Մարգարիտա (արբանյակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարիտա (այլ կիրառումներ)
![]() ![]() ![]() ![]() (Ուրան XXIII) Margaret | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 29 օգոստոս 2003[1][2] թ. (Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 14 345 000 կմ[3][4] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 2 913 700 կմ |
Ապոհելին | 25 926 970 կմ |
Մեծ կիսաառանցք | 14 345 000 կմ[3][4] |
Էքսցենտրիսիտետ | 0,7979451[4] |
Սիդերիկ պարբերություն | 1687,01 օր[3] |
Թեքվածություն | 51,45588° (Խավարածրի հարթության նկատմամբ) 76,26° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~10 կմ[5] |
Մակերևույթի մակերես | ~1300 կմ² |
Ծավալ | ~4200 կմ³ |
Զանգված | ~5,4 × 1015 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0023 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,0085 կմ/վ |
Ալբեդո | 0,04[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 65 Կ (−208 °C) |
Մարգարիտա (Uranus XXIII), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից 2003 թվականին։
Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից 2003 թվականի օգոստոսի 29-ին։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/2003 U 3 անվանումը[6]։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XXIII անվանումը։
2005 թվականի դեկտեմբերի 29-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Մարգարիտա անվանումը, Շեքսպիրի Բազում աղմուկ վասն ոչնչի պիեսի սպասուհու անունով[1]։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։
Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտան պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտի ուղղությամբ 14 345 000 կմ մեծ կիսաառանցքով, չափազանց ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 2 913 700 - 25 926 970 կմ[7]։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 14 394 800 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,7979451, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 51,45588°։ Մարգարիտան պտտվում է մոտ 25 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։
Մարգարիտան հանդիսանում է Ուրանի անկանոն արբանյակներից միակը, որ պտտվում է ոչ հակադարձ, այսինքն պտտվում է Ուրանի պտույտի ուղղությամբ։ Արբանյակը չի պատկանում որևէ մի դինամիկ խմբին, և Ուրանի բոլոր մնացած արտաքին արբանյակները պտտվում են մոլորակի շուրջ հակադարձ ուղեծրերով։
Մարգարիտան պտտվում է Ուրանի շուրջ 1654 օր 7 ժամ 41 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 4,529 երկրային տարի։ Մարգարիտայի մեկ պտույտը Ուրանի շուրջ մոտավորապես հավասար է Սերես գաճաճ մոլորակի պտույտին Արեգակի շուրջ։
Ֆիզիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարիտայի տրամագիծը գնահատվում է մոտ 20 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Մարգարիտայի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0023 մ/վ²։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ Մարգարիտան որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Blue Jennifer (2008-10-16)։ «Planet and Satellite Names and Discoverers»։ Working Group for Planetary System Nomenclature (WGPSN)։ Վերցված է 2008-12-19
- ↑ Sheppard Scott S.։ «New Satellites of Uranus Discovered in 2003»։ Institute for Astronomy at the University of Hawaii։ Արխիվացված է օրիգինալից 5 May 2008-ին։ Վերցված է 2008-12-19
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
- ↑ 4,0 4,1 4,2 Jacobson, R.A. (2003) URA067 (2007-06-28)։ «Planetary Satellite Mean Orbital Parameters»։ JPL/NASA։ Վերցված է 2008-01-23
- ↑ 5,0 5,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 10 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04 .
- ↑ IAU Circular 8217
- ↑ «IAU-MPC Natural Satellites Ephemeris Service»։ IAU: Minor Planet Center։ Վերցված է 2008-01-26 (Select Uranian, deselect Ephemerides and select Orbital Elements)
- Sheppard S. S., Jewitt D., Kleyna J. (2005)։ «An Ultradeep Survey for Irregular Satellites of Uranus: Limits to Completeness»։ The Astronomical Journal 129: 518։ Bibcode:2005AJ....129..518S։ arXiv:astro-ph/0410059։ doi:10.1086/426329
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Margaret Profile Archived 2015-06-10 at the Wayback Machine. by NASA's Solar System Exploration (անգլ.)
- David Jewitt pages (անգլ.)
- Uranus' Known Satellites (by Scott S. Sheppard) (անգլ.)
- Ephemeris IAU-NSES (անգլ.)
|