Վազգեն Ա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վազգեն Ա. (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) (Հոկտեմբեր 3, 1908-Օգոստոս 18, 1994) ― Հայ Առաքելական Եկեղեցու 131րդ Կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս։

[խմբագրել] Կենսագրություն

Վազգեն Ա-ն Լևոն Կարապետ Պալճյան անունով ծնվել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1937 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ Մասնագիտացել է մանկավարժության և փիլիսոփայության մեջ։ 1943 թվականին ստացել է վարդապետի կոչում, իսկ 1951-ին՝ եպիսկոպոսի։

1929-43 թվականներին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։

1955-ին Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովին ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս։

Վազգեն Ա-մ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ է, իսկ 1989-ից սկսած՝ ՌԴ ստեղծագործության միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամ։ Կատարել է ուսումնասիրություններ հայագիտության և աստվածաբանութան բնագավառներում։

Պարգևատրվել է ՀՀ Հայրենիքի շքանշանով, ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի «Հանրապետության աստղ» շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։

Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։

[խմբագրել] Եկեղեցական գործունեություն

Սովետական Միության փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կլիկիկիո ճյուղերի միավորման համար։


Նախորդող՝
Գևորգ Զ
Կաթողիկոս
1955–1994
Հաջորդող՝
Գարեգին Ա


[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Այլ լեզուներով