Քրիստափոր Կոլումբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ք. Կոլումբոսից)
Jump to navigation Jump to search
Քրիստափոր Կոլումբոս
իտալ.՝ Cristoforo Colombo
Portrait of a Man, Said to be Christopher Columbus.jpg
Ծնվել է1451[1][2][3]
Ջենովա, Իտալիա[4]
Մահացել էմայիսի 20, 1506[5][6][7][8]
Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն[9]
ԳերեզմանՍևիլյայի տաճար
ՔաղաքացիությունՋենովայի Հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ծովագնաց
Գործունեության ոլորտԾովային տրանսպորտ
Պաշտոն(ներ)Governor of the Indies?[10]
ԱնդամակցությունColumbus Conquistador Force?
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[7]
Ազդվել էՊյոտր դ'Ալի, Paolo dal Pozzo Toscanelli?, Պտղոմեոս Կլավդիոս, Մարկո Պոլո և John Mandeville?
Ամուսին(ներ)Ֆիլիպա Մոնիզ Պերեստրելո
Երեխա(ներ)Դիոգո Կոլումբոս և Ֆերդինանդ Կոլումբոս
ՀայրԴոմենիկո Կոլումբո
ՄայրՍուսաննա Ֆոնտանարոսա
Ստորագրություն
Columbus Signature.svg
Christopher Columbus Վիքիպահեստում

Քրիստափոր Կոլումբոս(իտալ.՝ Cristoforo Colombo, լիգ.՝ Cristoffa C(or)ombo, իսպ.՝ Cristóbal Colón, պորտ.՝ Cristóvão Colombo, կատ.՝ Cristòfor (or Cristòfol) Colom, ֆր.՝ Christophe Colomb, լատ.՝ Christophorus Columbus[11]1451[1][2][3], Ջենովա, Իտալիա[4] - մայիսի 20, 1506[5][6][7][8], Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն[9]) իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար, ով իրականացրել է չորս ճանապարհորդություն, կտրելով Ատլանտյան օվկիանոսը Իսպանիայի Կաթոլիկ միապետների հովանու ներքո: Նա առաջինն էր Եվրոպայից, ով ճանապարհորդեց դեպի Կարիբյան ավազան, Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա` սկիզբ դնելով Ամերիկայի գաղութացմանը: Կոլումբոսը հայտնագործեց ծովային ճանապարհ դեպի Ամերիկա, մայրցամաք, որը մինչ այդ անհայտ էր Հին աշխարհին: Չնայած նա կարծում է, որ հայտնագործել է ճանապար դեպի հեռավոր արևելք, նրա հայտնագործությունը հիմք հանդիսացավ Ամերիկայի նվաճմանը և բնակեցմանը եվրոպացիների կողմից:

Կոլումբոսի կյանքի վաղ տարիների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն գիտնականները կարծում են, որ նա ծնվել է Ջենովայի հանրապետությունում և խոսել է լիգուրերենով որպես մայրենի լեզու: Նա մեկնել է ծով երիտասարդ տարիքում և շատ է ճանապարհորդել ինչպես հյուսիս դեպի Բրիտանական կղզիներ, այնպես էլ հարավ մինչը այժմյան Գանա: Նա ամուսնացել է պորտուգալացի ազնվականուհի Ֆիլիպա Մոնիս Պերեստրելոյի հետ և մի քանի տարի ապրել է Լիսաբոնում, սակայն ավելի ուշ ամուսնացել է իսպանուհու հետ և ուներ մեկական որդի ամեն կնոջից: Չնայած նա հիմնական ինքնուս էր, Կոլումբոսը շատ է կարդացել աշխարհագրության, աստղագիտության և պատմության մասին: Նա ձևավորեց նախագիծ որոնելու արևմտյան ծովով ճանապարհ դեպի Օստ Ինդիա` հույս ունենալով շահույթ ստանալ համեմունքների առևտորից:

