Չանյե-4
Չանյե-4 ( չինարեն հեշտ. 嫦娥四号 , պինին: Cháng'é sìhào, պալլ.: Չանյե սի-հաո), չինական ավտոմատ միջմոլորակային կայան՝ Լուսնի և տիեզերական տարածության հետազոտման համար: «Չանյե-4»-ը հանդիսանում է վայրէջք կատարող սարքավորում, որը կազմված է ստացիոնար լուսնային կայանից և այլ մոլորակի մակերևույթի վրա շարժվող սարքից:
«Չանյե-4»-ը հանդիսանում է Չինաստանի լուսնային ծրագրի մասը՝ «Չանյե-3»-ի շարունակությունն ու փոխարինողը:
Առաքելության նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլանավորված են՝ վայրէջք Կարման խառնարանի վրա, որն իր հերթին մտնում է Հարավային բևեռի ավազանի Էյտկենի մեջ, ինչպես նաև նախատեսվում են ռեգոլիտի[1] հետազոտման օրինակներ: Մասնագետները հույս ունեն այդ շրջանում գտնելու լուսնային մակերևույթի վերին շերտերից ջարդված նյութեր, ինչը կօգնի լույս սփռելու նրա երկրաբանական պատմության վրա[2]:
Բացի գիտական առաջադրանքներից, առաքելությունը Չինաստանին թույլ կտա հետագա տիեզերական կապի համակարգի իրականացումը բողոքարկելու, ինչպես նաև կամրապնդի ՉԺՀ-ի՝ ԱՄՆ-ից հետո տիեզերական երկրորդ գերտերությունը[3] լինելու կարգավիճակը:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնագնաց[խմբագրել | խմբագրել կոդը]
4-տոննայանոց վայրէջք կատարող սարքավորում՝ 140-կիլոգրամանոց, մետրը մետրի վրա չափսերով լուսնագնացով[4]:
Սնման աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքելությունն իրականացնող սարքավորման էներգամատակարարումն իրականացվում է ջերմային բլոկներով, որոնք ջերմության և իզոտոպային գեներատորների աղբյուրներից են ճառագայթվում՝ օգտագործելով «Պլուտոն-238»[5] ալֆա-քայքայման իզոտոպի էներգիան: Ջերմային բլոկների կորպուսները պատրաստված են «НИИграфит» ընկերության մասնագետների կողմից: Այս բլոկների միջուկը մշակվել է ՌԴ դաշնային միջուկային կենտրոնում: Սնման աղբյուրի տվյալները միակն են, որոնք չինական տիեզերագնացության գործակալությունն ընդունել է Ռուսաստանից[6]:
Առաքելության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքելության նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձակումը և փափուկ վայրէջքն իսկզբանե նախատեսված էին 2015 թվականին[7]:
Քանի որ Լուսնի հակառակ կողմից բացակայում է ուղիղ տեսանելիությունը, սարքավորումների հետ կապը կազմակերպելու համար օգտագործվելու է վերաշարժահաղորդ «Ցյուեցյայո» արբանյակը, որը «Չանժչեն 4C» կրող հրթիռով 2018 թվականի մայիսի 20-ին Սիչան տիեզերակայանից բաց է թողնվել դեպի L2[8]: Ինչպես նաև, Ցյուեցյայոյի հետ միաժամանակ, Խարբինսկի պոլիտեխնիկական համալսարանի կողմից արձակվեցին 2 փոքր սարքավորումներ՝ «Լունցզյան-1»-ը և «Լունցզյան-2»-ը[9]:
Արձակում, թռիչք և վայրէջք Լուսնի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չանյե-4»-ը հաջողությամբ երկրից բաց է թողնվել 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Սիչան տիեզերակայանից[10]:
2018 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 11:39 սարքավորումը դուրս եկավ Լուսնի[11] շուրջը գտնվող ձվածրաձև արբանյակի վրա:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին «չանյե-4»-ը կապ հաստատեց Queqiao շար-ահաղորդչի արբանյակի հետ՝ դրա միջոցով կապ հաստատելով Երկրի հետ[12]:
2018 թվականի դեկտեմբերի 30-ին չինական ժամանակով 08:55 «Չանյե-4»-ը 100 կմ շրջագծով անցավ անցավ Լուսնի շուրջը գտնվող ձվածրաձև արբանյակը[13]:
2019 թվականի հունվարի 3-ին Երևանի ժամանակով 06:26 տեղի ունեցավ փափուկ վայրէջք՝ Լուսնի հակառակ կողմի վրա[14][15][16]:
Աշխատանքը Լուսնի մակերևույթին[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 3-ին Երևանի ժամանակով 07:40-ին սարքավորումը կատարեց աշխարհում առաջին լուսանկարը Լուսնի հակառակ կողմից, որն արված է մոտ հեռավորությունից, և այն Ցյուեցյայո արբանյակ-շարժահաղորդչի միջոցով փոխանցեց Երկիր[17]:
Այդ նույն օրը Մոսկվայի ժամանակով 17:22 տիեզերագնաց Յույտու-2-ը վայրէջքի կայանից անցավ Լուսնի[18][19] մակերևույթի վրա: Հունվարի 4-ից մինչև հունվարի 10-ը Յույտու-2-ը գտնվում էր «քնի» ռեժիմում: Չանյե-4-ի վայրէջքի կայանն այդ ընթացքում անցնում էր բարձր ջերմաստիճանային փորձությունների միջով: Հունվարի 10-ին Չինաստանի ժամանակով 17:14 (Մոսկվայի ժամանակով 12:14) Յույտու-2- հաջողությամբ դուրս եկավ «քնի» ռեժիմից և արեց առաջին լուսանկարները[20]: «Յույտու-2»-ը գիտահետազոտական աշխատանք է կատարել մինչև հունվարի 12-ը՝ միայն ցերեկային ժամերին[21][22]:
Բուսաբանական գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարքավորման մեջ գտնվում է 198 մմ բարձրությամբ, 173 մմ տրամագծով բեռնարկղ (կոնտեյներ), որը փակ կենսոլորտ ձևավորելու համար է: Կենտեյները, բացի ջրից, հողից և օդից, պարունակում էր 6 բուսաբանական տեսակներ՝ բամբակաբույսի, հանճրակի, կարտոֆիլի, ծնկածաղիկի (լատ.՝ Arabidopsis) սերմեր, նաև պտղատու մեղվի ձվեր և խմորման սնկեր, ինչպես նաև փոքրիկ տեսախցիկներ և 25 °C ջերմաստիճանի ապահովումը վերահսկող համակարգ[23][24]: Լուսնի վրա վայրէջքից 2 ամիս առաջ հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սերմերն ու ձվերը դարձել էին «չգործող»: Հունվարի 3-ին՝ Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո, սերմերի վրա ջուր լցվեց: Հունվարի 15-ին կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ տեսախցիկների կողմից ֆիքսվել է բամբակի սերմերից մեկի ծլումը[25][26]:
The Guardian-ի կողմից 2019 թվականի հունվարի 17-ին տարածվեց տեղեկություն այն մասին, որ Լուսնի հակառակ կողմի վրա պատմական վայրէջք կատարած չինական Chang’e-4 ավտոմատ միջմոլորակային կայանի վրա օրեր առաջ ծիլ տված բամբակի սերմը չորացել է[27][28][29]: Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի օր առաջ բամբակի ծլած սերմը գիտնականներին հույս էր տվել այն հարցում, որ ապագայում մարդիկ Լուսնի վրա մթերք աճեցնելու հնարավորություն կունենան: Հայտնի է, որ բույսը սնվում էր Լուսնի մակերևույթի վրա ընկած Արևի լույսով, սակայն երբ գիշերը եկել է, ջերմաստիճանն ընկել է Ցելսիուսի սանդղակով 170 աստիճանի: Դրա հետևանքով բամբակի սերմի կյանքն ավարտվել է: Նշվում է, որ Չանյե-4 սարքը «քնի» ռեժիմում է գտնվում կիրակի օրվանից, երբ վայրէջքից հետո սկսվել է առաջին լուսնային գիշերը: Աղբյուրը մանրամասնում է, որ Լուսնի վրա գիշերը տևում է մոտ երկու շաբաթ: Դրանից հետո կայանը կրկին կարթնանա: Կայանին կից Yutu-2 լուսնագնացը ցերեկվա ժամերին, երբ Արևը կիզիչ է, ու ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 120 աստիճանի, ևս «քնի» ռեժիմում է գտնվել: Այժմ առաջին գիտափորձը համարվում է ավարտված[23][30]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ China's Journey to the Lunar Far Side: A Missed Opportunity? Paul D. Spudis, Air & Space Smithsonian. 14 июня 2017.
- ↑ «Чанъэ-4» вышел на орбиту вокруг Луны. « ВСЕЛЕННАЯ, ПРОСТРАНСТВО, ВРЕМЯ», интернет-портал. 2018-12-13.
- ↑ Андрей Борисов. «Красный спутник». Lenta.ru. 2018-12-12. «...а также закрепит за КНР статус второй после США космической сверхдержавы»
- ↑ Steven Jiang. This is the rover China will send to the 'dark side' of the moon // CNN News, 16 August 2018 Archived 2018-08-31 at the Wayback Machine.
- ↑ "Росатом" поставил ядерные источники энергии для китайской лунной миссии. РИА Новости. 2018-12-12.
- ↑ «Росатом разработал одну из систем китайской лунной миссии "Чанъэ-4"»։ ТАСС։ Վերցված է 2018-12-14
- ↑ China’s Moon rover awake but immobile(անգլ.)
- ↑ Китай запустит спутник на «тёмную сторону» Луны на этих выходных
- ↑ Китай свяжет Луну и Землю «Мостом из сорок»: лунная программа Поднебесной
- ↑ «Китай запустил зонд для первой посадки на обратной стороне Луны»։ Новое Время։ 7 декабря 2018։ Վերցված է 7 декабря 2018
- ↑ «Китайский аппарат "Чанъэ-4" вышел на эллиптическую орбиту вокруг Луны» (ռուսերեն)։ РИА Новости։ 20181212T1418+0300Z։ Վերցված է 2018-12-14
- ↑ Chang'e-4 lander связывается со спутником реле Queqiao с лунной орбиты по Эндрю Джонс, 19 декабря 2018
- ↑ 中国探月工程
- ↑ Jones, Andrew (5 December 2018). «China to launch Chang'e-4 lunar far side landing mission on December 7». GBTIMES.
- ↑ В Китае запустили аппарат для исследования обратной стороны Луны
- ↑ Stephen Clark. China launches historic mission to land on far side of the moon // Spaceflight Now, 7 December 2018
- ↑ «Китайский космический аппарат "Чанъэ-4" прислал первый снимок с обратной стороны Луны»։ ТАСС։ Վերցված է 2019-01-03
- ↑ «嫦娥四号着陆器与巡视器顺利分离 玉兔二号在月背留下人类探测器的第一道印迹-国家航天局»։ www.cnsa.gov.cn։ Վերցված է 2019-01-03
- ↑ Китайский луноход «Юйту-2» отделился от посадочного аппарата «Chang’e-4»
- ↑ «Юйту-2» вышел из спячки на обратной стороне Луны и сделал первые фотографии
- ↑ Китайский луноход на обратной стороне Луны «заснёт» до 10 января
- ↑ Луноход «Юйту-2» продолжает исследование обратной стороны Луны
- ↑ 23,0 23,1 «China Focus: Moon sees first cotton-seed sprout»։ Xinhua։ 15 января 2019
- ↑ «Китайский космический аппарат "Чанъэ-4" доставил на Луну образцы для создания биосферы»։ ТАСС։ 3 января 2019
- ↑ Լուսնի վրա առաջին անգամ երկրային բույսեր են աճել
- ↑ «What does the first plant on the moon look like?»։ CGTN։ 14 января 2019
- ↑ Լուսնի վրա ծլած առաջին բույսը չորացել է
- ↑ Լուսնի վրա առաջին անգամ ծիլ տված բույսը ոչնչացել է
- ↑ Լուսնի վրա ծիլ տված պատմության մեջ առաջին բույսը չորացել Է
- ↑ «СМИ: аппарат "Чанъэ-4" завершил первый биологический эксперимент на Луне»։ ТАСС։ 15 января 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չանյե-4» չինական զոնդը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում
- Պատմության մեջ առաջին փափուկ վայրէջքը Լուսնի անտեսանելի կողմի վրա
- Manfred Memorial Moon Mission (4M) Archived 2014-09-13 at the Wayback Machine. — сайт компании LuxSpace, посвящённый её участию в миссии(չաշխատող հղում)
- Китай начинает осваивать Луну с помощью России. Почему это пугает США? // Лента. Ру, 12 декабря 2018
- Լուսնի վրա ծլած առաջին բույսը չորացել է