Ռենե Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե Բարի
ֆր.՝ René d'Anjou
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1409[1] կամ հունվարի 16, 1409[2]
ԾննդավայրԱնժե, Duchy of Anjou, Ֆրանսիայի թագավորություն[1]
Մահացել էհուլիսի 10, 1480[1][3][4][…] (71 տարեկան) կամ 1480
Մահվան վայրԷքս-ան-Պրովանս, Պրովանս, Ֆրանսիայի թագավորություն[1][5]
ԳերեզմանAngers Cathedral
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[2]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունմիապետ, բանաստեղծ և քաղաքական գործիչ
ԱմուսինIsabella, Duchess of Lorraine?[6][7] և Jeanne de Laval?[6]
Ծնողներհայր՝ Louis II of Naples?[1][7], մայր՝ Իոլանդա Արագոնցի[1][7]
Զբաղեցրած պաշտոններking of Majorca? և Duke of Anjou?
ԵրեխաներJohn II, Duke of Lorraine?[6], Louis of Anjou, Marquis of Pont-à-Mousson?[6], Yolande of Anjou?[6], Nicolas of Anjou?[6], Margaret of Anjou?[6][5][7], Charles of Anjou?[6], Isabel of Anjou?[6], René of Anjou?[6], Ann of Anjou?[6], John, Bastard of Anjou? և Blanche d'Anjou?
Ստորագրություն
Изображение автографа
 René I of Naples Վիքիպահեստում

Ռենե Բարի (ֆր․՝ le Bon Roi René, հունվարի 19, 1409[1] կամ հունվարի 16, 1409[2], Անժե, Duchy of Anjou, Ֆրանսիայի թագավորություն[1] - հուլիսի 10, 1480[1][3][4][…] կամ 1480, Էքս-ան-Պրովանս, Պրովանս, Ֆրանսիայի թագավորություն[1][5]), Լոթարինգիայի դուքս (1431-1453), Անժեյի դուքս (1434-1475), Նեապոլի, Երուսաղեմի թագավոր, Գիզի կոմս (1417-1425)։

Լյուդովիկոս ॥ Անժուի և Յոլադա Արագոնացի երկրորդ որդին։

Իզաբելլա Լոթարինգիացու հետ ամուսնության շնորհիվ ժառանգություն է ստանում Բարի (1430) և Լոթարինգիայի (1431) դքսությունը։ Վերջին դքսությունը ուներ ևս մեկ հավակնորդ, որը Ֆիլիպ ৷৷৷ Բարեգործն էր։ Լոթարինգիայի պատերազմում Ռենեն գերի է ընկնում և պահվում է մինչև 1437 թվականը։

Այդ ժամանակահատվածում Լոթարիգիայի դքսության կայսր ճանաչվեց Սիգիզմունդը։ 1434 թվականին իր մեծ եղբայր Լյուդովիկոս III Անժուի մահից հետո ժառանգություն ստացավ Անժեի և Պրովանսի դքսությունը, ինչպես նաև Ջովանի ॥-ի ժառանգորդը լինելու կարգավիճակը։ Նրա մահից հետո դարձավ Նեապոլի թագավոր։

Իտալական մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերությունից ազատվելուց հետո Ռենեն գալիս է Իտալիա, որպեսզի հետ գրավի Նեապոլը Արագոնի և Սիցիլիայի թագավոր Ջովանիի նախկին ժառանգորդ Ալֆոնս V-ից։ 1442 թվականին Ռենեն Ալֆոնս V-ի կողմից ենթարկվում է ջախջախիչ պարտության և վերադառնում է Ֆրանսիա, որտեղ գտնվում էր ԱՆժերի շքեղ արքունիքը։

Դստեր ամուսնությունը Անգլիայի թագավորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնորդական մեծ դեր խաղաց Անգլիայի և Ֆրանսիայի միջև Տուրի զինադադարի կնքման համար։ Զինադադարի պայմանններից մեկի համաձայն Ռենեի դուստր Մարգարիտա Անժուացի (1429-1482) ամուսնացավ Անգլիայի թագավոր Հենրի VI-ի հետ։ Լոթարինգիայի հանդեպ ունեցած իրավունքները կնոջ մահից հետո տվեց որդուն՝ ժան II-ին (1425-1470)։ Նույն Ժան II-ը նորից փորձեց հետ գրավել Նեապոլը Արագոնների տոհմից, սակայն Տրոյայի մոտ ջախջախիչ պարտություն կրեց (1462)։ Հետագայում, օգտվելով Կատալոնիայում Խուան II-ի դեմ տեղի ունեցող ապստամբությունից, Արագոնի թագավոր (1458-1479)՝ Ժան II-ը փորձեց իրեն հռչակել Բարսելոնայի կոմս և տիրել Կատալոնիային, սակայն մահացավ՝ ոչնչի չհասնելով։