Երկար տարիներ համոզելուց հետո Կաթոլիկ միապետները համաձայնվեցին հովանավորել ճանապարհորդությունը դեպի արևմուտք Կաստիլիայի թագի անունից: Կոլումբոսը դուրս եկավ Իսպանիայից 1492 թվականի օգոստոսին և կանգ առնելով Կանարյան կղզիներում, հասավ Ամերիկա հոկտեմբերի 12-ին (ներկայումս տոնվում է որպես Կոլումբոսի օր): Նա առաջինը իջևանեց Բահամյան Կղզիներից մեկում, որի բնիկ ժողովուրդը հայտնի է որպես Գուանահանի: Կղզու հստակ վայրը հայտնի չէ: Դրանից հետո Կոլումբոսը այցելեց Կուբա և Իսպանյոլա` հիմնադրելով գաղութ, որը ներկայումս հատնի է Հայիթի անվամբ, ինչը առաջին եվրոպական բնակավայրն էր մոտ 500 տարի առաջ հիմնադրված նորվեգական գաղութներից հետո: Կոլումբոսը վերադարձավ Իսպանիա 1493 թվականի սկզբին իր հետ բերելով մեծ թվով բնիկներ: Իր հայտնագործությունների մասին լուրը շուտով սփռվեց ամբողջ Եվրոպայում:

Կոլումբոսը իրագործեց ևս երեք ճամփորդություն դեպի Նոր աշխարհ` հայտնագործելով Փոքր Անտիլյան կղզիները 1493 թվականին, Տրինիդադը ու Հարավային Ամերիկայի հյուսիսային ափը 1498 թվականին և Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափը` 1502 թվականին: Շատ կղզիներին տրված աշխարհագրական անվանումները մինչ օրս գործում են: Նա շարունակեց ճանապարհ որոնել դեպի Օստ Ինդիա և պատկերացում չուներ, որ հայտնաբերել է նոր մայրցամաք: Նա տեղաբնիկներին կոչեց indios («հնդկացիներ»): Կոլումբոսի հարաբերությունները Իսպանիայի թագի հետ սրվեց և Ամերիկայում նրա կողմից նշանակված կառավարիչները ձերբակալվեցին և վտարվեցին Իսպանյոլայից 1500 թվականին և հետագայում երկարատև դատական գործ սկսվեց Կոլումբոսի հետևորդների կողմից ընդդեմ Իսպանիայի թագի, քանի որ նրանք ցանկանում էին վերականգնել Կոլումբոսի և նրա հետևորդների ժառանգական իրավունքները հայտնագործված տարածքների նկատմամբ:

Կոլումբոսի ճանապարհորդությամբ սկիզբ դրվեց դարեր տևած գաղութացմանը և նվաճումներին` օգնելով ձևավորել ժամանակակից Արևմտյան աշխարհը: Նոր և Հին աշխարհների միջև փոխարկումը ընդունված է անվանել Կոլումբոսյան փոխարկում: Կոլումբոսի ներդրումը շարունակում է քննարկման առարկա դառնալ: Նրան շատ են մեծարում նրա մահվանից դարեր անց, սակայն գիտնականները ուշադրություն են հրավիրում նրա բացասական կողմերի վրա, ինչպիսիք են նրա դերը Տայնո ժողովրդի վերացման գործում, նրա ստրկատիրական մղումները և այլն: Արևմտյան կիսագնդի շատ աշխարհագրական օբյեկտներ կրում են նրա անունը, ներառյալ Կոլումբիա պետությունը:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստափոր Կոլումբոսը իր որդի Դիեգոյի հետ Լա Ռաբիդա մենաստանի դարպասնարի մոտ, նկարը Բենետ Մերկադեի:

