Կուպիդոն (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (S/2003 U 2; Ուրան XXVII) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 25 օգոստոս 2003[1] թ. (Մարկ Շոորոլտերի, Ջեք Լիսաուեր[1]ի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 14,81[2] |
Հեռավորությունը Ուրանից | 74 392 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 74 392 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0013[3] |
Սիդերիկ պարբերություն | 0,618 օր[3] |
Թեքվածություն | 0,1° (Ուրանի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~9 կմ[3] |
Մակերևույթի մակերես | ~1000 կմ² |
Ծավալ | ~3000 կմ3 |
Զանգված | ~3,8×1015 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0031 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,0076 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0,0° |
Ալբեդո | 0,07 ենթադրված |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Կուպիդոն (անգլ.՝ Cupid), Ուրան մոլորակի ներքին բնական արբանյակն է, հայտնաբերվել է Մարկ Շոորոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից «Հաբլ» աստղադիտակի միջոցով 2003 թվականին։ Այն սկզբում ստացել է S/2003 U 2 ժամանակավոր անվանում[4]։ Հետագայում այն անվանվել է հռոմեական սիրո աստծո անունով, ով նաև Շեքսպիրի Տիմոն Աթենացի պիեսի կերպարն է։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXVII[1]:
Կուպիդոնը ամենափոքրն է Ուրանի ներքին արբանյակների միջև, նրա տրամագիծը մոտավորապես գնահատվել է 18 կմ։ Նրա փոքր չափը և այն փաստը, որ նրա մակերևույթը ունի մուգ գույն, թույլ չտվեցին հայտնաբերելու այն 1986 թվականին Վոյաջեր-2 կայանի թռիչքի ընթացքում Ուրանի մոտով։ Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[3], ~9 կմ շառավղից[3], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[3] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Կուպիդոնի ուղեծիրը տարբերվում է ընդամենը 863 կիլոմետրով նրանից զգալիորեն մեծ Բելինդա արբանյակից։ Ի տարբերություն Մաբի և Պերդիտայի, երկու այլ Ուրանի արբանյակների, որոնք նույնպես հայտնաբերվել են 2003 թվականին, Կուպիդոնի ուղեծիրը խոտորումների չի ենթարկվում[3]։
Գոյություն ունի նաև աստերոիդ (763) Կուպիդո։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ Վերցված է 6 օգոստոս 2006
- ↑ ԱՌՎԱԼ աստղադիտարան (15 ապրիլի 2007)։ «Արեգակնային համակարգի դասական արբանյակները»։ ԱՌՎԱԼ աստղադիտարան։ Վերցված է 2011-12-17
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Շոուոլտեր Մարկ Ռ., Լիսաուեր Ջեք Ջ. (2006-02-17)։ «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը. Հայտնաբերումը և դինամիկան»։ Սայենս 311 (5763): 973–977։ Bibcode:2006Sci...311..973S։ PMID 16373533։ doi:10.1126/science.1122882
- ↑ Շոուոլտեր Մարկ Ռ., Լիսաուեր Ջեք Ջ. (25 սեպտեմբեր 2003)։ «S/2003 U 1 և S/2003 U 2»։ ՄԱՄ թերթիկ 8209։ ISSN 0081-0304։ Վերցված է 2011-11-02
- ↑ 5,0 5,1 Կարկոշկա Էրիկ (2001)։ «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 51–68։ Bibcode:2001Icar..151...51K։ doi:10.1006/icar.2001.6596
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաբլը հայտնաբերել է Ուրանի ամենափոքր արբանյակը, Հաբլ տիեզերական աստղադիտակի նորություններ (25 սեպտեմբերի 2003)
- Կուպիդոնի տվյալները Archived 2012-12-11 at the Wayback Machine. ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|