Յուջին Շումեյկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուջին Շումեյկեր
անգլ.՝ Eugene Merle Shoemaker
Eugene Shoemaker.jpg
Ծնվել էապրիլի 28, 1928(1928-04-28)[1][2]
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 18, 1997(1997-07-18)[1][2] (69 տարեկանում)
Alice Springs
վթար
ԳերեզմանԼուսին
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և երկրաբան
Հաստատություն(ներ)ԱՄՆ երկրագիտական ծառայություն և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտերկրաբանություն և planetary geology?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Փրինսթոնի համալսարան
Եղել է գիտական ղեկավարՇելտ Բաս
ՊարգևներԱրթուր Լ. Դեի մեդալ[3] Ջոն Պրայս Ուեթերիլի մեդալ Ազգային գիտական մեդալ Ուիլյամ Բոուիի մեդալ G. K. Gilbert Award? Gerard P. Kuiper Prize? Barringer Medal?[4] ՆԱՍԱ-յի մեդալ՝ բացառիկ գիտական ձեռքբերումների համար Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և James Craig Watson Medal?
Ամուսին(ներ)Կարոլին Շումեյկեր
Eugene Merle Shoemaker Վիքիպահեստում
Յուջին Շումեյկերը աստղագնացների ուսուցման ընթացքում
Շումեյկերը մարզում է աստղագնացներին Բրուքս Քամփում, Կատամայի ազգային պարկում[5]

Յուջին Շումեյկեր (անգլ.՝ Eugene Merle Shoemaker, ապրիլի 28, 1928(1928-04-28)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 18, 1997(1997-07-18)[1][2], Alice Springs), ամերիկացի երկրաբան և մոլորակագիտության ասպարեզի հիմնադիրներից մեկը: Նրա ամենահայտնի հայտնագործությունն է Շումեյկեր-Լևիի 9 գիսաստղը, որը նա հայտնաբերել է կնոջ, Կարոլին Շումեյկերի, և Դևիդ Լևիի հետ համատեղ: Այս գիսաստղը բախվել է Յուպիտերի հետ 1994 թվականի հուլիսին, այս բախման ընթացքը լայնորեն տեղեկացվել է աշխարհում:

Շումեյկերը նաև հայտնի է իր երկրային խառնարանների հետազոտություններով, օրինակ՝ Բարինգեր խառնարանը Արիզոնայում: Յուջին Շումեյկերը առաջին գիտնականն էր, ով եզրակացրեց, որ այս խառնարանները ունեն երկնային մարմնի անկման պատճառով հարվածային բնույթ: Շումեյկերը նաև եղել է ԱՄՆ Աշխարհագրական հետազոտությունների Աստղաերկրաբանության հետազոտությունների ծրագրի առաջին տնօրենը:

Վաղ կյանք և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումեյկերը ծնվել է Լոս Անջելեսում, նրա մայրը ուսուցիչ էր, իսկ հայրը աշխատել է գյուղատնտեսությունում, զբաղվել է գործարարությամբ, դասավանդել է և մասնակցել ֆիլմերի նկարահանումներին[6][7]: Նրա ծնողները այստեղ էին եկել Նեբրասկա նահանգից, և տեղացի հնդկացիներից էին:

Յուջինի հետաքրքրությունը դեպի քարերը ծնվեց նրա գիտական դասընթացներին հաճախելու ժամանակ Բուֆալոյի գիտության թանգարանում: Նա սկսեց հավաքել միներալների հավաքածու: Շատ շուտով նա սկսեց նաև ուսումնասիրել ավագ դպրոցի երեկոյան դասընթացները: 1942 թվականին Յուջինը ավարտեց Ֆայրֆաքսի ավագ դպրոցը 13 տարեկանում, ընդամենը երեք տարում: Այդ ժամանակ նա նաև հաճախում էր ջութակի, և նվագում էր դպրոցի նվագախմբում, զբաղվում էր մարմնամարզությամբ, ինչպես նաև ամռանը աշխատում էր որպես թքնկարժեք քարերի հղկողի աշակերտ[8]:

Շումեյկերը ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Քալտեխ) 1944 թվականին, 16 տարեկան հասակում: Շումեյկերի համահայտնաբերող Դևիդ Լևին ասել է, որ «Շումեյկերը երբեք չի մտածել մեկ այլ համալսարանում սովորելու մասին»[8]: Յուջինը արագորեն ստացավ իր բակալավրի աստիճանը 1948 թվականին, 19 տարեկանում: Դրանից անմիջապես հետո նա սկսեց զբաղվել Նախաքեմբրյան մետամորֆիկ քարերի հետազոտությամբ Նյու Մեքսիկոյում, արդյունքում ստանալով գիտությունների թեկնածուի (Master of Science) կոչում 1949 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում[8]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալտեխում սովորելու տարիներին հանրակացարանում Շումեյկերի սենյակակիցն էր Ռիչարդ Սփելմանը, ում հարսանիքի ժամանակ էլ 1950 թվականին Յուջին Շումեյկերը հանդիպեց փեսացուի քրոջը Կարոլինին: Կարոլինը ստացել էր գիտական աստիճաններ Չիկոյի պետական քոլեջում պատմության և քաղաքագիտության բնագավառնորում: Կարոլինը երբեք չէր հետաքրքրվել գիտական գորխծունեությամբ, և գտնում էր որ երկրաբանությունը բավականին ձանձրալի զբաղմունք է, սակայն նրա խոսքերով՝ «լսելով Յուջինի երկրաբանական բացատրությունները կարելի է կարծել, որ դա ոչ թէ ձանձրալի թեմա է, այլ գրավիչ և հետաքրքիր գիտելիքների որս»: Զույգը ամուսնացավ 1951 թվականի օգոստոսի 17-ին[9]:

Շումեյկերները ունեն երեք երեխա, երկու աղջիկ և մեկ տղա: Երեխաների մեծանալու ընթացքում Կարոլին Շումեյկերը զբաղվում էր նրանց դաստիարակությամբ, սակայն երբ երեխաները արդեն հասուն էին, նա որոշեց զբաղվել հետաքրքիր աշխատանքով: Այդ ժամանակ Յուջին Շումեյկերը առաջարկեց նրան սովորել աստղագիտություն և միանալ իր թիմին Երկրին մոտեցող աստերոիդների որոնումների աշխատանքներում: Լոուելի աստղադիտարանի ուսանողներից մեկը սկսեց պարապել Կարոլինի հետ սովորեցնելով աստղագիտություն: Այնուհետև Կարոլինը 51 տարեկան հասակում սկսեց աշխատել որպես աստղագետ, այս գործով նա զբաղվում է մինչ այժմ[9]:

Ներդրում գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումեյկերը ընդունվել է աշխատանքի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայություն (USGS) 1950 թվականին[8]: Նրա առաջին նշանակումն էր ուրանի պաշարների որոնումը Յուտա և Կոլորադո նահանգներում: Նրա հաջորդ հանձնարարությունն էր հետազոտել հրաբխային պրոցեսները, քանի որ այլ հետազոտողները նկատել էին, որ ուրանը առկա է հենց հրաբխային ապարներում: Այս հետազոտությունների ընթացքում էլ Հոպի Բաթերսը հյուսիսային Արիզոնայում, հետագայում պարզվեց որ դա ասուպային խառնարան է[8]:

Աստղաերկրաբանություն և Ապոլլոն ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումեյկերի դոկտորական աշխատության թեման Փրինսթոնի համալսարանում (1960) վերաբերվում էր ասուպային խառնարանների հարվածային դինամիկային: Շումեյկերը նշեց, որ ասուպային խառնարանները ունեն նույն տեսքը և կառուցվածքը, ինչպե և պայթյունային խառնարանները, որոնք առաջացել էին ատոմային ռումբի փորձերի հետևանքով Նևադա նահանգում: 1960 թվականին Էդվարդ Չաոն և Յուջին Շումեյկերը գտան կոեզիտ (հարվածային կվարց) ասուպային խառնարանում, այսպիսով ապացուցելով, որ խառնարանը առաջացել է հարվածի արդյունքում, և որ այնտեղ առաջացել են չափազզանց բարձր ջերմաստիճան և ճնշում[10]:

1960 թվականին Շումեյկերը ղեկավարում էր Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության կենտրոնը Մելո Պարկում, որը զբաղվում էր Լուսնի առաջին երկրաբանական քարտեզի կազմումով, հիմնվելով Ֆրենսիս Փիզի կատարած լուսանկարների վրա: Շումեյկերը նաև մասնակցել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության կողմից հիմնված Աստղաերկրաբանության հետազոտական ծրագրի աշխատանքներին, որը և դարձավ աստղաերկրաբանության ասպարեզի առաջացումը: Նա նաև ներգրավված է եղել Ռենջեր ծրագրի Լուսին ուղարկված առաքելություններում: Դրանից հետո Շումեյկերը ընտրվել է որպես Սերվեյոր ծրագրի հեռուստատեսային փորձերի գլխավոր հետազոտող, և ապա նաև լուսնի երկրաբանության գլխավոր հետազոտող Ապոլոն 11, Ապոլոն 12 և Ապոլոն 13 առաքելություններում[10]:

Շումեյկերը նաև ներգրավված է եղել ամենրիկյան աստղագնացների պատրաստման մեջ: Նա նաև եղել է Ապոլոն ծրագրի հնարավոր աստղագնացներից մեկը, և նախատեսվում էր, որ նա է լինելու առաջին երկրաբանը ով ոտք կդնի Լուսնի մակերևույթին, սակայն նրա մասնակցությունը կասեցվեց, երբ նրա մոտ ախտորոշվեց Ադիսոնի հիվանդություն: Շումեյկերը անցկացնում էր աստղագնացների վարժանքները Ֆլագստաֆի մոտ գտնվող ասուպային խառնարաններում Սանսեթ խառնարանում[11]: Յուջին Շումեյկերը մեկնաբանում էր Ապոլոն ծրագրի վաղ առաքելությունները CBS News հեռուստաալիքում, հատկապես Ապոլոն 8 և Ապոլոն 11 առաքելությունները, այդ մեկնաբանությունների ժամանակ նրա հետ հանդես էր գալիս Ուոլտեր Քրոնկիտը[12]:

1965 թվականին Շումեյկերին Ֆրանկլինի ինստիտուտի կողմից շնորհվել է Ջոն Փրայս Ուոթերհիլի մեդալ:

Անցնելով աշխատանքի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ 1969 թվականին, նա սկսեց Երկրի ուղեծրին մոտեցող աստերոիդների համակարգված որոնման աշխատանքները, որի արդյունքում նա հայտնաբերեց այսպիսի աստերոիդների մի քանի ընտանիքներ, ներառյալ Ապոլոնի աստերոիդները: Շումեյկերը հայտնեց կարծիք, որ հանկարծակի երկրաբանական փոփոխությունները մոլորակների վրա կարող են լինել աստերոիդների հարվածների արդյունք:

1984 թվականին Յուջին Շումեյկերին շնորհվեց Բարինգերի մեդալ, իսկ 1992 թվականին Ազգային գիտության մեդալ:

Շումեյկեր Լևիի 9 գիսաստղ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Շումեյկերը համատեղ այլ աստղագետների հետ հայտնաբերեց Շումեյկեր-Լևիի գիսաստղ 9, օգտագործելով Պալոմարյան աստղադիտարանի 18-դյույմանոց Շմիդտի աստղադիտակը: Այս գիսաստղը առաջինն էր, որը բախվեց մոլորակի հետ, և որի բախումը դիտարկվել է աստղագետների կողմից: Շումեյկեր-Լևիի գիսաստղ 9-ը բախվեց 1994 թվականի հուլիս ամսին Յուպիտեր մոլորակի հետ: Այս բախման արդյունքում մոլորակի վրա առաջացավ հսկայական «սպի»:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումեյկերը իր վերջին տարիներին զբաղվում էր հիմնականում Երկրի մակերևույթին հարվածային խառնարանների որոնմամբ: 1997 թվականի հուլիսի 18-ին նա մահացավ այսպիսի մի արշավախմբի ժամանակ, Ավստրալիայի Էլիս Սփրինգս քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք, մեքենայի վթարի արդյունքում: Շումեյկերի կինը, Կարոլինը նույնպես մեքենայում էր, և վթարի արդյունքում ստացել էր լուրջ վնասվածքներ[13][14][15][16][17][18][19]:

