Հեյլ-Բոպպի (C/1995 01) գիսաստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NAU Stars.png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Հեյլ-Բոպպի (C/1995 01) գիսաստղ
Comet Hale-Bopp 1995O1.jpg
Հիմնական տվյալներ
JPL Small-Body Database 1000132
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ 0,995086

Comet Hale-Bopp Վիքիպահեստում

Հեյլ-Բոպպի (C/1995 01), երկարապարբերական գիսավոր, հնարավոր է, XX դարի ամենից «դիտվողը», և անցած տասնամյակների ամենից պայծառը: Ռեկորդային ժամկետով տեսանելի է եղել անզեն աչքով, որը 1811 թվականի Մեծ գիսավորի սահմանած ռեկորդից երկու անգամ երկար է[1]: Բացահայտվել է 1995 թվականի հուլիսի 23-ին Արեգակից (մոտավորապես 7,2 ա.մ) մեծ հեռավորության վրա՝ ենթադրվելով, որ այն բավականին պայծառ կլինի նաև Երկրի մոտով անցնելիս: Չնայած գիսավորների պայծառության ըստ ճշգրտության աստիճանի կանխագուշակության դժվարության, տվյալ գիսավորը, 1997 թվականի ապրիլի 1-ին անցնելով ուղեծրով, արդարացրեց աստղագետների սպասելիքները: Երբեմն նրան անվանում են 1997 թվականի «Մեծ գիսավոր»: Հեյլ-Բոպպի գիսավորի հայտնվելը մարդկանց մեջ այնպիսի խուճապ է առաջացրել, որը չէր դիտվել երկար ժամանակ: Լայն արձագանք գտան այն լուրերը, որ գիսավորի հետևից Արտերկրային քաղաքակրթության տիեզերանավ է թռչում: Հենց այս լուրերի պատճառով էլ «Դրախտի դարպասներ»[en] նոր կրոնական շարժման հետևորդների մեջ մասսայական ինքնասպանությունները շատացան:

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիսավորը հայտնագործվել է իրարից անկախ երկու ամերիկացի դիտորդների՝ Ալան Հեյլի և Թոմաս Բոպպի կողմից[2]: Հեյլը հարյուրավոր անիմաստ ժամեր է անց կացրել գիսավորիի որոնումների վրա, և Նյու-Մեքսիկոյում՝ իր տան մոտ արդեն հայտնի գիսավորների դիտումների ժամանակ, հանկարծ կեսգիշերին, անսպասելիորեն, Աղեղնավորի համաստեղությունում M70 գնդաձև աստղային կուտակուում 10,5m տեսանելի աստղի մեծության մշուշոտ օբյեկտ հայտնաբերեց : Հեյլը սկզբից որոշեց, որ այդ կուտակումների մոտ տիեզերական այլ օբյեկտներ չկան: Հետագայում նա հայտնաբերեց, որ օբյեկտն աստղերի ֆոնի վրա շարժվում է (հետևաբար գտնվում է Արեգակնային համակարգում), և Աստղագիտության հեռագրերի կենտրոնական բյուրոյին էլեկտրոնային նամակ գրեց, որը տեղեկացնում էր աստղագիտական հայտնագործության մասին[3]:

Բոպպին սեփական աստղադիտակ չուներ: Նա Արիզոնայում Ստենֆիլդի մոտ, իր ընկերների հետ բնության գրկում էր, և դիտում էր աստղային կուտակումներ ու գալակտիկաներ, երբ նրա ընկերոջը պատկանող աստղադիտակի օկուլյարում, Թոմասի աչքի առաջ լույսի շողք առկայծեց: Համեմատելով Արեգակնային համակարգի հայտնի օբյեկտների անցողականությունների հետ, Բոպպը հասկացավ, որ այդ լույսի կետը նոր օբյեկտ է, և հեռագիր ուղարկեց այնտեղ, որտեղ և Հեյլը: Հաջորդ առավոտյան հաստատվեց գիսավորի հայտնագործումը, որին տվեցին Հեյլ-Բոպպի անվանումն ու C/1995 O1 նշանակումը: Հայտնագործման մասին հայտնեցին Միջազգային աստղագիտական միության № 6187 պաշտոնական գրությամբ[2][4]: Հայտնագործման պահին գիսավորն Արեգակից 7,1 ա.մ. հեռավորության վրա է եղել[5]: Շուտով հայտնաբերվեցին գիսավորի պատկերով ավելի վաղ նկարներ: Այսպես, Տերենս Դիկինսոնը գիսավորի հայտնագործումից առաջ՝ 1995 թվականի մայիսի 29-ին արված նկարում գտավ նրան, իսկ Ռոբերտ Մաքնոթը՝ 1993 թվականի ապրիլի 27-ի լուսանկարում, այսինքն հայտնագործումից երկու տարի առաջ: Այդ ժամանակ նա 18m մեծության էր, իսկ Արեգակից ուներ 13,0 ա.մ. հեռավորություն[5]:

