Սերվեյոր 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերվեյոր 3
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1967-035A[1]
NSSDCA ID1967-035A
SCN02756
Գործարկման ամսաթիվ1967 ապրիլի 17, 07:05:01 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս Կենտավր
Աշխատանքի ավարտ1967 մայիսի 3
Զանգված1026 կգ[2]

Սերվեյոր-3, (անգլ.՝ Surveyor-3), ԱՄՆ ՆԱՍԱՍերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1967 թվականի ապրիլի 17-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։

Սա ծրագրի առաջին առաքելությունն էր, որի ընթացքում կատարվել է գրունտի ուսումնասիրություն։

1969 թվականի նոյեմբերին Սերվեյոր 3 կայանին այցելել են Ապոլոն 12աստղագնացներ Պետ Կոնրադը և Ալան Բինը։ Այս կայանը միակն է մինչ այս պահը, որին այցելել են մարդիկ այլ աստղագիտական մարմնի վրա։ Աստղագնացները Սերվեյոր 3 կայանից վերցրել են որոշ մասեր և վորադարձրել Երկիր, այդ թվում հեռուստատեդսային խցիկը։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։

Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ։

Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 1026 կգ, վայրէջքից հետո՝ 296 կգ։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվեյոր 3-ը արձակվել է 1967 թվականի ապրիլի 17-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։

Կայանը վայրէջք է կատարել Լուսնի Մրրիկների օվկիանոսում, փոքր խառնարանի մեջ, որը հետագայում կոչվեց Սերվեյոր։ Կայանը ուղարկել է 6315 լուսանկարներ, ներառյալ առաջին Երկրի լուսանկարը այլ երկնայյին մարմնից[3]։

Սերվեյոր 3 վայրէջք էր կատարում խառնարանի մեջ[4][5], որտեղ մակերևույթը բավականին քարքարոտ էր, ինչի արդյունքում կայանի բարձրաչափը սխալվեց և արգելակող շարժիչները չանջատվեցին ինչպես դա պլանավորված էր։ Արդյունքում կայանը երկու անգամ ցատկեց մակերևույթին[6]։ Առաջին ցատկի բարձրությունը կազմեց 11 մետր, իսկ երկրորդը մոտ 3,4 մետր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NASA. «Surveyor 3». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Surveyor 3». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «First image of Earth from the surface of the Moon: Surveyor 3».
  4. «Surveyor Crater and Surveyor III». www.hq.nasa.gov.
  5. «nasa.gov Contour Map of Surveyor Crater». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Thurman, Sam W. (February 2004). SurveyorSpacecraft Automatic Landing System. 27th Annual AAS Guidance and Control Conference. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]