1999 թվականի հուլիսի 31-ին Յուջին Շումեյկերի աճյունի մոխրի մի մասը տեղափոխվեց Լուսին Լունար Փրոսփեքթոր կայանով, հատուկ նախագծված պարկուճի մեջ[20][21]: Նա միակ մարդն է, ում մոխիրը թաղված է այլ երկնային մարմնի վրա[22]:

Շումեյկերի մոխրով պարկուճը փաթաթող փայլաթիթեղի վրա նկարված էր Հեյլ-Բոպի գիսաստղը (վերջին գիսաստղը որը դիտարկել էր Շումեյկերը),[21] Բարինգերի ասուպային խառնարանը և Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետից մի հատված:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուջին Շումեյկերը ստացել է մեծ թվով պարգևներ իր կատարած աշխատանքների համար: Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության Աստղաերկրաբանության հետազոտական ծրագրի կողմից հրապարակված մահախոսականի համաձայն դրանք էին[23]՝

  • Գիտությունների դոկտորի աստիճան, Արիզոնայի նահանգային քոլեջ, Ֆլագստաֆ, 1965:
  • Ֆրանկլինի իսնտիտուտի Ուոթերհիլի մեդալ, համատեղ Ե.Ս.Թ. Չաո, 1965:
  • Արտու Ս. Ֆլեմինգի մրցանակ, 1966:
  • Գիտությունների դոկտորի աստիճան, Թեմփլ համալսարան, 1967:
  • Գիտական հաջողությունների համար մեդալ, ՆԱՍԱ, 1967:
  • ԱՄՆ Ներքին գործերի դեպարտամենտի պարգև ծառայության համար, 1973:
  • ԱՄՆ Ազգային գիտությունների ակադեմիայի անդամ, 1980:
  • ԱՄՆ Ներքին գործերի դեպարտամենտի պարգև առանձնահատուկ ծառայության համար, 1980:
  • Արտուր Լ. Գեյլի մեդալ, Ամերիկայի երկրաբանական միություն, 1982:
  • Գ. Կ. Գիլբերտի մրցանակ, Ամերիկայի երկրաբանական միություն, 1983:
  • Ռեյզերի մշակույթի մեդալ, համատեղ Ե.Ս.Թ. Չաո և Ռիչարդ Դեհմ, 1983:
  • Գիտությունների պատվավոր տնօրեն, Արիզոնայի համալսարան, 1984:
  • Բարինգերի մրցանակ, Ասուպագիտության միություն, 1984:
  • Կոյպերի մրցանակ, Ամերիկյան աստղագիտական միություն, Մոլորակագիտության բաժանմունք, 1984:
  • Լեոնարդի մեդալ, Ասուպագիտության միություն, 1985:
  • Պատվավոր շրջանավարտի մրցանակ, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, 1986:
  • Ռիտենհաուզի մեդալ, Ռիտենհաուզի աստղագիտական միություն, համատեղ Կարոլին Շումեյկեր, 1988:
  • ԱՄՆ Ազգային գիտությունների մեդալ, 1992:
  • Ուիփլի մրցանակ, Ամերիկյան գեոֆիզիկական միություն, 1993:
  • Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ, 1993:
  • Օդագնացության և աստղագնացության ամերիկյան ինստիտուտի տիեզերական գիտությունների մրցանակ, 1996:
  • Արտակարգ գիտական նվաճումների մեդալ, ՆԱՍԱ, 1996:
  • Բոուիի մեդալ, Ամերիկյան գեոֆիզիկական միություն, 1996:
  • Հատուկ մրցանակ, Բենզինի երկրաբանների ամերիկյան միություն, 1997:
  • Շումեյկերի մրցանակ, Ամերիկայի արհեստավարժ երկրաբանների ինստիտուտի Տեխասի մասնաճյուղ, շնորհվել է հետմահու, 1997:

1997 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատին է ներկայացվել Յուջին Շումեյկերի հուշագրառում, որը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի գրքում: Համաձայն այդ գրառման Յուջին Շումեյկերը հայտնաբերել կամ համահայտնաբերել է 820 աստերոիդներ և գիսաստղեր իր աշխատած տարիներին[24]:

