Jump to content

Յուպիտերի արբանյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիլեյան արբանյակների ուղեծրերը և պտույտը Յուպիտերի շուրջ, Ջունո կայանից կատարված լուսանկարների հիման վրա

Յուպիտերի արբանյակներ, Յուպիտեր մոլորակի բնական արբանյակներ։ Այսօրվա դրությամբ հայտնի են Յուպիտերի 95 արբանյակ[1][2][3], սա Արեգակնային համակարգի մոլորակների մեջ առավելագույն ցուցանիշն է, եթե հաշվի չենք առնում Սատուրնի օղակներում հայտնաբերված փոքրիկ արբանյակները[4]։ Յուպիտերի ուղեծրում գտնվող մարմինների ընդհանուր զանգվածի մոտ 99,997% կազմում են չորս Գալիլեյան արբանյակները, բոլոր մնացած արբանյակները և օղակները միասին կազմում են ընդամենը 0,003%։

Արբանյակներից ամենամեծերն են չորս Գալիլեյան արբանյակները, որոնք իրարից անկախ 1610 թվականին հայտնաբերել են Գալիլեո Գալիլեյը և Սիմոն Մարիուսը։ 19-րդ դարի վերջից սկսած հայտնաբերվել են մոլորակի տասնյակ զգալիորեն ավելի փոքր արբանյակներ, որոնք անվանվում են Հռոմեական աստված Յուպիտերի կամ նրա Հունական տարբերակ Զևսի սիրուհիների և դստրերի անուններով։

Յուպիտերի արբանյակներից ութը ուղիղ շարժում ունեն, ուղեծրերը համարյա շրջանաձև են և թեքումը չափազանց փոքր է Յուպիտերի հասարակածային հարթության նկատմամբ։ Գալիլեյան արբանյակները ունեն համարյա գնդաձև ձև, և կարող են գնահատվել որպես առնվազն գաճաճ մոլորակներ։ Մյուս չորս կանոնավոր արբանյակները շատ ավելի փոքր են, և պտտվում են մոլորակին մոտ, այս արբանյակները ծառայում են մոլորակի օղակների համար որպես մասնիկների աղբյուր, որոնք արտանետվում են այս արբանյակներից երկնաքերերի հետ բախումների արդյունքում։

Յուպիտերի մյուս բոլոր արբանյակները անկանոն են և պտտվում են հակադարձ ուղղությամբ, ուղեծրերը շատ ավելի հեռու են մոլորակից, ունեն համեմատաբար մեծ ուղեծրի թեքում և էքսցենտրիսիտետ, այսինքն ուղեծրերը էլիպսային են։ Այս արբանյակները հավանաբար որսացվել են մոլորակի ձգողական դաշտի կողմից արեգակնային ուղեծրերից։

Արբայակների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանակումներ
Գալիլեյան արբանյակներ
† Ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներ
‡ Հակադարձ շարժմամբ արբանյակներ
Հերթ. հմր.
[note 1]
Նշանակում
[note 2]
Անուն
Լուսանկար Բաց.
մեծ-ն.
Տրամագիծ
(կմ)[note 3]
Զանգված
(×1016 կգ)
Մեծ կիսաառանցք
(կմ)[5]
Սիդերիկ պարբերություն
(օր)[5][note 4]
Ուղեծրի թեքում
(°)[5]
Էքսց.
