Պրոսպերո (արբանյակ)
Պրոսպերո (Ուրան XVIII) Prospero | |
|---|---|
Արբանյակի հայտնաբերման լուսանկար | |
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 18 հուլիս 1999 թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից) |
| Հեռավորությունը Ուրանից | 16 276 000 կմ[1][2] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Մեծ կիսաառանցք | 16 276 000 կմ[2] |
| Էքսցենտրիսիտետ | 0,4445[2] |
| Սիդերիկ պարբերություն | 1978,37 օր[2] |
| Թեքվածություն | 151,830° (Խավարածրի հարթության նկատմամբ)[1][2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 25,362 կմ[3] |
| Մակերևույթի մակերես | 8000 կմ² |
| Ծավալ | ~65 000 կմ³ |
| Զանգված | 8,5 × 1016 կգ |
| Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,0063 մ/վ² |
| 2-րդ տիեզերական արագություն | ~0,021 կմ/վ |
| Պտույտի պարբերություն | 17.23992 երկրային օր |
| Ալբեդո | 0,04[3] |
| Մթնոլորտային տվյալներ | |
| Մթնոլորտի ջերմաստիճան | 57 Կ (−216 °C) |
Պրոսպերո (Uranus XVIII), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերել է Մեթյու Հոլմանի ղեկավարած թիմը 1999 թվականին։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից 1999 թվականի հուլիսի 18-ին։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/1999 U 3 անվանումը։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XVIII անվանումը։
2000 թվականի օգոստոսի 21-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Պրոսպերո անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի կախարդի անունով[4]։ Ուրանի բոլոր արբանյակներն անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոսպերոն պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 16 276 000 կմ մեծ կիսաառանցքով, համեմատաբար ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 10 834 570-21 489 900 կմ։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 16 136 700 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,4445, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 151,83°։ Պրոսպերոն պտտվում է մոտ 28 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։
Պրոսպերոն պատկանում է Սիկորաքսի դինամիկ խմբին, որում նույնպես գտնվում են Սետեբոսն ու Ֆերդինանդը, և հավանաբար ունեն նույն ծագումը[5]։ Խմբի արբանյակները ունեն մեծ էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։
Պրոսպերոն պտտվում է Ուրանի շուրջ 1962 օր 22 ժամ 48 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 5,374 երկրային տարի։ Պրոսպերոյի մեկ պտույտը Ուրանի շուրջ մոտավորապես 9 ամսով երկար է Սերես գաճաճ մոլորակի պտույտից Արեգակի շուրջ։
Ֆիզիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոսպերոյի տրամագիծը գնահատվում է մոտ 50 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Պրոսպերոյի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0063 մ/վ²։
Արբանյակը երևում է բնական (գորշ) գույնով տեսանելի սպեկտրում[6], նույնը ինչպես և Սետեբոսը, սակայն այլ քան Սիկորաքսը (որը բաց կարմիր է)։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Պրոսպերոն որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
- 1 2 3 4 5 Yeomans, Donald K. (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
- 1 2 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 25 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04.
- ↑ Jennifer Blue (2008 թ․ հոկտեմբերի 16). «Planet and Satellite Names and Discoverers». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Grav, Tommy; Holman, Matthew J.; Gladman, Brett J.; Aksnes, Kaare Photometric survey of the irregular satellites, Icarus, 166, (2003), pp. 33–45.
- ↑ Grav, Holman
- Grav, Tommy; Holman, Matthew J.; Fraser, Wesley C. (2004 թ․ սեպտեմբերի 20). «Photometry of Irregular Satellites of Uranus and Neptune». The Astrophysical Journal. 613 (1): L77–L80. arXiv:astro-ph/0405605. Bibcode:2004ApJ...613L..77G. doi:10.1086/424997.
- Sheppard, S. S.; Jewitt, D.; Kleyna, J. (2005). «An Ultradeep Survey for Irregular Satellites of Uranus: Limits to Completeness». The Astronomical Journal. 129: 518. doi:10.1086/426329.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prospero Profile Արխիվացված 2007-06-08 Wayback Machine by NASA's Solar System Exploration (անգլ.)
- David Jewitt pages (անգլ.)
- Uranus' Known Satellites Արխիվացված 2008-01-31 Wayback Machine (by Scott S. Sheppard) (անգլ.)
- MPC: Natural Satellites Ephemeris Service (անգլ.)
| ||||||||||||||||||||||||||||||||