Քրիստափոր Կոլումբոսը անունը լատիներեն Christophorus Columbus-ի հայաֆիկացումն է: Նա ծնվել է 1451 թվականի հոկտեմբերի 31-ին Ջենովայի հանրապետությունում (ներկայիս Իտալիա), չնայած նրա ծննդյան հստակ վայրը քննարկման առարկա է: Նրա հայր Դոմինիկո Կոլումբոն[12] միջին դասի մանածագործ էր, ով աշխատում էր Ջենովայում և Սավոնայում և ով ուներ փոքր պանրի վաճառակետ, որտեղ աշխատել էր երիտասարդ Քրիստափորը որպես օգնական: Նրա մայրը Սուզաննա Ֆոնտանարոսսան էր[12]: Նրա եղբայրներն էին Բորտոլոմեոն, Ջիովանի Պելեգրինոն և Գիակոմոն: Բարտոլոմեոն աշխատել է որպես քարտեզագիր Լիսաբոնում[13]: Քրիստափորը նաև ուներ քույր, որի անունն էր Բիանչինետտա[14]:

Կոլումբոսը երբեք չի գրել իր մայրենի լեզվով, որը համարվում էր լիգուրերենը: Նրա անունը 16-րդ դարում ջենովերեն պետք է լիներ Քրիստոֆա[15] Կորոմբո[16][17][18]: Իր գրվածներից մեկում նա ասել է որ ցանկանում էր ծովում ճանապարհորդեր 10 տարեկանից: 1470 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Սավոնա, որտեղ նրա հայրը բացեց առևտրի կետ: Նույն տարում Քրիստափորին վարձեց մի ջենովական նավ Ռենե Բարիի մոտ: Ժամանակակից որոշ պատմաբաններ կարծում են, որ Կոլումբոսը Ջենովայից չի եղել, այլ եղել է Արագոնի տարածաշրջանից[19] կամ Պորտուգալիայից[20]: Այս վարկածները հիմնականում մերժվում են գիտնականների մեծամասնության կողմից[21][22]:

Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները գրքի Կոլումբոսի օրինակը:

1473 թվականին Կոլումբոսը սկսեց ուսանել որպես Ջենովայի կարևորագույն ընտանիքներ Սենտուրիոնե, Դի Նեգրո և Սպինոլա ընտանիքների բիզնես գործակալ: Հետագայում նա ճամփորդեց դեպի Քիոս, որը կղզի էր Էգեյան ծովում, որը պատկանում էր Ջենովային[23]: 1476 թվականի մայիսին նա զինված կոնվոյով Ջենովայի կողմից մասնակցեց Եվրոպայի հյուսիսում թանկարժեք բեռնատար նավի պաշտպանությանը: Նա եղավ Անգլիայի Բրիստոլ քաղաքում[24] և Իռլանդիայի Գոլուէյ քաղաքում: 1477 թվականին հնարավոր է, նա ժամանած լինի Իսլանդիա[12]: 1477 թվականի ամռանը նա պորտուգալական նավով Գոլուէյից նավարկեց Լիսաբոն, որտեղ գտավ իր եղբայր Բարտոլոմեոյին և նրանք շարունակեցին առևտրով զբաղվել Սենտուրիոնե ընտանիքի համար: Կոլումբոսը մնաց Լիսաբոնում 1477-ից 1485 թվականներին: Նա ամուսնացավ Ֆիլիպա Մոնիս Պերեստրելոյի հետ, ով Պորտո Սանտոյի նահանգապետի աղջիկն էր[25]:

1479 կամ 1480 թվականին ծնվեց նրանց որդի Դիեգո Կոլումբոսը: 1482-ից 1485 թվականներին Կոլումբոսը առևտրով էր զբաղվում Արևմտյան Աֆրիկայի ափերով` հասնելով Էլմինա (ժամանակակից Գանա)[26]: Ըստ որոշ աղբյուրների Ֆիլիպան մահացել է 1485 թվականին, մինչդեռ Կոլումբոսը գտնվում էր Կաստիլիայում: Նա վերադարձավ Պորտուգալիա կնոջ հուղարկավորությանը մասնակցելու և վերցնելու իր որդուն` Դիեգոյին[27]: Նա լքեց Պորտուգալիան 1485 թվականին և տեղափոխվեց Կաստիլիա, որտեղ նա գտավ նոր սիրուհու, 20 ամյա Բեատրս Էնրիկես դե Արենային[28]: Հնարավոր է, որ Բերատրիսը և Կոլումբոսը հանդիպել են Կորդովայում, որտեղ ժամանակավոր հանգրվանել էին Կաթոլիկ միապետները: Բեատրիսը, ով դեռ չէր ամուսնացել այդ ժամանակ, Կոլումբոսին նվիրեց արտամուսնական որդի 1488 թվականի հուլիսին, ում անվանեցին Ֆերնանդո Կուլումբոս ի պատիվ Արագոնի միապետի: Կոլումբոսը ճանաչեց որդուն որպես իր օրինական[29]:

