Սերվեյոր 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերվեյոր 4
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1967-068A[1]
NSSDCA ID1967-068A
SCN02875
Գործարկման ամսաթիվ1967 հուլիսի 14, 11:53:29 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս Կենտավր
Աշխատանքի ավարտ1967 հուլիսի 17
Զանգված1,037.4 կգ[2]

Սերվեյոր-4, (անգլ.՝ Surveyor-3), ԱՄՆ ՆԱՍԱՍերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1967 թվականի հուլիսի 14-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։

Վայրէջքի ընթացքում Սերվեյոր 4-ի հետ կապն ընդհատվեց և կայանը բախվեց Լուսնի մակերևույթին Կենտրոնական ծովածոցում։

Սերվեյոր 6-ը հաջողությամբ վայրէջք կատարեց Սերվեյոր 4-ի անկման վայրին մոտ մի քանի ամիս անց 1967 թվականի նոյեմբերին։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։

Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ[3]։

Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 1,037.4 կգ, վայրէջքից հետո՝ 283 կգ։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվեյոր 4-ը արձակվել է 1967 թվականի հուլիսի 14-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։

Մինչ Լուսնի վրա կատարվելիք վայրէջքը թռիչքը անթերի էր անցնում, սակայն վայրէջքի ընթացքում կապը կայանի հատ ընդհատվեց, մոտավորապես 2,5 րոպե մակերևույթին հասնելուց առաջ։ Կայանի հետ կապը վերականգնել չհաջողվեց։ Համաձայն վարկածի պայթել է պինդ վառելիքով արգելակման հրթիռը[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 NASA. «Surveyor 4». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Surveyor 4». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Surveyor 4». NASA. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]