«Մեծ գիսավորի» կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի սկզբին գիսավորի տեսքը:

1996 թվականի մայիսին գիսավորը երևաց անզեն աչքով[5]: Չնայած նրան, որ տարվա երկրորդ կեսին պայծառության ավելացումը պակասեց[1], գիտնականները լավատեսորեն կանխագուշակում էին, որ գիսավորը շատ պայծառ կլինի: 1996 թվականի դեկտեմբերին Արեգակին մոտ լինելու պատճառով դիտումները դժվարացան, բայց հունվարին այն նորից սկսեց տեսանելի լինել և այնքան պայծառ էր, որ նրան կարելի էր տեսնել նույնիսկ մեծ քաղաքների լապտերների լույսով[6]: Մոտենալով Արեգակին՝ Հեյլ-Բոպպի գիսավորն ավելի պայծառ էր դառնում, փետրվարին այն հասավ 2-րդ մեծության[5][7], և արդեն կարելի էր Արեգակի հակառակ կողմ ուղղված նրա երկնագույն իոնային և փոշուց, դեղնավուն գիսավորի ուղեծրով տարված պոչերը տարբերել: Արևելյան Սիբիրում և Մոնղոլիայում Արեգակնային խավարումները թույլատրեցին գիսավորին տեսնել ցերեկը[8]: 1997 թվականի մարտի 23-ին Հեյլ-Բոպպի գիսավորը մոտեցավ Երկրին 1,315 ա.մ. (196,7 մլն կմ) մինիմալ հեռավորությամբ[9]: 1997 թվականի ապրիլի մեկին արևամերձ կետով անցնելիս գիսավորը հիանալի տեսարան էր ներկայացնում: Միջին −0,7[5][7] մեծությամբ, այն փայլում էր ցանկացած աստղից էլ (բացառությամբ Սիրիուսից) պայծառ, իսկ նրա երկու պոչերը տարածվում էին երկնքում 15-20 աստիճանով (իսկ դիտողի համար անտեսանելի մասերը 30-40°-ով): Գիսավորը կարելի էր դիտել անմիջապես աղջամուջից հետո, և չնայած արևամերձ կետով անցնող շատ «մեծ» գիսավորների Արեգակից ոչ հեռու լինելուն, Հեյլ-Բոպպի գիսավորը կարելի էր հյուսիսային կիսագնդում դիտել ամբողջ գիշեր: Համացանցի զարգացումն այն ժամանակ պատճառ հանդիսացավ բազմաթիվ այնպիսի սայթերի ծագմանը, որոնք հետևում էին գիսավորի թռիչքի մանրամասություններին և նույնիսկ հրատարակում նրա ամենօրյա նկարները: Համացանցը մեծ դեր խաղաց Հեյլ-Բոպպի գիսավորի նկատմամբ հասարակության աննախադեպ ուշադրության գրավման համար[10]: Գիսավորը կարող էր ավելի տպավորիչ լինել, եթե այն մոտենար Երկրին, ինչպես 1996 թվականին Հյակուտակե գիսավորն էր մոտեցել (0,1 ա.մ.), այդ դեպքում այն կգերազանցեր Վեներային հասնելով −5-րդ աստղային մեծության:

