Մաբ (արբանյակ)
Մաբ (S/2003 U 1; Ուրան XXVI) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 25 օգոստոս 2003 թ. (Մարկ Շոուոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 26[1] |
Հեռավորությունը Ուրանից | 97 736 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 97 736 կմ[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,0025[2] |
Սիդերիկ պարբերություն | 0,923 օր[2] |
Թեքվածություն | 0,1335° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~24 կմ[2] |
Մակերևույթի մակերես | ~1900 կմ² |
Ծավալ | ~8000 կմ³ |
Զանգված | ~1,0 × 1016 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0044 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,011 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,103 |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Մաբ (անգլ.՝ Mab), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է Մարկ Շոուոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից 2003 թվականի օգոստոսի 25-ին օգտագործելով Հաբլ տիեզերական աստղադիտակը[3]։ Այն սկզբում ստացել է S/2003 U 1 ժամանակավոր անվանում[3]։ Հետագայում այն անվանվել է Մաբ թագուհու անունով, փերիների թագուհի, ով հիշատակվում է Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսում[4]։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXVI[4]:
Քանի որ արբանյակը փոքր է և ունի մուգ մակերևույթ, այն չի նկատվել Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարներում 1986 թվականի Ուրանի մոտով անցման ժամանակ։ Այնուամենայնիվ, այն ավելի պայծառ է քան Պերդիտան, որը նկատվել էր Վոյաջերի կատարած լուսանկարների վրա 1997 թվականին։ Սա ստիպեց գիտնականներին կրկին վերազննել լուսանկարները, որի արդյունքւոմ էլ հայտնաբերվեց արբանյակը[2]։
Մաբի ճշգրիտ չափերը հայտնի չեն, և եթե այն ունի նույն մակերևույթի գույն, ինչպես Պակը, նրա տրամագիծը կարող է լինել 24 կմ։ Մյուս կողմից եթե այն նման է մյուս հարևան արբանյակին՝ Միրանդային, ապա այն կարող է լինել նույնիսկ ավելի փոքր քան Կուպիդոնը և կարող է համեմատվել ամենափոքր արտաքին արբանյակների հետ[2]։
Մաբը ենթարկվում է հղոր գրավիտացիոն հուզումների, այս հուզումների իրական աղբյուրը դեռևս պարզ չէ, սակայն ենթադրվում է որ դա հարևան արբանյակներից մեկն է[2]։
Մաբը պտտվում է Ուրանի շուրջ նույն հեռավորության վրա, ինչպես և μ օղակը (նախկին անվանումը R/2003 U 1)։ Արբանյակը շատ մոտ է օղակի ձևավորման չափերին, քանի-որ մեծ արբանյակները ձգում են իրենց օղակի մասնիկներին, իսկ փոքրերը չունեն բավարար գրավիտացիոն ուժ դա անելու համար, և հակառակը տարբեր մանր մարմինների հետ բախվելու արդյունքում արտանետում են մասնիկներ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շեփարդ, Սքոթ Ս. «Ուրանի հայտնի արբանյակները». Կարնեգիի ինստիտուտ (Տիեզերական մագնետիզմի բաժին). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2006 թ․ փետրվարի 17). «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը. Հայտնաբերումը և դինամիկան». Սայենս. 311 (5763): 973–977. Bibcode:2006Sci...311..973S. doi:10.1126/science.1122882. PMID 16373533.
- ↑ 3,0 3,1 Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2003 թ․ սեպտեմբերի 25). «S/2003 U 1 և S/2003 U 2». ՄԱՄ թերթիկ. 8209. ISSN 0081-0304. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 4,0 4,1 «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Լեյտոն, Լաուրա (2005 թ․ դեկտեմբերի 28). «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը». Astronomy.com. Աստղագիտություն ամսագիր. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաբլը հայտնաբերել է Ուրանի շուրջ պտտվող ամենափոքր արբանյակը, Հաբլ տիեզերական աստղադիտակի նորություններ (25 սեպտեմբերի 2003)
- Հաբլը հայտնաբերում է Ուրանի հսկայական օղակներ և նոր արբանյակներ, Հաբլ տիեզերական աստղադիտակի նորություններ (22 դեկտեմբերի 2005)
- Մաբը + Օղակը դիագրամ (Աստղագիտություն ամսագիր 2005)
- Մաբի տվյալները Արխիվացված 2013-12-04 Wayback Machine ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|