Դեսպանի խնդիրներն ու գործառույթները, որպես իր երկրի դեսպանատան ղեկավար, համարվում են իր երկրի շահերի ներկայացումը և պաշտպանումը պետական ղեկավարության հետ։ Իր գործառույթները կատարելու համար դեսպանն իրավունք ունի հարաբերություններ հաստատել ոչ միայն հյուրընկալվող երկրի պետական մարմինների հետ, այլ նաև տեղական քաղաքական ընդդիմության և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ։ Շահերը անսահմանափակ ներկայացնելու համար դեսպանն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Դեսպանի և նրա ընտանիքի բնակության վայրը անվանում են Նստավայր, իսկ դեսպանին ռեզիդենտ։ Դեսպանը, ինչպես դեսպանատան տարածքը, օգտվում են տարերկրյա (էքստերիտորիալ) անձեռնմխելիությունից։
Կարգավիճակ:դիվանագիտական անձեռնմխելիություն (դեսպանի անձեռնմխելիություն)[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեսպանի պաշտոնական նշանակումից հետո, արտաքին գործերի նախարարությունը կատարում է ագրեմանի հարցում։ Ագրեմանի հարցումն արվում է միայն դիվանագիտական ներկայացուցչությունների համար՝ դեսպաններ, դեսպանորդներ և գործերի մշտական հավատարմատարներ։
Երկիր ժամանելուն պես դեսպանները հանձնում են իրենց պատվոգիր հավատարմագրերը[3] և հավատարմագրվում են այն պետության ղեկավարի կողմից, որտեղ նրանց նշանակել են, որից հետո նրանք պաշտոնապես համարվում են դեսպանի պաշտոնակատար։
Դեսպանները, որպես կանոն համարվում են դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարները — պետության արտաքին հարաբերությունների արտասահմանում գործող մարմին, հիմնադրվում է շահագրգռված պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Պետություների միջև դիվանագիտական ներկայացուցչություների փոխանակումը հնարավոր է երեք մակարդակներից մեկում։ Յուրաքանչյուր մակարդակին համապատասխանոմ է որոշակի դասի ներկայացուցչության ղեկավար։ Առավել բարձր մակարդակը դեսպանատունն է, որի գլխին կանգնած է դիվանագիտական ներկայացուցչությունը։
Դիվանագիտական առաքելությունում ղեկավարներն իրենց համակցությամբ, միանում են ոչ ֆորմալ պաշտոնի՝ դիվանագիտական կորպուս։ Դիվանագիտական կորպուսը իրականացնում է բացառապես արարողակարգային գործառույթ, նա կարգավիճակ չունի որևէ քաղաքական կազմակերպության և իրավաբանական անձի։ Դիվանագիտական կորպուսը սովորաբար ունի իր գլխավորին (դուայենը կամ դեկանը) – ավագը դասով և առաջինը իր ծառայության ժամանակով։ Դուայեն կարող է դառնալ միայն դիվանագիտական ներկայացուցչության ավագը` դեսպանը պապական նվիրակը (որոշ կաթոլիկ երկրներում միայն նվիրակը` անկախ հավատարմագրման ժամանակի, Տոգոյում միայն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանը, իսկ Բուրկինա Ֆասոյում միայն Աֆրիկայի երկրների դեսպաններից մեկը)։
Նվիրակ (լատին․՝ nuntius — լրատու), Հռոմի պապի մշտական դիվանգիտական ներկայացուցիչն է, որոնց միջոցով Հռոմի պապը հաստատում է պաշտոնական դիվանգիտական հարաբերություններ[4]։ Ներկա պահին սա Սուրբ Աթոռի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցչությունն է համապատասխան արտակարգ լիազոր դեսպանին։ Շատ կաթոլիկ երկրներում 1815 թվականի Վիեննայի խաղաղ կոնգրեսի ժամանակ, նվիրակ համարվում էր դուայենը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, պատվավոր կոչում, ՄԱԿ-ի երեխաների Միջազգային արտակարգ օգնության ֆոնդի կոչում (ՅՈՒՆԻՍԵՖ)։ 1954 թվականին առաջինը ամերիկացի դերասան-կատակերգու Դենի Քեյը առաջարկել է շնորհել «Բարի կամքի դեսպան» տիտղոսը[5]։ Այլ հայտնիներ գործում են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կամ որպես ազգային դեսպան, կախված իրենց հետաքրքրություններից, և պատասխանատվության մակարդակի ցանկությունից։ Ծրագրի նպատակը այն է, որպեսզի հայտնի մարդիկ ուշադրություն դարձնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդիրներին, օգտագործելով իրենց հեղինակությունը, որպեսզի նման խնդիրները լուծվեն։
Ժամանակավոր հավատարմատար (լրիվ անունը — գործերի ժամանակավոր հավատարմատար «պետության անվանումը» և այն «պետության անվանումը որտեղ գտնվում է»), ղեկավարում է դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանի բացակայության դեպքում։ Գործերի ժամանակավոր հավատարմատար նշանակվում է դիվանագիտական ներկայացուցչության ավագ դիվանագետը՝ դեսպանի որոշմամբ՝ համաձայնելով իր երկրի արտգործնախարարության հետ։