Գիսավորի հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևամերձ կետով անցնելուց հետո գիսավորը հայտնվեց հարավային կիսագնդում, և նրա պայծառությունը սկսեց թուլանալ: Այն հարավային կիսագնդի դիտորդների համար առավել պակաս հետաքրքրական էր, սակայն նրանք կարող էին տեսնել, թե ինչպես է նրա պայծառությունը 1997 թվականի երկրորդ կեսից սկսում թուլանալ: Վերջին հայտնի դիտումները անզեն աչքով կատարվում են նույն թվականի դեկտեմբերին, հետևաբար, այն տեսանելի է եղել մոտ 18 և կես ամիս: Այս ժամկետը 9 ամսով գերազանցել է նախկին 1811 թվականի Մեծ գիսավորի սահմանած ռեկորդը[1]: Այժմ Հեյլ-Բոպպը հեռանում է, և նրա պայծառությունը շարունակում է ընկնել: 2004 թվականի օգոստոսին այն դուրս է եկել Ուրանի ուղեծրից, իսկ 2008 թվականի կեսերին գտնվում էր Արեգակից մոտ 26,8 ա.մ. հեռավորության վրա: Այնուամենայնիվ, նա մինչ այժմ գտնվում է աստղագետների ուշադրության ներքո: 2007 թվականին արված դիտումներից հետևում է, որ նրանից դեռևս 20m պայծառության գունդ է մնացել[11]: Ենթադրվում է, որ անսովոր երկար ակտիվության պատճառը թաքնված է գիսավորի հսկայական միջուկի դանդաղ սառեցման մեջ[12]: Սպասվում է, որ գիսավորը մինչ 2020 թվականը հասանելի կլինի հզոր աստղադիտակներով դիտումների համար, քանի դեռ նրա պայծառությունը չի ընկել մինչև 30m արժեքը[13]: Գիսավորը կվերադառնա Երկրի մոտ մոտավորապես 4390 թվականին: Ենթադրվում է, որ նրա հետագա վերադարձերից մեկի ժամանակ այն մերձարեգակնային դառնալու համար 15%-ոց շանս ունի և նոր Կրեյցի գիսավորների ընտանիքի առաջացման հիմքը կարող է դնել[14]:

Ուղեծրի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդնայի (ձախից) ուղեծրի համեմատումը Հեյլ-Բոպպի հետ (ներքևից, նարնջագույն գիծը), հարվածային ալիքի սահմանը (երկնագույն գունդ); «Վոյաջեր-1-ի» (կարմիր սլաք) և «Պիոներ-10-ի» (կանաչ սլաք) դիրքը; Կոյպերի գոտի (մոխրագոււյն օղակ); Պլուտոնի ուղեծիրը (Կոյպերի գոտում ոչ մեծ թեքված էլիպսը) և Նեպտունինը (ամենից փոքր էլիպսը)

Առավել հավանական է, որ նախավերջին անգամ գիսավորը անցել է արևամերձ կետով 4200 տարի առաջ[15]: Նրա ուղեծիրը համարյա ուղղահայաց է արեգակնածիրին, դրա համար էլ մոլորակներին մոտ թռիչքները նրա համար շատ հազվադեպ են: Բայց 1996 թվականի մարտին գիսավորը 0,77 ա.մ. հեռավորության վրա անցել է Յուպիտերի մոտով, իսկ դա բավականաչափ մոտ հեռավորություն է նրա համար, որ մոլորակը գրավիտացիայով ազդի գիսավորի ուղեծրի վրա[15]. Ընդ որում Արեգակից ամենահեռու կետը (աֆելիում) մոտեցել է 600-ից մինչ 350 ա.մ.: Գիսավորի պտտման պարբերությունը կրճատվել է 2400 տարով, և հիմա նրա հաջորդ երևալն Արեգակնային համակարգում սպասվում է մոտ 4390 թվին:

Գիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիսաավորի նատրիումային պոչը (գիսավորի միջուկից բարձրանում է վերև և ձախ)

