Սերվեյոր
«Սերվեյոր» ծրագիր (անգլ.՝ Surveyor program), ամերիկյան ավտոմատ լուսնակայանների սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների ծրագրի անվանում։ Նախատեսված են եղել Լուսնի վրա փափուկ վայրէջք կատարելու և գիտական հետազոտություններ անցկացնելու համար։ «Սերվեյոր» ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականին։
Բաղկացած է շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։ Գիտական ապարատների մեջ միանում են անդրադարձած ալֆա-ճառագայթումով Լուսնի գրունտի քիմիական բաղադրությունը որոշելու անալիզատոր («Ս-5», «Ս-6», «Ս-7»), գրունտի մեխանիկական բնութագրերը հետազոտելու շերեփ-բռնիչ («Ս-3», «Ս-4», «Ս-7»), գրունտի մեջ մագնիսական նյութերը հայտնաբերելու սարքեր («Ս-4», «Ս-5», «Ս-6», «Ս-7»), Լուսնին մոտենալու տեղամասում նկարահանելու հեռուստատեսային խցիկ («Ա-1» և «Ս-2»)։ Բոլոր «Սերվեյոր»-ներում տեղակայված են Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու (Լուսնի մակերևույթի, Արեգակի, մոլորակների մոտ 86500 նկարահանում) հեռուստատեսային խցիկներ։ Բոլոր «Սերվեյոր»-ների առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ է, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ է, ստարտային զանգվածը՝ 995— 1038 կգ, վայրէջքից հետո՝ 276—297 կգ։ «Սերվեյոր»-ները տիեզերք են դուրս բերվել «Ատլաս—Ցենտավր» կրող հրթիռով։
1966—1968 թվականներին արձակվել է 7 «Սերվեյոր» («Ս-1», «Ա-3», «Ա-5», «Ս-6» և «Ս-7» ապարատները փափուկ վայրէջք են կատարել Լուսնի վրա և կատարել առաջադրված խնդիրները, «Ա-2», «Ս-4»-ի թռիչքներն անհաջող են եղել)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 344)։ ![]() |