Անժեի շրջանը դառնում է թագավորական սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդու մահից հետո Ռենեն ստիպված էր Անժուն կտակել Լյուդովիկոս XI-ին, որը 1475 թվականին նվաճեց Անժուն։ 1473 թվականին Ռենեն վերջնականապես բնակեցրեց իր տիրապետության տակ գտնվող Պրովանսը։ Այնտեղ՝ Էքս-ան-Պրովանս քաղաքի իր արքունիքում հավաքեց բազմաթիվ պոետների, նկարիչների, երաժիշտների։ Ռենեն պատմության մեջ մտավ որպես վերջին տրուբադուր թագավոր։

Ռենեի մահից հետո Պրովանսի շրջանը և Նեապոլի թագավոր հռչակվեց իր զարմիկ՝ Կարլ Մենսկին (1436-1481), որը կրում էր Կարլ IV անունը։ Նրա մահից հետո, ժառանգորդ չունենալու պատճառով Պրովանսը ժառանգեց Լյուդովիկոս XI-ը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետական էթիկետի շրջանում համարվում էր հայտնի գիտակ և օրենսդիր։ «Մրցախաղերը գրքում» (Le Livre des tournois, 1460), որը ենթադրաբար գրվել էր Լյուդովիկոս Լյուքսեմբուրսկու կողմից, մանրամասն նկարագրում և մասամբ պարզաբանում էր[8] ասպետական բանավեճերի կազմակերպման սկզբունքները և անցկացման կանոնները, ինչպես նաև զինամթերքը, զինվորական հանդերձանքը, արարողությունները և ծեսերը, մինչև անգամ մրցախաղային բանկետների կազմակերպումը։ Ձեռնարկն ուներ 109 էջ, ինչպես նաև մանրանկարչության 26 միակողմանի թերթ, որի զգալի մասը պատկանում էր հայտնի նկարիչ Բարտելեմի Դ՝եյկայի վրձնին[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը Իզաբելլա Լոթարինգիացին (1400-1453) Երեխաներ
  • Ժան 2 (1425 1470), լոթարինգիայի դուքս (1453-1470), Կոլաբրիական դուքս և Բարսելոնայի կոմս։
  • Յոլանդա (02․11․1428-23․03․1483), Նեապոլի թագուհի, ամուսնացած ֆրեդերիկ 6ի (1417-31․08․1470) հետ։ 1477 թվականից հետո նրանց ժառանգները համարվեցին Լոթարինգիայի դուքսերը։
  • Մարգարիտա Անժու (23.03.1430-25.08.1482), Հենրի VI-ի կինը (1421-1471), Անգլիայի թագուհի (1422-1461, 1470-1471)
  • Լյուդովիկ (1427-1444), Պոնտ-ա-Մուսոնի մարքիզ
  • Երկրորդ կինը՝ ժաննա դը Լավալ (1433-1498)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France Record #119215497 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Magnusson M. Chambers Biographical DictionaryW & R Chambers, 1990. — ISBN 978-0-550-16041-6
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families — P. http://fmg.ac/Projects/MedLands/ANJOU,%20MAINE.htm.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Kindred Britain
  8. Дюби Жорж. Европа в средние века / Пер. В. Колесникова. — Смоленск: Полиграмма, 1994. — С. 244.
  9. Окшотт Э. Рыцарь и его замок. — М.: ЗАО «Центрполиграф», 2007. — С. 177.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jules de Glouvet, Histoires du Vieux Temps, Calmann Lévy, Paris, [./https://ru.wikipedia.org/wiki/1889 1889]
  • Marie-Louyse des Garets "le Roi René 1409-1480" La Table Ronde 1946 et 1980
  • Jacques Levron, Le Bon Roi René, Arthaud.
  • Vincent Caillaud, Au temps où l'Anjou avait un roi, Courrier de l'Ouest, 6 nov 1996.
  • E. Verry, Le Roi René à l'occasion de la commémoration du 5ème centenaire de sa mort, 1981, Archives départementales du Maine-et-Loire.
  • Noël Coulet, Alice Planche, Le Roi René, Edisud, 1982.
  • Brochure "Angers Tourisme", Office du Tourisme d'Angers.
  • Brochures du Château d'Angers, Caisse Nationale des Monuments Historiques.