Փափուկ վայրէջք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1972 թվական: Մարս-3 կայանի իջեցվող ապարատ, որը Մարսի վրա իրականացրեց առաջին փափուկ վայրէջքը:
Սփեյս Շաթլ տիեզերանավն իրականացնում է փափուկ վայրէջք

Փափուկ վայրէջք, տիեզերական սարքավորման (կամ նրա մի մասի) վայրէջք, որի ժամանակ մակերևույթի հետ հպվելու պահին արագությունն այնքան փոքր է, որ չի հանգեցնում կառուցվածքային և համակարգային ավերածությունների. պահպանվում է հետագա գործարկման հնարավորությունը: Ինչպես նաև այսպիսի ընկալումը վերաբերում է քաղաքացիական օդային նավատորմից բեռի դեսանտավորված վայրէջքին, ինչը տեղի է ունենում ռեակտիվ-օդապարիկային համակարգերի[1][2] օգնությամբ:

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Двигатель мягкой посадки Роскосмос-ի հեռուստաստուդիա


Գոյություն ունի փափուկ վայրէջք իրականացնելու մի քանի տարբերակ: Կայուն մթնոլորտ ունեցող մոլորակի, օրինակ՝ Վեներայի վրա, սարքավորման վայրէջքի համար կիրառվում են օդապարիկներ. մասնավորապես՝ այդ կերպ է տեղի ունեցել «Վեներա-4» իջեցվող սարքավորման վայրէջքը: Բացի այդ, որպես օդապարիկների լրացում՝ արագության փոքրացման նպատակով, կարող են կիրառվել հատուկ ռեակտիվ շարժիչներ՝ փափուկ վայրէջքի շարժիչներ: Օրինակ՝ դրանք կիրառվում են Երկիր վերադառնալիս՝ «Սոյուզ» տիեզերանավի ու խոշոր ծավալաչափի բեռների դեսանտավորման ժամանակ:

Թևավոր սարքավորման փափուկ վայրէջքն ապահովում է թևի բարձրացնող ուժը, որն առաջանում է մակերևույթի վրայով հորիզոնական շարժման դեպքում:

Մակերևույթ չունեցող երկնային մարմինների վրա փափուկ վայրէջքի համար կիրառվում էին հրթիռային շարժիչներ, օրինակ՝ «Սերվեյոր» ծրագրում:

Առանց մակերևույթի մարմնի վրա փափուկ վայրէջքի համար այլ սարքավորում է հանդիսանում փչովի կառուցվածքը. մասնավորապես՝ այն կիրառվել է «Լունա» և «Mars Pathfinder» տիեզերակայանների կազմության մեջ:

Ոչ հողահին մարմնի վրա առաջին փափուկ վայրէջքն իրականացվել է խորհրդային «Լունա-9» կայանի կողմից 1966 թվականի փետրվարի 3-ին:

Մեկ այլ մոլորակի վրա առաջին փափուկ վայրէջքը տեղի է ունեցել 1970 թվականի օգոստոսի 17-ին՝ խորհրդային «Վեներա-7» կայանի կողմից:

2019 թվականի հունվարի 3-ին Մոսկվայի ժամանակով 05:26 տեղի ունեցավ «Չանյե-4»-ի փափուկ վայրէջքը՝ Լուսնի հակառակ կողմի վրա[3][4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сост. А. М. Плехов Словарь военных терминов. — М.: Воениздат, 1988. — С. 168. — 336 с. — 65 000 экз. — ISBN 5-203-00175-8
  2. Гл. ред. В. П. Глушко Космонавтика. Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1985. — С. 255. — 528 с. — 75 000 экз.
  3. Jones, Andrew (5 December 2018). «China to launch Chang'e-4 lunar far side landing mission on December 7». GBTIMES.
  4. В Китае запустили аппарат для исследования обратной стороны Луны
  5. Stephen Clark. China launches historic mission to land on far side of the moon // Spaceflight Now, 7 December 2018

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]