[6]
Հայտնաբերման
տարին]][7]
Հայտնաբերող[7] Խումբ
[note 5]
1 XVI Մետիս
10.5 60 × 40 × 34 ≈ 3.6 128852 +7ժ 10ր 16վ 2.226 0.0077 1979 Սիննոտ
(Վոյաջեր-1)
Ներքին
2 XV Ադրաստեա
12.0 20 × 16 × 14 ≈ 0.2 129000 +7ժ 15ր 21վ 2.217 0.0063 1979 Ջուիտ
(Վոյաջեր-2)
Ներքին
3 V Ամալթեա
7.1 250 × 146 × 128 208 181366 +12ժ 01ր 46վ 2.565 0.0075 1892 Բարնարդ Ներքին
4 XIV Թեբե
9.0 116 × 98 × 84 ≈ 43 222452 +16ժ 16ր 02վ 2.909 0.0180 1979 Սիննոտ
(Վոյաջեր-1)
Ներքին
5 I Իո
−1.7 3660.0
× 3637.4
× 3630.6
8931900 421700 +1.7691 0.050[8] 0.0041 1610 Գալիլեյ Գալիլեյան
6 II Եվրոպա
−1.4 3121.6 4800000 671034 +3.5512 0.471[8] 0.0094 1610 Գալիլեյ Գալիլեյան
7 III Գանիմեդ
−2.1 5262.4 14819000 1070412 +7.1546 0.204[8] 0.0011 1610 Գալիլեյ Գալիլեյան
8 IV Կալիստո
−1.2 4820.6 10759000 1882709 +16.689 0.205[8] 0.0074 1610 Գալիլեյ Գալիլեյան
9 XVIII Ֆեմիստո
13.5 8 0.069 7393216 +129.87 45.762 0.2115 1975/2000 Կովալ և Ռյոմեր/
Շեփարդ
Ֆեմիստոյի խումբ
10 XIII Լեդա 12.8 16 0.6 11187781 +240.82 27.562 0.1673 1974 Կովալ Հիմալիայի խումբ
11 VI Հիմալիա
8.3 170 670 11451971 +250.23 30.486 0.1513 1904 Պերրին Հիմալիայի խումբ
12 LXXI Հերսա 15.9 2 0.0015 11453004 +250.40 30.606 0.0944 2018 Շեփարդ Հիմալիայի խումբ
13 LXV Պանդիա 16.2 2 0.0015 11494801 +251.77 28.155 0.1800 2017 Շեփարդ Հիմալիայի խումբ
14 X Լիսիստեյա
11.3 36 6.3 11740560 +259.89 27.006 0.1322 1938 Նիկոլսոն Հիմալիայի խումբ
15 VII Էլարա
9.9 86 87 11778034 +259.64 29.691 0.1948 1905 Պերրին Հիմալիայի խումբ
16 LIII Դիա 16.3 4 0.0090 12570424 +287.93 27.584 0.2058 2001 Շեփարդ Հիմալիայի խումբ
17 XLVI Կարպո 16.2 3 0.0045 17144873 +458.62 56.001 0.2735 2003 Շեփարդ Կարպոյի խումբ
18 (կորսված) S/2003 J 12 17.0 1 0.00015 17739539 −482.69 142.680 0.4449 2003 Շեփարդ Անանկեի խումբ (չհաստատված)
19 LXII Վալետուդո 16.9 1 18928095 +532.00 34.014 0.2219 2016 Շեփարդ Վալետուդոյի խումբ
20 XXXIV Էվպորիե 16.4 2 0.0015 19088434 −538.78 144.694 0.0960 2002 Շեփարդ Անանկեի խումբ
21 LX Էուֆեմե 16.9 2 0.0015 19621780 −561.52 146.363 0.2507 2003 Շեփարդ Անանկեի խումբ
22 LV S/2003 J 18 16.5 2 0.0015 20219648 −587.38 146.376 0.1048 2003 Գլեդման Անանկեի խումբ
23 LII S/2010 J 2 17.5 1 20307150 −588.36 150.4 0.307 2010 Վեյլեթ Անանկեի խումբ
24 XLII Տելքսինոե 16.4 2 0.0015 20453753 −597.61 151.292 0.2684 2003 Շեփարդ Անանկեի խումբ
25 XXXIII Էվանտե 16.5 3 0.0045 20464854 −598.09 143.409 0.2000 2002 Շեփարդ Անանկեի խումբ
26 XLV Հելիկե 16.1 4 0.0090 20540266 −601.40 154.586 0.1374 2003 Շեփարդ Անանկեի խումբ
27 XXXV Օրթոսիե 16.7 2 0.0015 20567971 −602.62 142.366 0.2433 2002 Շեփարդ Անանկեի խումբ
28 LXVIII S/2017 J 7 16.6 2 0.0015 20571458 −602.77 143.438 0.2147 2017 Շեփարդ Անանկեի խումբ
29 LIV S/2016 J 1 17.0 3 0.0015 20595483 −603.83 139.839 0.1377 2016 Շեփարդ Անանկեի խումբ
30 LXIV S/2017 J 3 16.5 2 0.0015 20639315 −605.76 147.915 0.1477 2017 Շեփարդ Անանկեի խումբ
31 XXIV Իոկաստե 15.5 5 0.019 20722566 −609.43 147.248 0.2874 2001 Շեփարդ Անանկեի խումբ
32 (կորսված) S/2003 J 16 16.4 2 0.0015 20743779 −610.36 150.769 0.3184 2003 Գլեդման Անանկեի խումբ
33 XXVII Պրաքսիդիկե 14.9 7 0.043 20823948 −613.90 144.205 0.1840 2001 Շեփարդ Անանկեի խումբ