Կոլումբոսը նաև ուսանեց լատիներեն պորտուգալերեն և կաստիլիերեն: Նա շատ էր կարդում աստղագիտության, աշխարհագրության և պատմության վերաբերյալ, ներառյալ Կլավդիոս Պտղոմեոսի աշխատությունները, կարդինալ Պյոտր դ'Ալիի Imago Mundi-ին, Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները, Պլինիոս Ավագի Բնության պատմություն-ը, և այլն:

Ծրագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով երկրի գնդաձևության մասին անտիկ ուսմունքին և ժամանակի գիտնականերին կողմից երկրագնդի չափերի սխալ հաշվարկումներին՝ Կոլումբոսի ծրագրում է գտնել Հնդկաստան տանող ամենակարճ ճանապարհը։ 1492 թվականին դուրս է եկել Պալոսի նավահանգստից (3 նավով) և, կտրելով Ատլանտյան օվկիանոսը մերձարևադարձային գոտում, հոկտեմբերի 12-ին (համարվում է Ամերիկայի հայտնագործման պաշտոնական օրը) հայտնագործել է Բահամյան կղզիախմբի Սան Սալվադոր կղզին։

Հայտնագործութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրելով Կուբա կղզու հյուսիսարևելյան ծովափի մի մասը և Հայիթի կղզին՝ Կոլումբոսը վերադարձել է Կաստիլիա (14931493-1504 թվականին Կոլումբոսը ևս 3 ճանապարհորդություն է կատարել դեպի Ամերիկայի ափերը, որը նա ընդունել է որպես Հնդկաստան, իսկ տեղացիներին՝ հնդիկներ։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում Կոլումբոսը հայտնաբերել է Մեծ և Փոքր Անտիլյան կղզիախմբերը, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի՝ Հոնդուրասի, Նիկարագուայի, Կոստա Ռիկայի և Պանամայի Կարիբյան ափերը, հասել մինչև Օրինոկոյի արևմտյան բազուկի գետաբերանը։ Սակայն նա առաջինը չէր, որ Եվրոպայից Ամերիկա հասներ նրան նախորդում էին Նորվեգացիները՝ Լեյֆ Էրիկսոնի առաջնորդությամբ, ովքեր Կոլումբոսից 500 տարի առաջ ժամանակավոր ավան էր կառուցել L'Anse aux Meadows-ում[30] - Կոլումբոսը տարածված կոնտակտ նախաձեռնեց եվրոպացիների և բնիկ ամերիկացիների միջև։ Հիսպանիոլա կղզու վրա ավան ստեղծելու իր քանի փորձերում, նա անձնապես նախաձեռնեց իսպանական գաղութացման ընթացքը, որը նախորդում էր «Նոր Աշխարհի» ընդհանուր Եվրոպական գաղութացման։ («Նախակոլումբական» տերմինը ընդհանրապես օգտագործվում է Ամերիկայի մարդկանց և մշակույթներին՝ նախքան Կոլումբոսի և իր Եվրոպացի հետնորդների ժամանման վերաբերելու համար)

