Կիթ Պիկի ազգային աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիթ Պիկի ազգային աստղադիտարան
Kitt Peak National Observatory
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էNicholas U. Mayall Telescope?, ARO 12m Radio Telescope?, McMath–Pierce Solar Telescope? և WIYN Telescope?
ԿառավարողAssociation of Universities for Research in Astronomy?
ՍեփականատերNOIRLab?
Աստղադիտարանի կոդ695
Երկիր ԱՄՆ[1]
ՏարածքաշրջանKitt Peak?
ՎայրԱրիզոնա
ԲԾՄ2096 մետր
Եղանակ72% անամպ օրեր
Հիմնադրվել է՝1958
WIYN Telescope — 3,5 մՌիչի-Կրետյեն
McMath-Pierce Solar Telescope — 1,6 մ f/54Ռիչի-Կրետյեն
KPNO 2.1 mարևի աստղադիտակ
Coudé Feed TowerKPNO
SOLISԿուդե-սպեկտրոգրաֆ
Coronado Arrayարևի աստղադիտակ
RCT Consortium Telescopeարևի աստղադիտակ
WIYN 0.9 m Telescopeռոբոտ-աստղադիտակ
Կալիպսո աստղադիտարանաստղադիտակ
CWRU Burrell Schmidtաստղադիտակ
SARA աստղադիտարանաստղադիտակ
Այցելուների համար աստղադիտակներ 3 հատաստղադիտակ
Սփեյսուոչ 1,8 մաստղադիտակ
Սփեյսուոչ 0,9 մաստղադիտակ
աստղադիտակ
Կայքnoirlab.edu/public/programs/kitt-peak-national-observatory/(անգլ.)
 Kitt Peak National Observatory Վիքիպահեստում

Կիթ Պիկի ազգային աստղադիտարան (անգլ.՝ Kitt Peak National Observatory), աստղադիտարան ԱՄՆ-ում, հիմնադրվել է 1958 թ. Սոնորա անապատում։ Գտնվում է Կիտ Պիկ լեռան (Kitt Peak, 2095 մ) վրա, Թուսոն քաղաքից (Արիզոնայի նահանգ) 72 կմ հարավ-արևմուտք։ Գործում է 1959 թվականից։ Պաշտոնական բացումը կատարվել է 1960 թ.։ Աստղադիտարանը պատկանում է Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարանին (NOAO)։

Աստղադիտարանի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիթ Պիկի ազգային աստղադիտարանի տարածքում են տեղադրված նաև MDM աստղադիտարանի, Միչիգանի համալսարանի, Դարտմուտյան քոլեջի, Օհայո նահանգի համալսարանի, Կոլումբիական համալսարանի, Ուորներ և Սվեյսի աստղադիտարանի, Ստյուարտի աստղադիտարանի և Կեյզի արևմտյան պահեստային համալսարանի գործիքները։ Ունենալով 26 անկախ աստղագիտական գործիքներ Կիթ Պիկի աստղադիտարանը հանդիսանում է աշխարհում ամենաբազմազան գործիքների հավաքածուով աստղադիտարանը։

Կիթ Պիկը ընտրվեց ազգային աստղադիտարանի հիմնման համար համաձայն Ազգային գիտական հիմնադրամի հետ պայմանագրի 1958 թ.։ Աստղադիտարանի համար հողատարածքը վերցվել է վարձակալությամբ տեղի բնակիչներից, Պապագո հնդկացիներից։ Ինքը, աստղադիտարանը գտնվում էր Աստղագիտության ոլորտում հետազոտությունների համալսարանների ասսոցիացիայի տնօրինության տակ։ 1982 թ. ստեղծվեց Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարան կազմակերպությունը, որի հիմնական նպատակն էր միավորել երեք խոշորագույն օպտիկական աստղադիտարանները՝ Կիթ Պիկը, Ազգային արևային աստղադիտարանը և Սերրո-Տոլոլո աստղադիտարանը։

Աստղադիտարանի տարածքում անց են կացվում էքսկուրսիաներ։

Հիմնական գործիքներն են՝ 4 մ, 2, 1 մ և 1, 3 մ տրամագծով աստղադիտակները և աշխարհում խոշորագույն արեգակնային դիտակը։ Նրա գիտական ղեկավարությամբ գործում է միջամերիկյան Չերո Տոլոլո աստղադիտարանը Չիլիում, որտեղ նույնպես տեղադրված է 4 մ տրամագծով աստղադիտակ։ Կիտ Պիկի աստղադիտարանն ամենազինվածն է իր երկրում։ Հետազոտությունները վերաբերում են աստղերի, գալակտիկաների, ինչպես նաև Արեգակի ֆիզիկական ուսումնասիրությանը։

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիթ Պիկի աստղադիտարանի տարածքում կատարվել են Բարակա վավերագրական ֆիլմի նկարահանումները։
  • Աստղադիտարանը մեծ դեր է ունեցել Ֆորտ ծրագրային լեզվի ստեղծման մեջ։
  • Աստղադիտարանի պատվին է անվանվել (2322) Կիթ Պիկ աստերոիդը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 448