34 XXII Հարպալիկե 15.9 4 0.012 21063814 −624.54 147.223 0.2440 2001 Շեփարդ Անանկեի խումբ
35 XL Մնեմե 16.4 2 0.0015 21129786 −627.48 149.732 0.3169 2003 Գլեդման Անանկեի խումբ
36 XXX Հերմիպպե
15.6 4 0.0090 21182086 −629.81 151.242 0.2290 2002 Շեփարդ Անանկեի խումբ
37 XXIX Թիոնե 15.9 4 0.0090 21405570 −639.80 147.276 0.2525 2002 Շեփարդ Անանկեի խումբ
38 LXX S/2017 J 9 16.1 2 0.0015 21429955 −640.90 152.661 0.2288 2017 Շեփարդ Անանկեի խումբ
39 XII Անանկե
12.0 28 3.0 21454952 −640.38 151.564 0.3445 1951 Նիկոլսոն Անանկեի խումբ
40 L Հերսե 16.6 2 0.0015 22134306 −672.75 162.490 0.2379 2003 Գլեդման Կարմեի խումբ
41 XXXI Էթնե 16.0 3 0.0045 22285161 −679.64 165.562 0.3927 2002 Շեփարդ Կարմեի խումբ
42 LXVII S/2017 J 6 16.4 2 0.0015 22394682 −684.66 155.185 0.5569 2017 Շեփարդ Պասիֆեի խումբ (սահմանային անդամ)
43 LXXII S/2011 J 1 16.7 1 22401817 −694.98 163.341 0.2328 2011 Շեփարդ Կարմեի խումբ
44 XXXVII Կալե 16.4 2 0.0015 22409207 −685.32 165.378 0.2011 2002 Շեփարդ Կարմեի խումբ
45 XX Տայգետե 15.6 5 0.016 22438648 −686.67 164.890 0.3678 2001 Շեփարդ Կարմեի խումբ
46 LXI S/2003 J 19 16.8 2 0.0015 22696750 −698.55 166.657 0.2572 2003 Գլեդման Կարմեի խումբ
47 XXI Քալդենե 16.0 4 0.0075 22713444 −699.33 167.070 0.2916 2001 Շեփարդ Կարմեի խումբ
48 LVIII Ֆիլոֆրոսինե 16.7 2 0.0015 22720999 −699.68 141.812 0.0932 2003 Շեփարդ Պասիֆեի խումբ
49 (կորսված) S/2003 J 10 16.8 2 0.0015 22730813 −700.13 163.813 0.3438 2003 Շեփարդ Կարմեի խումբ
50 (կորսված) S/2003 J 23
16.8 2 0.0015 22739654 −700.54 148.849 0.3930 2004 Շեփարդ Պասիֆեի խումբ
51 XXV Էրինոմե 16.1 3 0.0045 22986266 −711.96 163.737 0.2552 2001 Շեփարդ Կարմեի խումբ
52 XLI Աոեդե 15.6 4 0.0090 23044175 −714.66 160.482 0.4311 2003 Շեփարդ Պասիֆեի խումբ
53 XLIV Կալիքորե 16.3 2 0.0015 23111823 −717.81 164.605 0.2041 2003 Շեփարդ Կարմեի խումբ
54 LXVI S/2017 J 5 16.5 2 0.0015 23169389 −720.49 164.331 0.2842 2017 Շեփարդ Կարմեի խումբ
55 LXIX S/2017 J 8 17.0 1 0.0015 23174446 −720.73 164.782 0.3118 2017 Շեփարդ Կարմեի խումբ
56 XXIII Կալիկե 15.5 5 0.019 23180773 −721.02 165.505 0.2139 2001 Շեփարդ Կարմեի խումբ
57 XI Կարմե
11.0 46 13 23197992 −702.28 165.047 0.2342 1938 Նիկոլսոն Կարմեի խումբ
58 XVII Կալիրոե
14.1 9 0.087 23214986 −727.11 139.849 0.2582 2000 Սփար
Սփեյսուոչ ծրագիր
Պասիֆեի խումբ
59 XXXII Էվրիդոմե 16.3 3 0.0045 23230858 −723.36 149.324 0.3769 2002 Շեփարդ Պասիֆեի խումբ
60 LXIII S/2017 J 2 16.9 2 0.0015 23240957 −723.83 166.398 0.2360 2017 Շեփարդ Կարմեի խումբ
61 XXXVIII Պազիթեե 16.8 2 0.0015 23307318 −726.93 165.759 0.3288 2002 Շեփարդ Կարմեի խումբ
62 LI S/2010 J 1 16.5 2 23314335 −724.34 163.2 0.320 2010 Ջեյքոբսոն Կարմեի խումբ
63 XLIX Կորե 16.6 2 0.0015 23345093 −723.72 137.371 0.1951 2003 Շեփարդ Պասիֆեի խումբ
64 XLVIII Կիլլենե 16.3 2 0.0015 23396269 −731.10 140.148 0.4115 2003 Շեփարդ Պասիֆեի խումբ
65 LVI S/2011 J 2 16.9 1 23400981 −731.32 148.77 0.3321 2011 Շեփարդ Պասիֆեի խումբ
66 XLVII Էվկլադե 16.0 4 0.0090 23483694 −735.20 163.996 0.2828 2003 Շեփարդ Կարմեի խումբ
67 LIX S/2017 J 1 16.8 2 0.0015 23483978 −734.15 149.197 0.3969 2017 Շեփարդ Պասիֆեի խումբ
