատմություն պատմվում է Միսմի որդի Ասկալաբի մասին (պատմությունների նմանությունը նշում է Է. Կիրնսը)[4]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի նկարիչ Ադամ Էլսհայմերը պատկերել է խմող Ցերերային, որին ծաղրում է Աբանտը (չնայած, երբեմն ենթադրվում է, որ նկարում պատկերված է Ասկալաբը։ Աբանտի և Ցերեայի մասին սյուժաով ստեղծել է նաև հոլլանդացի գեղանկարիչ Մաթիաս Սթոմերը (գտնվում է Մյունխենի Հին պատկերասրահում)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռոշերի բառարան»։ Հատոր 1, սյունակ 2 (Աբանտ № 12), 279 (Ամբանտ)։
  • «Դիցաբանության և հնությունների համառոտ բառարան»։ Մ. Կորշ։ Սանկտ-Պետերբուրգ, Ա. Ս. Սուվորինայի հրատարակչություն, 1894 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. в тексте схолий содержится написание «Амбант», но в литературе предлагается возможное исправление на более распространённое имя «Абант»
  2. 2,0 2,1 2,2 Грейвс, Р. Мифы Древней Греции — М. : Прогресс, 1992, С. 65.
  3. Схолии к Никандру. Териака. 484
  4. Kearns E. The Heroes of Attica. University of London, 1989. P. 150; А. П. Кондрашов, Боги и герои древней Греции и Рима, 7