Շելտ Բաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շելտ Բաս
Schelte John Bus
Ծնվել էդեկտեմբերի 18, 1956(1956-12-18) (62 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հավայան կղզիների համալսարան և Institute for Astronomy?
Գործունեության ոլորտՄոլորակագիտություն
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական ղեկավարՅուջին Շումեյկեր
Ամուսին(ներ)Ellen Suzanne Howell?
Կայքifa.hawaii.edu/users/sjb/default/bus.shtml

Շելտ Բաս (անգլ.՝ Schelte John Bus, 1956 Նյու Յորք, ԱՄՆ - ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Սայդինգ Սփրինգի աստղադիտարանում։ Աստերոիդների հայտնաբերողներից ամենահաջողակներից մեկը, ծնվել է 1956 թվականին։ Նա հայտնի է նաև, որպես Բոբի Բաս (անգլ.՝ Bobby Bus)։ 1999 թվականից 2002 թվականները Բասը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 1673 աստերոիդ, որոնցից 330-ը հայտնաբերվել են համատեղ այլ աստղագետների հետ[1]։

Այս պահին աշխատում է Հավայիի համալսարանի աստղագիտության ինտիտուտում, ինչպես նաև IRTF աստղադիտակի (ՆԱՍԱ) հետ աշխատող հետազոտողների խմբում։

Կրթություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որը ավարտել է 1979 թվականին բակալավրի դիպլոմով։ Բասի գիտական ղեկավարն է եղել հայտնի մոլորակագետ Յուջին Շումեյկերը[2]։ 1999 թվականին դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտոր։ Ակտիվ հետազոտական գործունեության ընթացքում Բասը հայտնաբերել է հազարից ավելի աստերոիդներ և մի քանի գիսաստղեր, որոնց մեջ են՝

1993 թվականից 1999 թվականներին, համատեղ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ռիչարդ Բինզելի հետ իրականացնում էր աստերոիդների սպեկտրալ դասակարգման «Հիմնական գոտու փոքր աստերոիդների սպեկտրալ հետազոտություն» ծրագիրը[3]։ (անգլ.՝ Small Main-belt Asteroid Spectroscopic Survey, (SMASS)), որը շարունակություն ստացավ 2003 թվականին ավարտված SMASS II ծրագրում[4]։

Շելտ Բասի պատվին է անվանվել Էդվարդ Բոուելի կողմից 1982 թվականին հայտնաբերված (3254) Բաս աստերոիդը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 1 января 2011 
  2. Graham Rex (May 1, 1998)։ «Making an exceptional impact» (Periodical) (English)։ Astronomy։ էջ 36 
  3. Bus S. J., Binzel R. P. (2002)։ «Phase II of the Small Main-belt Asteroid Spectroscopy Survey: A feature-based taxonomy»։ Icarus 158 (1): 146–177։ Bibcode:2002Icar..158..146B։ doi:10.1006/icar.2002.6856 
  4. Bus, S., Binzel, R. P. Small Main-belt Asteroid Spectroscopic Survey, Phase II. EAR-A-I0028-4-SBN0001/SMASSII-V1.0. NASA Planetary Data System, 2003.
  5. IAU։ «3254 Բաս աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]