Սերվեյոր 6
![]() | |
Կազմակերպություն | ![]() |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1967-112A[1] |
NSSDCA ID | 1967-112A |
SCN | 03031 |
Գործարկման ամսաթիվ | 1967 նոյեմբերի 7, 07:39:01 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Աշխատանքի ավարտ | 1967 դեկտեմբերի 14 |
Զանգված | 1008,3 կգ[2] |
Սերվեյոր-6, (անգլ.՝ Surveyor-6), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Սերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1967 թվականի նոյեմբերի 7-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։
Հաջողությամբ վայրեջք կատարեց Լուսնի Կենտրոնական ծովածոցում, և ընդհանուր առմամբ Երկիր ուղարկեց 30027 լուսանկարներ։
Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։
Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ։
Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 1008,3 կգ, վայրէջքից հետո՝ 299,6 կգ։
Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերվեյոր 6-ը արձակվել է 1967 թվականի նոյեմբերի 7-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։ Այն վայրէջք է կատարել 1967 թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական ծովածոցում` 0,49 աստիճան լայնության և 1,40 աստիճան երկայնության (սելենոգրաֆիկ կոորդինատներ՝ Լուսնի տեսանելի կիսագնդի կենտրոնը)։ Կայանը իրագործեց բոլոր նախատեսված նպատակները։ Այս առաքելության հաջող ավարտը բավարարեց Սերվեյոր ծրագրի պարտավորությունը Ապոլոն նախագծի նկատմամբ։ Սերվեյոր 6-ի հետ հնարավոր է եղել կապ հաստատել 1967 թվականի դեկտեմբերի 14-ին, սակայն օգտակար տվյալներ չեն ստացվել։
Տիեզերական տեխնոլոգիաների ևս մի փորձարկում կատարվեց, երբ Սերվեյոր 6-ի շարժիչները վերագործարկվեցին և աշխատեցին 2,5 վայրկյան։ Սա առաջին անգամն էր, որ Լուսնի մակերևույթից մեկնարկ կատարվեց[3]։ Այս արձակման արդյունքում ստեղծվեց 700 Ն իմպուլս և կայանը բարձրացավ Լուսնի մակերևույթից մոտ 4 մ-ով։ Դրանցի հետո 2,5 մ դեպի արևմուտք շարժվելուց հետո տիեզերանավը կրկին բարեհաջող վայրէջք կատարեց և շարունակեց գործել այնպես, ինչպես նախատեսված էր։
Սերվեյոր 6-ը վայրէջք կատարեց Սերվեյոր 4-ի վթարի վայրի մոտ, որը մի քանի ամիս առաջ բախվել էր Լուսնին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ծովի մակերևույթը
-
Մակերևույթի մեկ այլ լուսանկար
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 NASA։ «Surveyor 6»։ NASA։ Վերցված է 2 June 2023
- ↑ «Surveyor 6»։ NASA's Solar System Exploration website։ Վերցված է December 2, 2022
- ↑ Siddiqi Asif A. (2018)։ Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016։ The NASA history series (second ed.)։ Washington, DC: NASA History Program Office։ էջ 1։ ISBN 9781626830424։ LCCN 2017059404։ SP2018-4041