Իր նախնական 1492 թվականի ճամբարը պատահեց ազգային իմպերիալիզմի աճման և զարգացող ազգ-երկրների տնտեսական մրցության կրիտիկալ ժամանակ, որոնք առևտրական երթուղիների հիմնադրումից և գաղութացումից հարստություն էին որոնում։ Այս հասարակաքաղաքական եղանակում, Կոլումբոսի հեռաձիգ կանխագիծը շահեց Իսպանիայի Թագուհի Իզաբելլայի ուշադրությունը։ Երկրի շրջագիծը խիստ թերագնահատելով, նա ենթադրում էր, որ Իբերիայից Օստ Ինդիա տանող արևելյան երթուղին ավելի կարճ և ուղիղ է լինելու քան Արաբիայից անցնող ցամաքային երթուղին։ Եթե դա ճիշտ լիներ, ապա իրավունք կտար Իսպանիային՝ մտնել շահութաբեր համեմունքի առևտրի մեջ, որ մինչև այդ արաբների և իտալացիների ձեռքում էր։ Իր գծած կուրսին հետևելով, նա փոխարենը Բահամյան կղզիների արշիպելագոյում վայրէջք կատարեց մի տեղայնության վրա, որը անվանեց «Սան Սալվադոր»։ Հյուսիսային Ամերիկյան կղզին Արևելյան Ասիայի մայրցամաքի հետ սխալվելով, նրա բնակիչներին անվանեց «հնդիկներ» (Indios)։

