Սիկորաքս (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Սիկորաքս
(Ուրան XVII)
Sycorax.jpg
Սիկորաքսի հայտնաբերման լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 սեպտեմբեր 1997[1] թ. (Ֆիլիպ Նիկոլսոնի, Բրետ Գլեդմանի, Ջոզեֆ Բարնսի և Ջոն Վակելարսի կողմից)
Բացարձակ մեծություն (H)20,8 V[2]
Հեռավորությունը Ուրանից12 179 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք12 179 000 կմ[3]
Էքսցենտրիսիտետ0,5224[3]
Սիդերիկ պարբերություն1288,28 օր
Թեքվածություն148,84° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
159° (խավարածրի հարթության նկատմամբ)[3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ82,5(+18, -21) կմ[4]
Մակերևույթի մակերես~80 000 կմ²
Ծավալ~2 000 000 կմ³
Զանգված2,5 × 1018 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն0,04 մ/վ²
Պտույտի պարբերություն3,6 ժ[5]
Ալբեդո0,049[4]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Սիկորաքս (Uranus XVII), Ուրանի ամենամեծ հակադարձ պտույտով անկանոն արբանյակն է։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է Ֆիլիպ Նիկոլսոնի, Բրետ Գլեդմանի, Ջոզեֆ Բարնսի և Ջոն Վակելարսի կողմից 1997 թվականի սեպտեմբերի 6-ին, միաժամանակ Կալիբանի հետ, և ստացել է S/1997 U 2 ժամանակավոր անվանումը[1]։ Պաշտոնապես անվանվել է Ուրան XVII, և ապա ստացել է իր պաշտոնական Սիկորաքս անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոս Կալիբանի մոր անունով։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Սիկորաքսը պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին համակդարձ ուղղությամբ, 20 անգամ ավելի հեռու, քան ամենահեռու կաոնավոր արբանյակը՝ Օբերոնը[1]։ Ուղեծիրը չափավոր էքսցենտրիկ է և թեքված։

Ուղեծրի տվյալները ցույց են տալիս, որ այն կարող է պատկանել Սետեբոս և Պրոսպերո արբանյակների հետ նույն դինամիկ խմբին, և հավանաբար ունեն միևնույն ծագումը[6]։

Ֆիզիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկորաքսի տրամագիծը գնահատվում է մոտ 165 կմ[4], այն հանդիսանում է Ուրանի ամենամեծ անկանոն արբանյակը։ Արբանյակը երևում է բաց կարմիր գույնով տեսանելի սպեկտրում[7][6][5], ավելի կարմիր քան Յուպիտերի ամենամեծ անկանոն արբանյակ Հիմալիան, սակայն ավելի պակաս քան Կոյպերի գոտու մարմինները։

Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։

Սիկորաքսի պտույտը իր առանցքի շուրջ գնահատվել է մոտ 3,6 ժամ։ Պտույտը առաջացնում է արբանյակի տեսանելի մեծության 0,07-ով տատանումներ[5]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Սիկորաքսը որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gladman Nicholson et al., 1998
  2. Romon J., de Bergh, C. և այլք: (2001)։ «Photometric and spectroscopic observations of Sycorax, satellite of Uranus»։ Astronomy & Astrophysics 376 (1): 310–315։ Bibcode:2001A&A...376..310R։ doi:10.1051/0004-6361:20010934 
  3. 3,0 3,1 3,2 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
  4. 4,0 4,1 4,2 Lellouch E., Santos-Sanz P., Lacerda P., Mommert M., Duffard R., Ortiz J. L., Müller T. G., Fornasier S., Stansberry J., Kiss Cs., Vilenius E., Mueller M., Peixinho N., Moreno R., Groussin O., Delsanti A., Harris A. W. (September 2013)։ «"TNOs are Cool": A survey of the trans-Neptunian region. IX. Thermal properties of Kuiper belt objects and Centaurs from combined Herschel and Spitzer observations»։ Astronomy & Astrophysics 557: A60։ Bibcode:2013A&A...557A..60L։ doi:10.1051/0004-6361/201322047։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7 
  5. 5,0 5,1 5,2 Maris Michele, Carraro Giovanni, Parisi M.G. (2007)։ «Light curves and colours of the faint Uranian irregular satellites Sycorax, Prospero, Stephano, Setebos, and Trinculo»։ Astronomy & Astrophysics 472 (1): 311–319։ Bibcode:2007A&A...472..311M։ arXiv:0704.2187։ doi:10.1051/0004-6361:20066927 
  6. 6,0 6,1 Grav, Holman
  7. Rettig, Walsh

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]