Մագնիսական խոնարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական խոնարհում, անկյուն մագնիսական և աշխարհագրական միջօրեականների միջև Երկրի մակերևույթի տվյալ կետում։ Աշխարհագրական միջօրեականի ուղղությունը, որպես օրենք, որոշում են գիրոթեոդոլիտներով կամ աստղաբաշխական դիտարկումների օգնությամբ, մագնիսական միջօրեականինը՝ սարքերով (դեկլինոմետրեր, մագնիսամետրեր), որոնք հնարավորություն են ընձեռում որոշել մագնիսական սլաքի դիրքը դիտարկման տեղում։ Եթե մագնիսական սլաքի հյուսիսային եզրը աշխարհագրական միջօրեականի ուղղությունից շեղվում է դեպի արևելք, ապա մագնիսական խոնարհումը համարում են արևելյան (դրական), եթե դեպի արևմուտք՝ արևմտյան (բացասական)։ Մագնիսական խոնրահումը լայնորեն կիրաոում են ծովաևօդագնացության մեջ, գեոդեզիական ու մարկշեյդերական պրակտիկայում, ռազմական գործում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 116