Լույսի ճնշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)

Լույսի ճնշում, ճնշում, որ լույսը գործադրում է անդրադարձնող կամ կլանող մարմնի վրա։ Երևույթի գոյության գաղափարն արտահայտել է դեռևս Յոհան Կեպլերը 1619 թ․՝ գիսավորների պոչի ուղղվածությունը բացատրելու համար[1], սակայն լույսի ճնշումը առաջինը փորձով հայտնաբերել ու չափել է Պյոտր Լեբեդևը (1899-ին պինդ մարմնի, 1907-ին՝ գազերի համար)։

Լույսի ճնշման մեծությունը շատ փոքր է և կողմնակի, զգալիորեն ավելի ուժեղ երևույթների (կոնվեկցիոն հոսանքներ, ռադիոմետրական ուժեր) ազդեցության պայմաններում դժվար է չափել։ Լույսի ճնշման երևույթի բացատրությունը կարելի է տալ, ելնելով լույսի թե' մասնիկային, թե' ալիքային բնույթից։ Երկու դեպքում էլ ճնշման համար ստացվում է միևնույն արտահայտությունը՝

,

որտեղ E-ն 1 սմ2 մակերեսի վրա ընկնող լույսի հզորությունն է, c-ն՝ լույսի արագությունը, R-ը՝ մակերևույթի անդրադարձման գործակիցը։

Երկրի վրա գտնվող բացարձակ սև մարմնի (R=0) վրա Արեգակի լույսի գործադրած ճնշումը հավասար է 4․3×10−6 Ն/մ2։

Լույսի ճնշումը կարևոր նշանակություն ունի թե՛ միկրոաշխարհում, թե՛ տիեզերքում տեղի ունեցող որոշ երևույթների բացատրության համար։ Մասնավորապես, լույսի ճնշումով է բացատրվում գիսավորների պոչերի ձևը, Երկրի արհեստական արբանյակների ուղեծրերի խոտորումը և այլն։ Լույսի ճնշման փորձնական հաստատումը ապացուցում է, որ լույսն ունի ոչ միայն էներգիա, այլև իմպուլս, հետևաբար և զանգված, այսինքն՝ լույսը նյութական է, մատերիայի ձևերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johannes Kepler (1619)։ De Cometis Libelli Tres 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 683 CC-BY-SA-icon-80x15.png