Արեգակին մոտենալու ժամանակ այն ուսումնասիրվել է աստղագետների կողմից: Ընդ որում միաժամանակ արվել են մի քանի կարևոր հայտնագործություններ: Առավել էական արդյունքներից է գիսավորի երրորդ տիպի պոչի հայտնագործումը: Սովորական գազային և իոնային պոչերի հետ մեկտեղ, կար նաև հզոր գործիքների և լուսաֆիլտրների բարդ համակարգի օգնությամբ տեսանելի թույլ նատիրումային պոչ: Նատրիումային հոսքեր դիտվել էին նախկինում այլ գիսավորների մոտ, բայց նրանցից ոչ մեկի մոտ դրանք պոչ չէին առաջացրել: Հեյլ-Բոպպի գիսավորի համար այն կազմված էր չեզոք ատոմներից և ձգվում էր համարյա 50 կմ երկարությամբ[16]: Նատրիումի աղբյուրը գտնվում էր գլխի ներսում: Այսպիսի աղբյուրի առաջացման համար մի քանի մեխանիզմներ կան, օրինակ, միջուկը շրջապատող փոշու մասնիկների բախումը, կամ գերմանուշակագուն ճառագայթներով այդպիսի մասնիկներից նատրիումը «ճզմումը»: Դեռևս պարզ չէ, թե այս մեխանիզմներից որն է առաջնային այս դեպքում: Այն ժամանակ, երբ փոշե պոչը մնում էր գիսավորի հետևում, գծելով նրա հետագիծը, իսկ իոնայինը ուղղված էր ուղիղ Արեգակից, նատրիումայինը ընկած էր այդ երկուսի միջև: Սա խոսում է այն մասին, որ նատրիումի ատոմները գիսավորի գլխից դուրս էին հրվում լույսի ճնշման շնորհիվ:

Դեյտերիումի ավելցուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիսավորում հայտնաբերվել է ծանր ջրի տեսքով մեծ քանակությամբ դեյտերիում, համարյա երկու անգամ ավելի շատ, քան երկրային օվկիանոսներում: Դա նշանակում է, որ, չնայած գիսավորների բախումները Երկրի հետ կարող էին մոլորակի վրա ջրի կարևոր սկզբնաղբյուրը հանդիսանալ, սակայն նրանք չէին կարող ջրի առաջացման միակ պատճառը լինել (եթե, իհարկե, այսպիսի բաղադրությունը հատուկ է բոլոր գիսավորներին)[17]: Դեյտերիումի առկայությունը հայտնաբերվել է ջրածնի այլ միացություններում ևս: Այս տարրերի հարաբերությունը համեմատվել է տարբեր կառուցվածքներում, այդ պատճառով աստղագետները ենթադրել են, որ գիսավորների սառույցները կազմավորվել են ոչ թե գերմոլորակային սկավառակում, այլ միջաստղային միգամածությունում: Սառույցների տեսական մոդելները միգամածություններում ցույց են տալիս, որ Հեյլ-Բոպպի գիսավորն առաջացել է 25-45 Կ ջերմաստիճանում[17]:

Օրգանական միացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպեկտրոսկոպի օգնությամբ Հեյլ-Բոպպի գիսավորի դիտումները բացահայտել են օրգանական միացությունների խմբերի առկայությունը, որոնցից որոշները երբևիցե հայտնաբերված չեն եղել այլ գիսավորներում: Այնպիսի բարդ մոլեկուլները, ինչպիսիք են քացախաթթուն, մրջնաթթուն և ացետոնիտրիլը, կարող էին լինել միջուկի կազմում կամ ստացվել քիմիական ռեակցիաների արդյունքում[18]:

