Բրետ Գլեդման
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրետ Գլեդման Brett Gladman | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1966 (58 տարեկան) Wetaskiwin, Ալբերտա, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Պարգևներ |
Բրետ Գլեդման (անգլ.՝ Brett J. Gladman), ծնվել է 1966 թ. ապրիլի 19-ին, Կանադայում, Ալբերտա նահանգի, Վետասկիվին քաղաքում - ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Բրիտանական Կոլումբիայի համալսարանում Վանկուվերում (Կանադա)։ Բ. Գլեդմանը հանդիսանում է Արեգակնային համակարգի բազմաթիվ երկնային մարմինների հայտնաբերողը, կամ հայտնաբերողների թիմի անդամը - աստերոիդներ, Կոյպերի գոտու գիսաստղեր և հսկա մոլորակների բազմաթիվ արբանյակներ՝
Ուրան՝ Կալիբան, Սիկորաքս, Պրոսպերո, Սետեբոս, Ստեֆանո և Ֆերդինանդ.
Սատուրն՝ տասնյակ արբանյակներ, որոնցից ամեն մեկը անվանված է կանադական ինուիտների, ֆրանսիական և նորվեգիական աստվածների անուններով, և միավորված են խամապատասխան խմբերում, ըստ թեմայի։
Յուպիտեր՝ անձամբ և համատեղ ուրիշների հետ հայտնաբերված են 6 արբանյակներ։
Նրա պատվին անվանվել է (7638) Գլեդման (1984 UX) աստերոիդը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|