Սետեբոս (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սետեբոս
(Ուրան XIX)
Setebos
Արբանյակի հայտնաբերման լուսանկար
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է18 հուլիս 1999 թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից)
Հեռավորությունը Ուրանից17 418 000 կմ[1][2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին7 451 800 կմ
Ապոհելին27 386 730 կմ
Մեծ կիսաառանցք17 418 000 կմ[1][2]
Էքսցենտրիսիտետ0,5914[1][2]
Սիդերիկ պարբերություն2225,21 օր[1][2]
Թեքվածություն140,11° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
158° (Խավարածրի հարթության նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~24 կմ[3]
Մակերևույթի մակերես~7200 կմ²
Ծավալ~58 000 կմ³
Զանգված~7,5 × 1016 կգ
Միջին խտություն~1,5 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0063 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,0204 կմ/վ
Ալբեդո0,04[3]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Սետեբոս (Uranus XIX), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի ղեկավարած թիմի կողմից 1999 թվականին։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից 1999 թվականի հուլիսի 18-ին[4]։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/1999 U 1 անվանումը։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XIX անվանումը։

2000 թվականի օգոստոսի 21-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Սետեբոս անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոսներ Կալիբանի և Սիկորաքսի դավանած աստծո անունով[5]։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

Ուրանի Ումբրիել արբանյակի վրա գտնվող խառնարանը նույնպես անվանվել է Սետեբոսի անունով, սակայն այն գրառվում է Սետիբոս։

Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Սետեբոսը պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 17 418 000 կմ մեծ կիսաառանցքով, համեմատաբար ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 7 451 800 - 27 386 730 կմ։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 17 393 700 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,5914, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 158°։ Սետեբոսը պտտվում է մոտ 30 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։

Սետեբոսը պատկանում է Սիկորաքսի դինամիկ խմբին, որում նույնպես գտնվում են Պրոսպերոն ու Ֆերդինանդը, և հավանաբար ունեն նույն ծագումը[6]։ Խմբի արբանյակները ունեն մեծ էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։

Սետեբոսը պտտվում է Ուրանի շուրջ 2196 օր 8 ժամ 24 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 6,013 երկրային տարի։ Սետեբոսի մեկ պտույտը Ուրանի շուրջ մի փոքր ավելին է քան Յուպիտերի պտույտից ժամանակահատվածի կեսից Արեգակի շուրջ։

Ֆիզիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սետեբոսի տրամագիծը գնահատվում է մոտ 47 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Սետեբոսի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0063 մ/վ²։

Արբանյակը երևում է բնական (գորշ) գույնով տեսանելի սպեկտրում[7], նույնը ինչպես և Պրոսպերոն, սակայն այլ քան Սիկորաքսը (որը բաց կարմիր է)։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Սետեբոսը որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
  2. 2,0 2,1 2,2 2,3 Yeomans, Donald K. (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  3. 3,0 3,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 24 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04.
  4. Gladman, B. J.; Kavelaars, J. J.; Holman, M. J., Petit, J.-M.; Scholl, H.; Nicholson, P. D.; and Burns, J. A.; The Discovery of Uranus XIX, XX, and XXI, Icarus, 147 (2000), pp. 320–324
  5. Jennifer Blue (2008 թ․ հոկտեմբերի 16). «Planet and Satellite Names and Discoverers». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Grav, Tommy; Holman, Matthew J.; Gladman, Brett J.; and Aksnes, Kaare; Photometric survey of the irregular satellites, Icarus, 166, (2003), pp. 33–45. astro-ph/0301016
  7. Grav, Holman

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]