Արգոնի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյլ-Բոպպի գիսավորը դարձավ առաջինը, որի բաղադրության մեջ հայտնաբերվեց ազնիվ արգոն գազը[19]: Ազնիվ գազերը քիմիապես իներտ են և ծայրահեղ ցնդող, ընդ որում տարբեր գազեր ունեն տարբեր եռման ջերմաստիճաններ: Վերջին հատկությունը օգնում է գիսավորի սառույցների ջերմաստիճանի փոփոխությունների հետազոտման ժամանակ: Այսպես, կրիպտոնը գոլորշանում է 116-120 Կ ջերմաստիճանում, և պարզվել է, որ նրա բաղադրությունը գիսավորում 25 անգամ ցածր է արեգակնայինի համեմատ[20], հակառակը, արգոնի ցնդման ջերմաստիճանը 35-40 Կ է, և նրա բաղադրությունը արեգակնայինի համեմատ ավելի բարձր է[19]: Այսպես հաստատվել է, որ Հեյլ-Բոպպի ներքին սառույցների ջերմաստիճանը 40 Կ-ը երբեք չի գերազանցել, և նույն ժամանակ որևէ կետում նրանց ջերմաստիճանը 20 Կ-ից բարձր է: Եթե միայն Արեգակնային համակարգի ձևավորումը չի ընթացել ավելի ցածր ջերմաստիճաններում, և արգոնի ավելի մեծ քանակության դեպքում, որը ենթադրում են ներկայումս, ապա արգոնի առկայությունը գիսավորում բացատրվում է նրանով, որ գիսավորը կազմավորվել է Նեպտունի ուղեծրից դուրս՝ Կոյպերի գոտում, իսկ հետո տեղաշարժվել է Օորտի միգամածություն[19]:

Պտույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիսավորից նյութի արտահոսքը:

Գիսավորի ակտիվությունը և գազերի արտահոսքը հավասարապես չեն տեղաբաշխված միջուկի մակերևույթին, և ցուցաբերվում են առանձին կետերից ուժեղ արտահոսքերով: Դիտումներից կարելի դարձավ պարզել միջուկի պարբերությունը: Հաստավել է, որ Հեյլ-Բոպպի գիսավորը իրոք պտտվում է[21], սակայն ժամանակի տարբեր պահերին ստացվել են պարբերության տարբեր արժեքներ՝ 11 ժ 20 ր-ից մինչև 12 ժ 5 ր[12][14]: Մի քանի պարբերությունների համեմատումն ասում է այն մասին, որ գիսավորի միջուկը ունեցել է պտտման մի քանի առանցք[22]: Մակերևույթից փոշու արտահոսքերի հաշվարկներով հաշվված ևս մի պարբերություն, որը կոչվել է «սուպերպարբերություն» հավասարվել է 22 օրվա: 1997 թվականի մարտին անսպասելիորեն պարզվեց, որ փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում գիսավորը փոխել է պտտման ուղղությունը հակառակի: Այս վարքի ճշգրիտ պատճառները հանելուկային են, չնայած կարելի է ենթադրել, որ պատճառը գազերի անպարբերական արտահոսքերն են[12]:

Վեճեր արբանյակի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին երևան եկան աշխատանքներ, որոնց հեղինակը փոշու արտանետման դիտվող վարքագիծը բացատրելու համար, ենթադրեց գիսավորի կրկնակի միջուկի առկայությունը: Աշխատանքը հիմնավորված էր տեսական ուսումնասիրություններով և հիմնված չէր կրկնակի միջուկի որևիցե դիտումների վրա: Հայտարարվել էր, սակայն, որ այն պետք է ունենա 30 կմ տրամագիծ, մինչդեռ գլխավոր միջուկը ուներ 70 կմ տրամագիծ, նրանց միջև հեռավորությունը 180 կմ է, իսկ պտտման հարաբերական պարբերությունը 3 օր[23]: Աշխատանքը ենթարկվում էր աստղագետ-պրակտիկանտների կողմից վիճաբանության, որոնք պնդում էին, որ նույնիսկ բարձր տեսանելիությամբ Հաբլի աստղադիտակով արված գիսավորի լուսանկարները, չեն պարունակում կրկնակի միջուկի հետքեր[24][25]: Բացի դրանից, նախկինում հայտնաբերված կրկնակի միջուկներով գիսավորների դեպքերը կայուն չէին, կրկնակի միջուկի ուղեծիրը հեշտությամբ խախտվում էր Արեգակի և մոլորակների գրավիտացիայի շնորհիվ՝ պայթեցնելով գիսավորը: Ադապտիվ օպտիկայի օգնությամբ 1997 թվականի վերջին և 1998 թվականի սկզբին ցույց տրվեց, որ Հեյլ-Բոպպի միջուկի կտրվածքում որոշակի երկակիություն կա[26]: Ճիշտ է, չի կարելի հավաստացնել, որ այսպիսի էֆեկտը ծագում է հենց կրկնակի միջուկից:

