Կալիբան (արբանյակ)
Կալիբան (Ուրան XVI) | |
|---|---|
Արբանյակի հայտնաբերման լուսանկարը | |
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 6 սեպտեմբեր 1997 թ. (Բրետ Գլեդման, Ֆիլիպ Նիկոլսոն, Ջոզեֆ Բարնս, Ջոն Կավալաարսի կողմից) |
| Հեռավորությունը Ուրանից | 7 231 000 կմ |
| Ուղեծրային տվյալներ | |
| Մեծ կիսաառանցք | 7 231 000 կմ[1] |
| Էքսցենտրիսիտետ | 0,1812[1] |
| Սիդերիկ պարբերություն | 579,73 օր |
| Ուղեծրային արագություն | 0,91 կմ/վ (հաշվարկված) |
| Թեքվածություն | 139,6813° (Ուրանի հասարակածի նկատմամբ) |
| Ծագման անկյան երկայնություն | 174,9928° |
| Պերիկենտրոնի արգումենտ | 339,4621° |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | ~36 կմ[2] |
| Մակերևույթի մակերես | ~16 000 կմ² (գնահատական) |
| Ծավալ | ~200 000 կմ³ (գնահատական) |
| Զանգված | ~2,5 × 1017 կգ |
| Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,02 մ/վ² |
| 2-րդ տիեզերական արագություն | ~0,031 կմ/վ |
| Պտույտի պարբերություն | 2,7 ժ[3] |
| Առանցքի թեքում | 0,0° |
| Ալբեդո | 0,04 |
| Մթնոլորտային տվյալներ | |
| Մթնոլորտի ջերմաստիճան | 65 Կ (−209 °C) |
Կալիբան (անգլ.՝ Caliban), Ուրանի մեծությամբ երկրորդ հակադարձ շարժմամբ անկանոն արբանյակն է։ Հայտնաբերվել է 1997 թվականի սեպտեմբերի 6-ին Բրետ Գլեդմանի, Ֆիլիպ Նիկոլսոնի, Ջոզեֆ Բարնսի և Ջոն Կավալաարսի կողմից, օգտագործելով 200-դյույմանոց Հեյլի աստղադիտակը, միաժամանակ Սիկորաքս արբանյակի հետ, և ստացել է ժամանակավոր S/1997 U 1 նշանակումը, և ապա ստացել է նաև Ուրան XVI անվանումը։
Իր այժմյան անունը ստացել է Վիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հրեշի անունով։

Ուղեծիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիբանը պտտվում է բավականին ձգված ուղեծրով, ավելի քան 10 անգամ ավելի հեռու Ուրանից քան ամենահեռու կանոնավոր արբանյակ Օբերոնը։ Նրա ուղեծիրը հակադարձ է, չափավոր թեքված և փոքր էքսցենտրիսիտետով։ Ուղեծրի պարամետրերից կարելի է դատել, որ այն պատկանում է նույն ուղեծրային խմբին, ինչպես և Ստեֆանոն և Ֆրանցիսկոն, և հավանաբար ունի միևնույն ծագումը։
Ֆիզիկական պարամետրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիբանի տրամագիծը գնահատվել է մոտ 72 կմ (ենթադրելով, որ այն ունի 0,04 ալբեդո)[2], այսպիսով այն կարող է հանդիսանալ Ուրանի մեծությամբ երկրորդ անկանոն արբանյակը, մոտավորապես Ուրանի ամենամեծ անկանոն արբանյակ Սիկորաքսի կես չափին։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վարկածի Կալիբանը Ուրանի կողմից որսացված արբանյակ է հանդիսանում, և չի առաջացել մոլորակի շուրջ նրա առաջացումից հետո գոյացած փոշու ամպից։ Որսման ճշգրիտ մեխանիզմը հայտնի չէ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Բրոզովիչ, Մ.; Յակոբսոն, Ռ. Ա. (2009). «Մոլորակների արբանյակների ուղեծրային պարամետրերը». ՌՇԼ / ՆԱՍԱ. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
- 1 2 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրերը». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա (Արեգակնային համակարգի դինամիկա). 2008 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
- ↑ Մարիս, Միշել; Կառարո, Ջիովանի; Կրեմոնեզե, Գաբրիել; Ֆյուլե, Մարկո (2001 թ․ մայիս). «Ուրանի անկանոն արբանյակներ Սիկորաքսի և Կալիբանի բազմագույն ֆոտոմետրիան». Աստղագիտական ամսագիր. 121 (5): 2800–2803. arXiv:astro-ph/0101493. Bibcode:2001AJ....121.2800M. doi:10.1086/320378. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
- Շմուդե, Ռիչարդ (2008). Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և ինչպես դրանք ուսումնասիրել. Սփրինգեր. ISBN 978-0-387-76601-0.</ref>
- Գլեդման, Բ. Ջ.; Նիկոլսոն, Ֆ. Դ.; Բարնս, Ջ. Ա.; Կավալաարս, Ջ. Ջ.; Մարսդեն, Բ. Գ.; Վիլիամս, Գ. Վ.; Օֆութ, Ու. Բ. (1998). «Ուրանի երկու հեռավոր անկանոն արբանյակների հայտնաբերումը». Նեյչր. 392 (6679): 897–899. Bibcode:1998Natur.392..897G. doi:10.1038/31890.
- Գրավ, Թոմի; Հոլման, Մեթյու; Ֆրեյզեր, Վեսլի (2004 թ․ սեպտեմբերի 20). «Ուրանի և Նեպտունի անկանոն արբանյակների ֆոտոմետրիան». Աստղագիտական ամսագիր. 613 (1): L77–L80. arXiv:astro-ph/0405605. Bibcode:2004ApJ...613L..77G. doi:10.1086/424997.
- Շեփարդ, Ս. Ս.; Ջուիթ, Դ.; Կլեյնա, Ջ. (2005). «Ուրանի անկանոն արբանյակների խորը ուսումնասիրություն». Աստղագիտական ամսագիր. 129: 518. doi:10.1086/426329.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կալիբանի էջը Արխիվացված 2007-08-01 Wayback Machine ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի կայքում
- Դևիդ Ջուիթի էջերը
- Ուրանի հայտնի արբանյակները Արխիվացված 2008-01-31 Wayback Machine (Սքոթ Շեփարդ)
- ՓՄԿ. Բնական արբանյակների էֆեմերիդների ծառայություն
- Կալիբանը և Սիկորաքսը, Ուրանի արբանյակները (2005 Քելվին Ջ. Համիլտոն)
| ||||||||||||||||||||||||||||||||
