Սերվեյոր 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերվեյոր 7
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1968-001A[1]
NSSDCA ID1968-001A
SCN03091
Գործարկման ամսաթիվ1968 հունվարի 7, 06:30:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս Կենտավր
Աշխատանքի ավարտ1968 փետրվարի 21
Զանգված1040,1 կգ[2]

Սերվեյոր-7, (անգլ.՝ Surveyor-7), ԱՄՆ ՆԱՍԱՍերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1968 թվականի հունվարի 7-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։

Հաջողությամբ վայրեջք կատարեց Լուսնի Տիխո խառնարանի մոտ, և ընդհանուր առմամբ Երկիր ուղարկեց 21091 լուսանկարներ[3]։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։

Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ։

Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 1040,1 կգ, վայրէջքից հետո՝ 305,7 կգ։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվեյոր 7-ը արձակվել է 1968 թվականի հունվարի 7-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։

Կայանը հաջողությամբ սկսեց աշխատել անմիջապես վայրէջքից հետո, ապա ածխատանքները կանգանեցվեցին հունվարի 26-ին լուսնիային գիշերի պատճառով։ Հունվարի 20-ին, երբ կայանը դեռևս լույսի տակ էր, հեռուստախցիկը հստակ գրանցեց երկու լազերային ճառագայթներ, որոնք արձակվել էին Երկրի գիշերային հատվածից, մեկը՝ արձակվել էր Կիթ Պիկի ազգային աստղադիտարանից, մյուսը՝ Թեյբլ-Մաունթին աստղադիտարանից[4][5]։

Հաջորդ լուսնային օրվա գործողությունները սկսվեցին փետրվարի 12-ից։ Առաքելության նպատակները ամբողջովին կատարվեցին։ Լուսնիային գիշերվա ընթացքում կայանի մարտկոցի վնասման պատճառով լարման տատանման պատճառով կայանի հաղորդագրությունները սկսեցին ընդհատվել, և փետրվարի 21-ին կայանի հետ կապն վերջնականապես ընդհատվեց[6]։

Սերվեյոր 7-ն առաջին կայանն էր, որը նկատեց մթնելուց հետո լուսնային հորիզոնում հայտնաբերեց թույլ փայլ, այժմ համարվում է, որ դա Լուսնի փոշու մասնիկներն են որոնք մակերևույթից բարձրացվել են էլեկտրաստատիկ ազդեցության պատճառով, և անդրադարձնում են Արեգակի լուսյը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NASA. «Surveyor 7». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Surveyor 7». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «NASA - NSSDCA - Spacecraft - Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  4. «Boeing: Satellite Development Center - Scientific Exploration - Surveyor». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին. Notes on the laser experiment.
  5. [1] Արխիվացված 2021-04-21 Wayback Machine photo of the beam from the 2-watt green argon Hughes laser at Table Mountain
  6. «Surveyor VII». University of Arizona Lunar and Planetary Laboratory. 2017 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  7. Strange Things Happen at Full Moon | LiveScience

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]