Անբացատրելի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան Հովտից (ԱՄՆ) գիսավորի տեսքը:

Հնուց շատ մարդիկ համարել են գիսավորները վատ նախանշան, նրանց դիտել են կասկածանքով: Հնարավոր է, իր արևամերձ կետին նրա երկար թռիչքի, նրա մեծ թափի ու ակտիվության պատճառով, ինչպես նաև միլենարիզմի տեսակետից «Y2K»՝ 2000 թվականի համար արված ենթադրություններից, գիսավորը դարձել է տարբեր լուրերի և տեսությունների առարկա:

Այլմոլորակայինների տիեզերանավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի նոյեմբերին Տեխասի Հյուսթոն քաղաքից սիրողական մակարդակի աստղագետ Չակ Շրամեկն (ԱՄՆ) արել է կապի լիցքավորման սարքի մատրիցայով գիսավորի թվային լուսանկարներ, որոնցում կարելի է տարբերել նրա կողքին լղոզված, մի թեթև հեռացված օբյեկտ: Երբ համակարգչային ծրագիրը չէր կարողանում այս տեսակի աստղը մեկնաբանել, Շրամեկը զանգահարում է Արտա Բելայի Ռադիո, որպեսզի հայտնի, որ նա հայտնաբերել է «սատուրնանման մարմին», որը հետևում է գիսավորին: Շուտով Կարտնի Բրաունը որոշում է, որ գիսավորի հետևից այլմոլորակայինների տիեզերանավ է թռչում[27]: Աստղագիտական ընկերությունում որոշ փորձագետներ հայտարարեցին, որ այդ օբյեկտը ոչ այլ ինչ է, եթե ոչ 8,5 մեծության աստղ է՝ SAO141894, որը չի երևացել Շրամեկի համակարգչային ծրագրում նրա ոչ ճշգրիտ ծրագրավորման պատճառով[28]: Այս փաստը իրոք ապացուցվեց, բայց կիսով չափ, սակայն այն ուրիշ աստղային մեծության էր: Բացի դրանից, նրանք հայտարարեցին, որ լուսային «ճառագայթները», որոնք դուրս էին գալիս օբյեկտից 45 աստիճանի անկյան տակ, լույսի տարրալուծման պատճառով էր, և ներկայացրին նույնատիպ էֆեկտով մի քանի պատկերներ (չնայած նկարում երկուսի փոխարեն չորս ճառագայթ էր): Հետագայում Արտ Բելը նույնիսկ հայտարարեց, որ ունի օբյեկտի իր լուսանկարը: Բայց, Հավանյան համալսարանի աստղագետներ Օլիվեր Հեյնոտը և Դեյվիդ Տոլենը պատասխանեցին, որ ներկայացված լուսանկարը հենց իրենց արած լուսանկարի փոփոխված տարբերակն է[29]: Մի քանի ամիս անց՝ 1997 թվականի մարտին, իրենց Դրախտի դարպասներ կոչող կրոնական պաշտամունքը, գիսավորի հայտնվելը իրենց համար մասսայական սուիցիդի ազդանշան համարեց: Նրանք հայտարարեցին, որ լքում են իրենց երկրային մարմինները, որպեսզի ճանապարհորդություն կատարեն դեպի այն տիեզերանավը, որը հետապնդում է գիսավորին[30]:

