Կենտրոնական ծովածոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական ծովածոց
Տրամագիծ287 կմ

Կենտրոնական ծովածոց (լատին․՝ Sinus Medii) փոքր լուսնային ծով է Լուսնի դեպի Երկիրը ուղղված կողմում։ Այն ստացել է իր անունը Լուսնի հասարակածի և զրոյական միջօրեականի հատման կետում գտնվելու պատճառով։ Երկրից ծովածոցը գտնվում է Լուսնի կենտրոնում, և հետևաբար այն Երկրին ամենամոտ կետն է։ Այս կետից դիտելիս Երկիրը միշտ գտնվում է ուղղակիորեն գլխավերևում, թեև մոլորակի դիրքը փոքր-ինչ կտարբերվի՝ կապված լիբերացիայի երևույթի հետ։

Ապոլոն ծրագրի ընթացքում Կենտրոնական ծովածոցը նշանակվել էր որպես «Ապոլոնի վայրէջքի վայր 3» (Apollo Landing Site 3 (ALS3)):

Կենտրոնական ծովածոցի տրամագիծը կազմում է 287 կմ[1]։ Այն միանում է Կղզիների ծովին արևմուտքում և Գոլորշիների ծովին հյուսիսում։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական ծովածոցում վթարային բախվել է Սերվեյոր 4-ը և այդ կետին մոտ[2], մի քանի ամիս անց փափուկ վայրէջք կատարեց Սերվեյոր 6 կայանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sinus Medii on Gazetteer of Planetary Nomenclature
  2. NASA. «Surveyor 4». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  3. NASA. «Surveyor 6». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.