Չառլզ Կովալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չառլզ Կովալ
Charles Thomas Kowal
Ծնվել էնոյեմբերի 8, 1940(1940-11-08)
Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 28, 2011(2011-11-28)[1] (71 տարեկանում)
Վաշինգտոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
ՊարգևներJames Craig Watson Medal?

Չարլզ Կովալ (անգլ.՝ Charles Thomas Kowal, նոյեմբերի 8, 1940(1940-11-08), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 28, 2011(2011-11-28)[1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, ինչպես նաև հայտնաբերել է երկու մոլորակի արբանյակ։ 1961-ից 1984 թվականները աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Մաունթ Վիլսոնի և Պալոմարյան աստղադիտարաններում, աստղագետի պաշտոնում։ 1970-ից 1981 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 22 աստերոիդ, որոնցից 18-ը հայտնաբերել է միանձնյա[2]։ Այս աստերոիդների մեջ էր նաև աստերոիդների նոր դասի, կենտավրոսների, ներկայացուցիչ Քիրոնը, և մի քանի մերձերկրային աստերոիդներ։ Կովալը նաև հայտնաբերել է Յուպիտերի երկու նոր արբանյակներ, 4 գիսաստղեր և մի քանի տասնյակ գերնոր աստղեր։

Աստղագիտության մեջ արած ներդրման համար 1979 թվականին Կովալին է շնորհվել Ջեյմս Կրեյգ Ուոթսոնի մեդալը[3]։ Նրա պատվին է անվանվել խառնարան Պլուտոնի վրա։

Չարլզ Կովալը մահացել է 2011 թվականի նոյեմբերի 28-ին 71 տարեկան հասակում[4]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Կովալը Պալոմարյան աստղադիտարանում մասնակցել է գալակտիկաների և աստղաբույլերի կատալոգի 1, 5 և 6-րդ հատորների կազմմանը[5], ինչպես նաև մասնակցել է Ia տեսակի գերնորերի որոնմանը այլ գալակտիկաներում, ինչի ընթացքում հայտնաբերել է 81 գերնոր աստղ[6]։ Այս աստղերը օգտագործվում են աստղագետների կողմից որպես «ստանդարտ մոմեր», օբյեկտներ, որոնց իրենց բնութագրերի շնորհիվ թույլ են տալիս ճշգրտորեն պարզել հեռավորությունը մինչև այն գալակտիկաները, որոնցում այդ աստղերը տեղակայված են։ Այս հաշվարկները հետագայում թույլ տվեցին կատարել Տիեզերքի ընդարձակման մասին եզրակցությունը[7]։

1973 թվականին Քալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ Էլեանորա Հելինը և Յուջին Շումեյկերը կազմակերպեցին PCAS շրագիրը, որով նրանք փորձում էին հայտնաբերել և հետևել նախկինում անհայտ մերձեկրյա աստերոիդներ Շմիդտի 18 դյույմանոց աստղադիտակով։ Չնայած այն հանգամանքին, որ Չարլզ Կովալի հիմնական աշխատանքը հանդիսանում էր գերնորերի հետազոտությունները, նա նույնպես մասնակցեց այդ ծրագրին, քանի որ նրա 48 դյույմանոց աստղադիտակը թույլ էր տալիս գտնել և հետևել շատ ավելի փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք չէին երևում 18 դյույմանոց աստղադիտակով, որի վրա աշխատում էին Էլեանորա Հելինն ու Յուջին Շումեյկերը[8]։ Հենց այս հետազոտությունների արդյունքում էլ հայտնաբերվեցին առաջին մերձերկրյա աստերոիդները, այնպիսիք, ինչպիսին են (2340) Խախտորը (Ատեններ); (1981) Միդասը, (2063) Բախուսը, (2102) Տանտալուսը, (5660) 1974 MA (Ապոլոններ); (4596) 1981 QB և (4688) 1980 WF (Ամուրի աստերոիդներ); ինչպես նաև երկու տրոյացի աստերոիդներ(2241) Ալկաթուսը և (2594) Ակամասը։ Ավելի ուշ PCAS ծրագիրը ամբողջովին անցավ 48 դյույմանոց աստղեդիտակի օգտագործմանը, որը այն ժամանակ արդեն ավտոմատացված էր։

1970-ական թվականներին Կովալը սկսեց զբաղվել Արեգակնային համակարգի հետազոտություններով[9] և 70-ականների կեսին հայտնաբերեց Յուպիտերի երկու նոր արբանյակներ. Լեդան 1974 թվականին և Ֆեմիստո 1975 թվականին[10]։ Նրա հայտնաբերումից հետո Ֆեմիստոն կորսվեց և կրկին անգամ հայտնաբերվեց 2000 թվականին։