Գիսավորի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարյա յուրաքանչյուրի համար, ով տեսել էր գիսավորը, այն համարում էր գիշերային երկնքի հիանալի ու գրավիչ տեսարան: Դիտումների համար ժամանակի տևողությունը, դրան գումարած մամուլում և համացանցում լայն լուսաբանումն արեցին իրենց գործը՝ Հեյլ-Բոպպը մեծ ազդեցություն թողեց մարդկանց վրա, գերազանցելով այդ տեսակետից նույնիսկ 1986 թվականի Հալեյի գիսավորին, և դարձավ, ըստ երևույթին, ամենից «դիտվողը», քանի որ դիտվել էր ավելի շատ մարդկանց կողմից, քան Հալեյի գիսավորը: Գիսաստղը սահմանել է բազմաթիվ ռեկորդներ, այն հյատնաբերվել էր Արեգակից մեծ հեռավորության վրա, և դիտվել էր երկու անգամ երկար, քան նախորդ ռեկորդակիրը[1]: Ինչպես նաև, մնացել էր զրոյական աստղային մեծությունից պայծառ մի քանի շաբաթների ընթացքում[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kidger, M. R.; Hurst, G; James, N. Кривая видимой яркости кометы C/1995 O1 (Хейла — Боппа), начиная с открытия и до конца 1997 года = The Visual Light Curve Of C/1995 O1 (Hale-Bopp) From Discovery To Late 1997 // Earth, Moon, and Planets. — 2004. — В. 1—3. — Т. 78. — С. 169—177. — DOI: 10.1023/A:1006228113533
  2. 2,0 2,1 «IAU Circular 6187: 1995 O1» (անգլերեն)։ International Astronomical Union։ 23 июля 1995։ Վերցված է 2008-11-10 
  3. Lemonick Michael D (17 марта 1997)։ «Comet of the decade. Part II»։ Time magazine։ Վերցված է 2008-11-08 
  4. Thomas Bopp Вклад любителя в изучение кометы Хейла — Боппа = Amateur Contributions in the study of Comet Hale-Bopp // Earth, Moon, and Planets. — 1997. — В. 1—3. — Т. 79. — С. 307—308.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kronk, Gary W.։ «Comet C/1995 O1 (Hale-Bopp)» (անգլերեն)։ Cometography.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2008-11-10 
  6. Browne Malcolm R (9 марта 1997)։ «Comet Holds Clues to Birth of Time»։ The New York Times։ Վերցված է 2008-11-08 
  7. 7,0 7,1 7,2 Seiichi Yoshida (20 декабря 2007)։ «Кривая блеска кометы C/1995 O1 (Хейла — Боппа)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2008-11-10 
  8. McGee, H. W.; Poitevin, P. Полное солнечное затмение 9 марта 1997 года = The total solar eclipse of 1997 March 9 // Journal of the British Astronomical Association. — 1997. — В. 3. — Т. 107. — С. 112—113.
  9. «Генератор эфемерид HORIZONS» (անգլերեն)։ JPL։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2008-11-10 
  10. «The Trail of Hale-Bopp» (անգլերեն)։ Scientific American։ 31 марта 1997։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2008-11-08 
  11. Szabó, Gy. M.; Kiss, L. L.; Sárneczky, K. [[[:Կաղապար:АИС НАСА]] Кометная активность на расстоянии 25,7 а. е.: комета Хейла — Боппа 11 лет после перигелия] = Cometary Activity at 25.7 AU: Hale-Bopp 11 Years after Perihelion // The Astrophysical Journal. — 2008. — В. 2. — Т. 677. — С. L121—L124. — DOI: 10.1086/588095. — arXiv:0803.1505.
  12. 12,0 12,1 12,2 Гнедин Ю. Н. Астрономические наблюдения кометы века. — Указ. изд.
  13. West Richard M. (7 февраля 1997)։ «Comet Hale-Bopp» (անգլերեն)։ European Southern Observatory։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2008-11-08 
  14. 14,0 14,1 Bailey, M. E.; Emel’yanenko, V. V.; Hahn, G.; et al. [[[:Կաղապար:АИС НАСА]] Эволюция орбиты кометы Хейла — Боппа] = Oribital evolution of Comet 1995 O1 Hale-Bopp // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 1996. — В. 3. — Т. 281. — С. 916—924.
