Ջեք Լիսաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Լիսաուեր
Jack Lissauer
Ծնվել է1957[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և հետազոտող
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավարFrank Shu?
Պարգևներ

Ջեք Ջոնաթան Լիսաուեր (1957[1]), ամերիկացի գիտնական, աշխատում է ՆԱՍԱԱմես հետազոտական կենտրոնում 1996 թվականից սկսած։ Նա մասնակցում է Կեպլեր տիեզերական աստղադիտակի ծրագրին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաուերը ստացել է գիտությունների դոկտորի (PhD) աստիճան մաթեմատիկայի բնագավառում Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում 1982 թ.։

Մինչև ՆԱՍԱ-ում աշխատանքի անցնելը, Լիսաուերն աշխատում էր որպես պրոֆեսոր (սեպտեմբեր 1993 թ.- օգոստոս 1996 թ.) և աջակցող պրոֆեսոր (հունիս 1987 թ.- օգոստոս 1993 թ.) Ստոնի Բրուք Համալսարանում։ Դրանից առաջ, նա ծառայել է որպես հետազոտող Սանտա Բարբարայի Քալիֆոռնիայի համալսարանում (հուլիս 1985 թ.- հունիս 1987 թ.) և որպես աջակցող աստղագետ Բերքլիի Քալիֆոռնիայի համալսարանում (հունվար 1985 թ.- հուլիս 1985 թ.)։

Նրա հիմնական հետազոտությունների հետաքրքրություններն են մոլորակների համակարգերը, մոլորակների շարժումը, մոլորակների օղակների համակարգերը և պրոտոմոլորակային դիսկերը։

Նա, Մարկ Շոուոլտերի հետ համատեղ, հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Կուպիդոնը և Մաբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]