68 (կորսված) S/2003 J 4 16.7 2 0.0015 23570790 −739.29 147.175 0.3003 2003 Շեփարդ Պասիֆեի խումբ
69 VIII Պասիֆե
10.4 60 30 23609042 −739.80 141.803 0.3743 1908 Մելոտտ Պասիֆեի խումբ
70 XXXIX Հեգեմոնե 16.0 3 0.0045 23702511 −745.50 152.506 0.4077 2003 Շեփարդ Պասիֆեի խումբ
71 XLIII Արքե
16.3 3 0.0045 23717051 −746.19 164.587 0.1492 2002 Շեփարդ Կարմեի խումբ
72 XXVI Իսոնոե 16.0 4 0.0075 23800647 −750.13 165.127 0.1775 2001 Շեփարդ Կարմեի խումբ
73 (կորսված) S/2003 J 9 17.0 1 0.00015 23857808 −752.84 164.980 0.2761 2003 Շեփարդ Կարմեի խումբ
74 LVII Էյրենե 15.9 4 0.0090 23973926 −758.34 165.549 0.3070 2003 Շեփարդ Կարմեի խումբ
75 IX Սինոպե
11.4 38 7.5 24057865 −739.33 153.778 0.2750 1914 Նիկոլսոն Պասիֆեի խումբ
76 XXXVI Սպոնդե 16.7 2 0.0015 24252627 −771.60 154.372 0.4431 2002 Շեփարդ Պասիֆեի խումբ
77 XXVIII Ավտոնոե 15.6 4 0.0090 24264445 −772.17 151.058 0.3690 2002 Շեփարդ Պասիֆեի խումբ
78 XIX Մեգակլիտե 15.0 5 0.021 24687239 −792.44 150.398 0.3077 2001 Շեփարդ Պասիֆեի խումբ
79 (կորսված) S/2003 J 2 16.6 2 0.0015 28570410 -981.55 153.521 0.4074 2003 Շեփարդ Պասիֆեի խումբ (չհաստատված)
  1. Հերթականությունը բխում է այլ արբանյակների միջև Յուպիտերից միջին հեռավորությունից
  2. Նշանակումը կատարվում է Հռոմեական թվերով նրանց անվանման հերթականությամբ
  3. Բազմաթիվ մասերով ցուցադրված տրամագծերը, օրինակ՝ "60 × 40 × 34", վերաբերվում են որ գնդաձև մարմիններին, և ցույց են տալիս արբանյակի չափերը
  4. Բացսական պարբերությունը հակադարձ շարժման նշումն է
  5. "?" նշումն արվում է այն արբանյակների դեպքում, որոնց պատկանելությունը խմբին հաստատված չէ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sheppard, Scott S. «The Jupiter Satellite and Moon Page». Carnegie Institution, Department of Terrestrial Magnetism. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  2. Resnick, Brian. «The Jupiter Satellite and Moon Page». Vox. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  3. Science, Carnegie (2018 թ․ հուլիսի 16). «A dozen new moons of Jupiter discovered, including one "oddball"». Carnegie Institution for Science (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  4. «12 New Moons Found Orbiting Jupiter». 2018 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Natural Satellites Ephemeris Service». IAU: Minor Planet Center. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին. «Note: some semi-major axis were computed using the µ value, while the eccentricities were taken using the inclination to the local Laplace plane»
  6. Scott S. Sheppard. «Jupiter's Known Satellites». Departament of Terrestrial Magnetism at Carniege Institution for science. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  7. 7,0 7,1 «Gazetteer of Planetary Nomenclature». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). U.S. Geological Survey. նոյեմբերի 7, 2008. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Siedelmann P.K.; Abalakin V.K.; Bursa, M.; Davies, M.E.; և այլք: (2000). The Planets and Satellites 2000 (Report). IAU/IAG Working Group on Cartographic Coordinates and Rotational Elements of the Planets and Satellites. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]