  15. 15,0 15,1 Yeomans, Don (10 апреля 1997)։ «Comet Hale-Bopp Orbit and Ephemeris Information» (անգլերեն)։ NASA/JPL։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2008-11-08 
  16. Cremonese, G.; Boehnhardt, H.; Crovisier J.; et al. Neutral Sodium from Comet Hale-Bopp: A Third Type of Tail // The Astrophysical Journal Letters. — 1997. — Т. 490. — С. L199—L202. — DOI: 10.1086/311040
  17. 17,0 17,1 Meier, Roland; Owen, Tobias C. Cometary Deuterium // Space Science Reviews. — 1999. — В. 1—2. — Т. 90. — С. 33—43. — DOI: 10.1023/A:1005269208310
  18. Rodgers, S. D.; Charnley, S. B. Organic synthesis in the coma of Comet Hale–Bopp? // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 2002. — В. 4. — Т. 320. — С. L61—L64. — DOI: 10.1046/j.1365-8711.2001.04208.x
  19. 19,0 19,1 19,2 Stern, S. A.; Slater, D. C.; Festou, M. C.; et al. The Discovery of Argon in Comet C/1995 O1 (Hale-Bopp) // The Astrophysical Journal. — 2000. — В. 2. — Т. 544. — С. L169—L172. — DOI: 10.1086/317312
  20. Krasnopolsky, V. A.; Mumma, M. J.; Abbott, M.; et al. Detection of Soft X-rays and a Sensitive Search for Noble Gases in Comet Hale-Bopp (C/1995 O1) // Science. — 1997. — Т. 277. — С. 1488—1491. — DOI: 10.1126/science.277.5331.1488
  21. Bergeron, Denis։ «Анимация вращения» (անգլերեն)։ NASA/JPL։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2008-11-10 
  22. Licandro, Javier; Bellot Rubio, Luis R., Boehnhardt, Hermann; et al. The Rotation Period of C/1995 O1 (Hale-Bopp) // The Astrophysical Journal Letters. — 1998. — Т. 501. — С. L221—L225. — DOI: 10.1086/311465
  23. Sekanina, Z. Detection of a Satellite Orbiting The Nucleus of Comet Hale–Bopp (C/1995 O1) // Earth, Moon, and Planets. — 1997. — В. 3. — Т. 77. — С. 155—163. — DOI: 10.1023/A:1006230712665
  24. McCarthy, D. W.; Stolovy, S. R.; Campins, H.; et al. Comet Hale–Bopp in outburst: Imaging the dynamics of icy particles with HST/NICMOS // Icarus. — 2007. — В. 1. — Т. 189. — С. 184—195.
  25. Weaver, H. A.; Feldman, P. D.; A’Hearn, M. F.; et al. Post-Perihelion HST Observations of Comet Hale-Bopp (C/1995 O1) // Icarus. — 1999. — В. 1. — Т. 141. — С. 1—12. — DOI: 10.1006/icar.1999.6159
  26. Marchis, F.; Boehnhardt, H.; Hainaut, O. R.; Le Mignant, D. Наблюдение внутренней комы кометы C/1995 O1 при помощи адаптивной оптики. Есть ли «Хейл» и «Бопп» в комете Хейла — Боппа? = Adaptive optics observations of the innermost coma of C/1995 O1. Are there a "Hale" and a "Bopp" in comet Hale-Bopp? // Astronomy & Astrophysics. — 1999. — Т. 349. — С. 985—995.
  27. Jaroff Leon; Willwerth, James (14 апреля 1997)։ «The man who spread the myth»։ Time magazine։ Վերցված է 2008-11-08 
  28. Burnham, Robert; Levy, David H. Great Comets. — Cambridge University Press, 2000. — С. 191. — ISBN 9780521646000
  29. Tholen David J. (15 января 1997)։ «Fraudulent use of a IfA/UH picture» (անգլերեն)։ European Organisation for Astronomical Research in the Southern Hemisphere։ Արխիվացված օրիգինալից-ից 2004-09-29-ին։ Վերցված է 2008-11-08 
  30. Robinson, Wendy Gale Heaven’s Gate: The End // Journal of Computer-Mediated Communication. — 1997. — В. 3. — Т. 3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն լեզվով

Անգլերեն լեզվով