Սիմոն Մարիուս
Սիմոն Մարիուս լատ.՝ Simon Marius | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1573[1] |
Ծննդավայր | Գունցենհաուզեն, Վայսենբուրգ Գունցենհաուզեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] |
Մահացել է | դեկտեմբերի 26 1624 (հունվարի 5 1625)[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Անսբախ, Franconian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Principality of Ansbach |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Պադովայի համալսարան (1605) և Fürstenschule Heilsbronn? (1601) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ և բժիշկ |
Ծնողներ | հայր՝ Reichart Mayr? |
![]() |
Սիմոն Մարիուս (լատ.՝ Simon Marius), իսկական անունը Սիմոն Մայր (գերմ.՝ Simon Mayr, հունվարի 10, 1573[1], Գունցենհաուզեն, Վայսենբուրգ Գունցենհաուզեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] - դեկտեմբերի 26 1624 (հունվարի 5 1625)[1], Անսբախ, Franconian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), XVII դարի գերմանացի աստղագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմոն Մարիուսը ծնվել է Գերմանիայի Գունցենհաուզեն քաղաքում, 1601 թվականին Պրահայում Թ. Բրահեի մոտ սովորել է տաստղագիտություն, հետո սովորում է բժշկություն Պադովա քաղաքում։ Ծառայել է Անսբախի Մարգրավեի առանձնատանը, որպես աստղագետ և մաթեմատիկ։ Նա առաջիններից էր, ով աստղադիտակի միջոցով ուսումնասիրեց երկինքը։ Նա, Գալիլեո Գալիլեյի բացահայտումից մի քանի օր առաջ, հավակնում էր Յուպիտերի չորս արբանյակների հայտնաբերմանը, որոնք այժմ հայտնի են Գալիլեի անունով[3]։ Այդ ժամանակվա Յուպիտերի հայտնի չորս արբանյակներիհամար կազմեց միջին շարժման առաջին աղյուսակները, նրանց տվեց անուններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը՝ Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո։ Մարիուսին է պատկանում նաև Անդրոմեդայի գալակտիկայի միգամածության մասին առաջին հիշատակումը։ Նրա պատվին Լուսնի վրա խառնարան է անվանվել և Գանիմեդի վրա գտնվող երկու ամենամեծ «մութ շրջաններից» մեկը[4]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mundus Iovialis anno MDCIX Detectus Ope Perspicilli Belgici (Die Welt des Jupiter, 1609 mit dem flämischen Teleskop entdeckt; Lateinisches Faksimile und deutsche Übersetzung; Hrsg. und bearb. von Joachim Schlör. Naturwiss. begleitet und mit einem Nachw. vers. von Alois Wilder), 1614
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ի.Գ., Կորսուն Ա.Ա., Ռոդրիգես Մ.Գ. Աստղագետներ. Կենսագրական տեղեկանք. - Կիև ՝ Նաուկովա
- Zinner, E., «Zur Ehrenrettung des Simon Marius», in: Vierteljahresschrift der Astronomischen Gesellschaft, 77. Jahrgang, 1. Heft, Leipzig 1942
- Bosscha, J., «Simon Marius. Réhabilitation d´un astronome calomnié», in: Archives Nederlandaises des Sciences Exactes et Naturelles, Ser. II, T. XII, S. 258—307, 490—528, La Haye, 1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- - Մարիուս-պորտալ Մաթեմատիկոս - բժիշկ - աստղագետ
- - Ս. Մարիուսի կենսագրությունը (անգլ.)
- Սիմոն Մարիուսի անվան վարժարանի կայք (գերմ.)
- Simon Marius: Mathematician — Medical Practitioner — Astronomer (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11885979X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2021-07-11
- ↑ «Արբանյակային գանիմեդ. Գանիմեդ - Յուպիտերի լուսին - Հասարակություն - 2021»։ drunkentengu (հայերեն)։ Վերցված է 2021-07-11