Քաղցրաշեն
Գյուղ SAT LAV GYUX | ||
---|---|---|
Քաղցրաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Մակերես | 8,76 կմ² | |
ԲԾՄ | 930 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼2794 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քաղցրաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք՝ Կարմիր սարի ստորոտում, Երևան-Արարատ ավտոխճուղու ձախ կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Վանի նահանգի Վան, Տոսպ, Արճեշ, Խոշաբ, Շատախ գավառներից, Բերկրի, Թիմար, Հայոց Ձոր, Մոկս, Արճակ գյուղախմբերի, Ալաշկերտի Խիզան և Մշո գավառներից, ինչպես նաև Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։ Նախկինում ունեցել է Քյարեզներ, Չորրորդ գյուղ, Բատրակաշեն անվանումները։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քաղցրաշենի մշտական բնակչությունը կազմել է 485, առկա բնակչությունը՝ 458 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի առկա 640 տնտեսություն. մանկապարտեզ, դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ, երաժշտական դպրոց, սպորտ դպրոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը և խաղողագործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 697 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 215 հա և 140 հա։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում վարելահողերը՝ զբաղեցնելով մոտ 110 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ծիրանենի, դեղձենի, ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը ղբաղեցնում են շուրջ 153 հա։ Կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղցրաշեն Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine