Սերվեյոր 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերվեյոր 5
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1967-084A[1]
NSSDCA ID1967-084A
SCN02937
Գործարկման ամսաթիվ1967 սեպտեմբերի 8, 07:57:01 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս Կենտավր
Աշխատանքի ավարտ1967 դեկտեմբերի 17
Զանգված1006 կգ[2]

Սերվեյոր-5, (անգլ.՝ Surveyor-5), ԱՄՆ ՆԱՍԱՍերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1967 թվականի սեպտեմբերի 8-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։

Հաջողությամբ վայրեջք կատարեց Լուսնի Հանդարտության ծովում, և ընդհանուր առմամբ Երկիր ուղարկեց 19118 լուսանկարներ[3]։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։

Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ։

Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 1006 կգ, վայրէջքից հետո՝ 303 կգ։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվեյոր 5-ը արձակվել է 1967 թվականի սեպտեմբերի 8-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։

Առաքելության ընթացքում կայանում գրանցվեց հելիումի արտահոսք, ինչը կարող էր հանգեցնել խափանման։ Փոփոխված վայրէջքի հաջորդականության համապատասխան, արգելակումը սկսվեց Լուսնից ընդամենը 42 կմ բարձրության վրա (սովորական բարձրության մոտ կեսը), ընդամենը 106 վայրկյանում կայանը վայրէջք կատարեց։ Վայրեջքի պահին հելիումը համարյա ավարտվել էր[4]։

Չնայած խնդիրներին, վայրէջքը հաջող անցավ, և կայանը սկսեց ուղարկել գիտական տվյալներ։ Տիեզերանավը վայրէջք է կատարել 1967 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 00:46:44-ին Հանդարտության ծովում, հյուսիսային լայնության 1,41° և արևելյան երկայնության 23,18° (սելենոգրաֆիկ կոորդինատներ)։

Երկու տարի անց Սերվեյոր 5 կայանից 25 կմ հարավ-հարավ-արևմուտք կատարեց վայրէջքը՝ «Ապոլոն 11» տիեզերանավը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NASA. «Surveyor 5». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Surveyor 5». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «NASA - NSSDCA - Spacecraft - Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  4. Surveyor 5 Sept 27, 1967. TIME report

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]