Պակ (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (S/1985 U 1; Ուրան XV) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 30 դեկտեմբեր 1985 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 20,5[1] |
Հեռավորությունը Ուրանից | 86 004,444 ± 0,064 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 86 004,444 ± 0,064 կմ[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,00012 ± 0,000061[2] |
Սիդերիկ պարբերություն | 0,76183287 ± 0,000000014 օր[2] |
Թեքվածություն | 0,31921 ± 0,021° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 81 ± 2 կմ[3] |
Մակերևույթի մակերես | ~82 400 կմ² |
Ծավալ | ~2 225 000 կմ³ |
Զանգված | ~2,9 × 1018 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,028 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 0,069 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[3] |
Առանցքի թեքում | 0,0°[3] |
Ալբեդո | 0,11 ± 0,1[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Պակ (անգլ.՝ Puck), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1985 թվականի դեկտեմբերի 30-ին[5]։ Այն սկզբում ստացել է S/1985 U 1 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Կելտական դիցաբանության էլֆի անունով, որը նույնպես հանդիսանում է Շեքսպիրի Միջամառային գիշերվա երազ պիեսի հերոսը։ Արբանյակը նույնպես անվանվում է Ուրան XV[7]:
Պակը Ուրանի ներքին, փոքր արբանյակներից ամենամեծն է։ Նրա չափերը գտնվում են Պորցիայի (մեծությամբ երկրորդ ներքին արբանյակը) և Միրանդայի (Ուրանի հինգ մեծ արբանյակներից ամենափոքրը)։ Պակի ուղեծիրը ընկնում է Ուրանի օղակների և Ուրանի խոշոր արբանյակներից առաջինի, Միրանդայի միջև։ Պակը մոտավորապես գնդաձև է և ունի մոտ 162 կմ տրամագիծ[3]։ Բացի նրա ուղեծրից[2], 81 կմ շառավղից[3], և 0,11 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[4] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Բոլոր Վոյաջեր-2 կայանի միջոցով հայտնաբերված արբանյակներից, Պակը միակ արբանյակն էր, որը հայտնաբերվեց այնքան վաղ, որպեսզի հնարավոր լիներ վերածրագրավորել կայանը, արբանյակի ավելի մանրամասն լուսանկարներ կատարելու համար[5]։ Լուսանկարները ցույց են տալիս, որ Պակը ունի մի փոքր ձգված սֆերոիդի ձև (առանցքների միջև հարաբերությունը կազմում է 0,97 ± 0,04)[3]: Այն ունի մուգ, խառնարաններով ծածկված մակերևույթ[1], գորշ է[3], և նրա սպեկտրի մեջ նկատվել են ջրային սառույցի նշաններ[8]։ Արբանյակի վրա կան երեք մեծ անվանված խառնարաններ, որոնցից ամենամեծը ունի 45 կմ տրամագիծ[5]։
Պակի ներքին կառուցվածքի մասին ոչինչ հայտնի չէ։ Այն հավանաբար կազմված է ջրային սառույցից և մուգ նյութից, որը գտնվել է օղակներում[8]։ Այս մուգ նյութը հավանաբար քարեր են, կամ ռադիացիայի ենթարկված օրգանական միացություններ։ Պակի վրա գտնվող խառնարանների վրա բաց գույնի ճառագայթների բացակայությունը խոսում է այն մասին, որ արբանյակի կազմող նյութերը իրարից բաժանված չեն, և այն չունի միջուկ և մանտիա[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Թոմաս Պ., Վեվերկա Ջ., Ջոնսոն Թ. Վ., Բրաուն Ռոբերտ Հ. (1987)։ «1985U1-ի Վոյաջերի դիտարկումենրը»։ Իկարուս 72 (1): 79–83։ Bibcode:1987Icar...72...79T։ doi:10.1016/0019-1035(87)90121-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ջակոբսոն Ռ. Ա. (1998)։ «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից»։ Աստղագիտական ամսագիր 115 (3): 1195–1199։ Bibcode:1998AJ....115.1195J։ doi:10.1086/300263
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Կարկոշկա Երիկ (2001)։ «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 69–77։ Bibcode:2001Icar..151...69K։ doi:10.1006/icar.2001.6597
- ↑ 4,0 4,1 Կարկոշկա Էրիկ (2001)։ «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 51–68։ Bibcode:2001Icar..151...51K։ doi:10.1006/icar.2001.6596
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Սմիթ Բ. Ա., Սոդերբլոմ Լ. Ա., Բիբի Ա., Բլիս Դ., Բոյս Ջ. Մ., Բրահիչ Ա., Բրիգս Գ. Ա., Բրաուն Ռ. Հ., Քոլինզ Ս. Ա. (4 հուլիսի 1986)։ «Վոյաջեր 2-ը Ուրանի համակարգում. Լուսանկարման արդյունքները»։ Սայենս 233 (4759): 43–64։ Bibcode:1986Sci...233...43S։ PMID 17812889։ doi:10.1126/science.233.4759.43
- ↑ Մարսդեն Բրայան Ջ. (16 հունվարի 1986)։ «Ուրանի և Նեպտունի արբանյակները»։ ՄԱՄ թերթիկ 4159։ Վերցված է 2012-01-24
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ Վերցված է 6 օգոստոս 2006
- ↑ 8,0 8,1 Դյումա Քրիստոֆ, Սմիթ Բրեդֆորդ Ա., Տերիլ Ռիչարդ Ջ. (2003)։ «Պրոտեուսի և Պակի բազմամիջակայք ֆոտոմետրիան կատարված Հաբլ տիեզերական աստղադիտակով»։ Աստղագիտական ամսագիր 126 (2): 1080–1085։ Bibcode:2003AJ....126.1080D։ doi:10.1086/375909
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պակ (արբանյակ) Վիքիպահեստում |
---|
- Պակի տվյալները Archived 2011-09-27 at the Wayback Machine. ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|