1976 թվականի դեկտեմբերից մինչև 1985 թվականի փետրվարը Կովալը զբաղվում էր 6400 քառակուսի անկյուն մակերեսով երկնքի հետազոտություններով էկլիպտիկայի հարթությունում, որտեղ նա փնտրում էր Արեգակնային համակարգի դանդաղ շարժվող հեռու մարմիններ[11], այս ամբողջ ժամանակահատվածում նրան հաջողվեց հայտնաբերել միայն մեկ մարմին, որը գտնվում էր Յուպիտերի ուղեծրից այն կողմ ((2060) Քիրոնը 1977 թվականին), սակայն նա ուներ չափազանց անսովոր հատկություններ, որոնք թույլ տվեցին նրան դասել ինչպես աստերոիդների, այնպես էլ գիսաստղերի շարքին։ 15 տարի անց, իր կրկնակի հայտնաբերումից հետո, (2060) Քիրոնը ինչպես և (944) Հիդալգո աստերոիդը ճանաչվեցին մարմինների նոր դասի ներկայացուցիչներ, և ստացան «Կենտավրոսներ» անվանումը։ Կենտավրոսները ունեն ոչ կայուն ուղեծրեր և պտտվում են Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերի միջև։ Քիրոնը այս պահին հայտնի ամենամեծ կենտավրոսն է, այն նաև ցուցաբերում է գիսաստղի նման պահվածք։ Կովալը նաև հայտնաբերել է հինգ կարճ պարբերությամբ գիսաստղեր՝ 99P/Կովալի, 104P/Կովալի, 134P/Կովալի - Վավրովայի, 143P/Կովալի - Մրկոսի և 158P/Կովալի - LINEAR։

1980 թվականին Կովալը հետազոտելով Գալիլեո Գալիլեյի կողմից 1613 թվականին կազմված աստղային երկնքի քարտեզները հայտնաբերեց դրանցից մեկի վրա Նեպտունի պատկերը, որը արված էր Յուպիտերի ֆոնին, սակայն Նեպտունը հայտնաբերվել էր միայն 1846 թվականի, այսինքն համարյա երկու հարյուրամյակ անց[12]։ Այս հայտնագործության համար Կովալը պարգևատրվեց հատուկ «R. R. Newton Award for Scientific History» պարգևով[13]։

1985 թվականին Չարլզ Կովալը սկսեց աշխատել STScI, որտեղ զբաղվում էր Հաբլ աստղադիտակի հետ աշխատանքներով։

1988 թվականին Կովալը հրատարակել է «Asteroids: Their Nature and Utilization» («Աստերոիդները. նրանց բնությունը և օգտագործումը») գիրքը, որը վերահրատարակվել է 1996 թվականին։

1996 թվականից մինչև 2006 թվականին թոշակի անցնելը նա աշխատել է Կիրառական ֆիզիկայի լաբորատորիայում, որտեղ մասնակցել է դեպի (433) Էրոս աստերոիդը ուղևորվող NEAR Shoemaker առաքելության համար նախագծվող ծրագրային ապահովման ստեղծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20120117083838/http://www.buffalonews.com/deaths/local-obituaries/article658057.ece
  2. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011 
  3. «Awards: James Craig Watson Medal»։ National Academy of Sciences։ 2011։ Վերցված է December 6, 2011 
  4. News staff reports (December 3, 2011)։ «Charles T. Kowal, discovered 2 of Jupiter’s moons»։ The Buffalo News։ Վերցված է December 5, 2011 
  5. «Query Results from the ADS Database»։ Վերցված է December 6, 2011 
  6. Kowal, C. T., Sargent, W. L. W., Zwicky, F. (June 1970)։ «The 1969 Palomar Supernova Search»։ Publications of the Astronomical Society of the Pacific 82 (487): 736։ Bibcode:1970PASP...82..736K։ doi:10.1086/128951 
  7. Kowal, C. T. (December 1968)։ «Absolute magnitudes of supernovae.»։ Astronomical Journal 73: 1021–1024։ Bibcode:1968AJ.....73.1021K։ doi:10.1086/110763 
  8. Helin, E. F., Shoemaker, E. M. (1979)։ «The Palomar planet-crossing asteroid survey, 1973–1978»։ Icarus 40 (3): 321–328։ Bibcode:1979Icar...40..321H։ doi:10.1016/0019-1035(79)90021-6 
  9. «Author Query: Kowal, C. T. Query Results from the Astronomy Database»։ ADS։ Վերցված է December 6, 2011 
  10. Marsden, Brian G. (1975-10-07)։ «IAUC 2846: N Mon 1975 (= A0620-00); N Cyg 1975; 1975h; 1975g; 1975i; Sats OF JUPITER»։ Central Bureau for Astronomical Telegrams, International Astronomical Union։ Վերցված է December 6, 2011 
  11. Kowal, C. T. (January 1989)։ «A solar system survey»։ Icarus 77: 118–123։ Bibcode:1989Icar...77..118K։ doi:10.1016/0019-1035(89)90011-0 
  12. Kowal Charles T. (December 2008)։ «Galileo’s Observations of Neptune»։ The International Journal of Scientific History (DIO) 15 (2008 December): 3։ Վերցված է 29 March 2016 
  13. «DIO $1000 Prizes.»։ DIO Publishing։ Վերցված է December 5, 2011 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]