Ռեակտիվ շարժման լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաբորատորիայի տարբերանշանը
Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի տեսքը ինքնաթիռից

Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա (անգլ.՝ Jet Propulsion Laboratory (JPL)), հապավումը՝ ՌՇԼ, պետության կողմից ֆինանսավորվող գիտա-հետազոտական կենտրոն է ԱՄՆ-ում, ՆԱՍԱ-ի փորձարարական կենտրոն է։ ՌՇԼ-ն գտնվում է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում?

ՌՇԼ-ն կառավարվում է նրան մոտ գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության ենթակայության տակ։ Լաբորատորիայի հիմնական գործունեության նպատակն է ռոբոտացված տիեզերական սարքերի նախագծումն ու շահագործումը, այն նաև իրականացնում է Երկրի ուղեծրում կատարվող հետազոտություններ և աստղագիտական դիտարկումներ։ Կազմակերպությունը նույնպես պատասխանատու է ՆԱՍԱ-ի «Խորը տիեզերքի ցանց» ծրագրի իրականացման համար։

Լաբորատորիայի այս պահին իրականացվող խոշոր ծրագրերից են՝ Մարսի գիտական լաբորատորիա, Կասինի-Հյուգենս, Դաուն, Ջունո առաքելությունները, ինչպես նաև Միջուկային սպեկտրոսկոպիկ աստղադիտակների խումբ (NuSTAR) և Սպիտզեր աստղադիտակները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]