Կոլումբոսի հայտնագործությունները համաշխարհային պատմական նշանակություն ունեցան. դրանից հետո էր, որ ամերիկյան ցամաքն ընդգրկվեց մարդկության աշխարհագրական պատկերացումների մեջ, սկսվեց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը, և հիմք դրվեց գաղութային տերությունների առաշացմանը։ Կոլումբոսի 1492 թվականի Ամերիկայում վայրէջքը նշվում է իբրև Կոլումբոսի Օր՝ Իսպանիայում և Ամերիկաներում հոկտեմբերի 12-ին. դրա բացառությունն է ԱՄՆ-ն, որտեղ այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի։ Այսօր մենք չենք կարող երկրագունդը պատկերացնել առանց Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսի։ Մինչդեռ 15-րդ դարի վերջին Եվրոպայում դրանց գոյության մասին ոչ ոք չգիտեր։ Ահա այդ ժամանակ էր որ ծագումով իտալացի Կոլումբոսը գիտեր, թե ինչպես հասնել Հնդկաստան և հայտնագործել այն, բայց երկար տարիներ պայքարից, նվաստացումներից ու հուսախաբություններից հետո այնուամենայնիվ հաջողվեց համոզել իսպանական թագավորներին, որոնք ոսկու ու հարուստ հողերի մեծ կարիք ունեին։ 1492 թվականին Իսպանիայի Պալոս քաղաքից դուրս եկան նավարկության 3 առագաստանավերով։ Բաց օվկիանոսը վախեցնում էր ծովայիններին։ Օրերը հաջորդում էին իրար, իսկ շուրջը միայն անծայր ու ամայի օվկիանոս էր։ Նա քաջալերում էր վհատաված նավաստիներին խոստանում ոսկի ու զանազան համեմունքներ։ Բայց ի վերջո դադարեցին նրան հավատալ և կտրուկ պայման դրին, որ եթե 3 օրից ցամաք չտեսնեն՝ ետ են դառնալու։ Կոլումբոսը հարկադրված համաձայնեց։ Այդ ժամկետն ավարտվելու վրա էր, երբ գիշերվա ժամը 2-ին վերջապես լսվեց հերթապահի ճիչը «Ցամաք։ Ցամաք եմ տեսնում»։ Դա մի փոքր կղզի էր։ Կոլումբոսն այն անվանեց Սան Սալվադոր։ Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները՝ երանավետ Կուբան, չքնաղ Հայիթին և էլի ու էլի շատ կղզիներ։ Նավաստիներն առաջին անգամ էին տեսնում պղնձակարմրամորթ, գեղեցիկ ու բարձրահասակ մարդականց, բույսեր՝ որոնք չէին աճում Եվրոպայում՝ կարտոֆիլ, եգիպտացորեն, ծխախոտ։ Կոլումբոսը կարծում էր, թե Հնդկասատան է հասել, այդ մարդկանց սկսեցին անվանել հնդկացիներ։ Հայտնագործիչը գտնում էր, թե ինքը հայտնագործել էր սոսկ Հնդկաստան տանող արևմտյան ճանապարհը, այլ ոչ թե անհայտ մի մայրցամաք։ Կյանքի վերջին միայն երրորդ և չորրորդ նավարկություններից հետո նա սկսեց կասկածել, որ դա ինչ-որ «ուրիշ աշխարհ» է։ 1506 թվականին Կոլումբոսը մահացավ։ Ու թեև Ամերիկան այդպես կոչվեց մեկ այլ ծովագնացի Ամերիգո Վեսպուչիի անունով, սակայն մենք Կոլումբոսին մեծարում ենք որպես Ամերիկայի առաջին հայտնագործողի, խիզախ ու անվեհեր ծովագնացի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 National Library of Wales archives and manuscripts catalogue
  2. 2,0 2,1 LIBRIS
  3. 3,0 3,1 Real Academia de la Historia Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Encyclopédie Larousse en ligne
  7. 7,0 7,1 7,2 7,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 SNAC — 2010.
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118564994 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. https://www.newworldencyclopedia.org/entry/Christopher_Columbus
  11. "Columbus". Random House Webster's Unabridged Dictionary.
  12. 12,0 12,1 12,2 Beazley, 1911, էջ 741
  13. Encyclopædia Britannica, 1993 ed., Vol. 16, pp. 605ff / Morison, Christopher Columbus, 1955 ed., pp. 14ff
  14. Bergreen Lawrence (2012)։ Columbus The Four Voyages, 1493–1504։ Penguin Group US։ ISBN 978-0-14-312210-4 
  15. Rime diverse, Pavia, 1595, p. 117
  16. Tasso Torquato (1755)։ Ra Gerusalemme deliverâ։ Genoa: Ra Stamparia de Tarigo։ էջ 32։ Վերցված է 2 February 2012 
  17. Çittara zeneize – Regole d'Ortografia, Genoa, 1745
  18. Consulta ligure, Vocabolario delle parlate liguri, Sage, 1982, 88-7058-044-X
  19. The Daily Telegraph, 14 October 2009, Georgetown University team led by Professor Estelle Irizarry claims that Christopher Columbus was Catalan
  20. da Silva, Manuel Luciano and Silvia Jorge da Silva, 2008. Christopher Columbus was Portuguese. Express Printers, Fall River. 978-1-60702-824-6.
  21. Davidson, 1997, էջ 3
  22. Phillips, Jr, Phillips, էջ 85
  23. «Christopher Columbus»։ Արխիվացված է օրիգինալից 23 March 2002-ին . Thomas C. Tirado, PhD Professor History. Millersville University.
  24. "It is most probable that Columbus visited Bristol, where he was introduced to English commerce with Iceland." Bedini, Silvio A. and David Buisseret (1992). The Christopher Columbus encyclopedia, Volume 1, University of Michigan Press, republished by Simon & Schuster, 0-13-142670-2, p. 175
  25. Freitas Antonio Maria de (1893)։ The Wife of Columbus: With Genealogical Tree of the Perestrello and Moniz Families։ New York: Stettinger, Lambert & Co 
  26. "Christopher Columbus (Italian explorer)". Encyclopædia Britannica Online.
  27. Paolo Emilio Taviani, "Beatriz Arana" in The Christopher Columbus Encyclopedia, vol. 1, p. 24. New York: Simon and Schuster 1992.
  28. «Christopher Columbus Biography»։ Columbus-day.123holiday.net։ էջ 2։ Վերցված է 29 July 2009 
  29. Taviani, "Beatriz Arana" in The Christopher Columbus Encyclopedia, vol. 1, pp. 24–25.
  30. http://www.pc.gc.ca/lhn-nhs/nl/meadows/index_e.asp Կանադայի Զբոսայգիներ - L'Anse aux Meadows Կանադայի Ազգային Պատմական Վայր (անգլերեն)