Յուջին Շումեյկերի պատվին, Արևմտյան Ավստրալիայում գտնվող օղակաձև երկրաբանական կառուցվածքը, որը նախկինում անվանվում էր «Տագու օղակ», վերանվանվել է «Շումեյկերի խառնարան»:

Նրա պատվին է նաև վերանվանվել NEAR Շումեյկեր տիեզերական կայանը: Այն հասել է (433) Էրոս աստերոիդին 2000 թվականի փետրվարին, և վայրէջք է կատարել աստերոիդի մակերևույթին մեկ տարի նրա ուղեծրում գտնվելուց հետո: Շումեյկերի պատվի նաև անվանվել է (2074) Շումեյկեր աստերոիդը, որը հայտնաբերել էր նրա գործընկեր Էլեանորա Հելինը[25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Ամերիկյան երկրաբանական ընկերություն — 1888.
  4. https://astrogeology.usgs.gov/rpif/gene-shoemaker
  5. Phinney William (2015)։ Science Training History of the Apollo Astronauts։ NASA SP -2015-626։ էջ 65 
  6. «Eugene M. Shoemaker Biography»։ www.bookrags.com։ Վերցված է 31 March 2018 
  7. «- American Institute of Physics»։ www.aip.org։ Վերցված է 31 March 2018 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Kieffer, Susan. W. "Eugene M. Shoemaker (1928 - 1997)." Biographical Memoirs. National Academy of Sciences. 2015. Accessed April 22, 2017.
  9. 9,0 9,1 Chapman, Mary G. "Carolyn Shoemaker." USGS Astrogeology Center. May 17, 2002. Accessed April 24, 2017.
  10. 10,0 10,1 Levy David (2002)։ Shoemaker by Levy: The man who made an impact։ Princeton: Princeton University Press։ էջեր 69,74–75,78–79,81–85,99–100։ ISBN 9780691113258 
  11. «About - USGS Astrogeology Science Center»։ astrogeology.usgs.gov։ Վերցված է 31 March 2018 
  12. Graham Rex (May 1998)։ «Making an exceptional impact. (planetary scientists Eugene and Carolyn Shoemaker)»։ Astronomy (Waukesha, Wisconsin: Kalmbach Publishing Co.): 36։ ISSN 0091-6358։ Վերցված է 2013-02-12 
  13. Malcolm W. Browne, Dr. Eugene Shoemaker, 69; Set Record for Finding Comets, New York Times (July 19, 1997).
  14. «BQR - winter 1999-2000 - Gene Shoemaker»։ www.gcrg.org։ Վերցված է 31 March 2018 
  15. Dandj (26 December 2010)։ «Travels with an Oka: In the Wheel Ruts of Len Beadell»։ dandjribbans.blogspot.com.au։ Վերցված է 31 March 2018 
  16. «Astronomer Eugene Shoemaker dies in car crash»։ deseretnews.com։ 19 July 1997։ Վերցված է 31 March 2018 
  17. «Gene Shoemaker»։ The Economist։ Վերցված է 31 March 2018 
  18. «Eugene Shoemaker (1928-1997)»։ www2.jpl.nasa.gov։ Վերցված է 31 March 2018 
  19. «Eugene Shoemaker (1928 - 1997) - American Astronomical Society»։ aas.org։ Վերցված է 31 March 2018 
  20. Porco Carolyn։ «The Eugene M. Shoemaker Tribute»։ Diamond Sky Productions։ Վերցված է 8 June 2013 
  21. 21,0 21,1 Porco Carolyn C. (February 2000)։ «Destination Moon»։ Astronomy։ Վերցված է 8 June 2013 
  22. «Fly Me to the Moon ... Forever»։ space.com։ Վերցված է 31 March 2018 
  23. Chapman, Mary G. "Gene Shoemaker - Founder of Astrogeology." USGS Astrogeology Science Center. Accessed April 21, 2017
  24. "In Remembrance of Dr. Eugene Shoemaker and Dr. Jurgen Rahe." Congressional Record Volume 143, Number 106 (Thursday, July 24, 1997). Accessed April 23, 2017
  25. Chamberlin Alan։ «JPL Small-Body Database Browser»։ ssd.jpl.nasa.gov։ Վերցված է 31 March 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]