Ալկասար դե լոս Ռեյես Քրիստիանոս
Նկարագրություն | |
Տեսակ | Ալկասար |
Վարչական միավոր | Կորդովա[1][2][3] |
Երկիր | Իսպանիա[1][2][3] |
Համալիրի մաս | Կորդովայի պատմական կենտրոն |
Ընթացիկ սեփականատեր | Córdoba City Council?[4] |
Կայք | alcazardelosreyescristianos.cordoba.es/?id=3(իսպ.) |
Alcázar de los Reyes Cristianos[5] Վիքիպահեստում |
Ալկասար դե լոս Ռեյես Քրիստիանոս (հայերեն «Քրիստոնյա միապետների ամրոց»), հայտնի է նաև Կորդովայի Ալկասար անունով, միջնադարյան ամրոց է իսպանական Կորդովայի պատմական կենտրոնում, Կորդովայի մսկիթ-տաճարի և Գվադալկիվիր գետի միջև։ Ալկասար անունը առաջացել է արաբական (արաբ․՝ القصر) Ալ-Կասար անունից, ինչը թարգմանաբար նշանակում է պալատ։ Ամրոցը երկար տարիներ եղել է Կաստիլիայի թագուհի Իզաբելա I և Արագոնի թագավոր Ֆերդինանդ II գլխավոր շինությունների։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում ամրոցի տարածքում եղել է վեստգոթեր ցեղի բնակավայր, Երբ Օսմանյան կայսրությունը գրավեց Պիրենյան թերակղզին և նվաճել վեստգոթերի տարածքը, Դամասկոսի օսմանյան խալիֆը այն վերակառուցեց։ Երբ Աբբասյան խալիֆայությունը նվաճեց Օսմանյան կայսրության տարածքի զգալի մասը, օսմանների փրկված ղեկավարը՝ Աբդ ալ-Ռահման I փախավ Կորդովա։ Աբդ ալ-Ռահման I-ը հաստատվեց Կորդովայում և հիմնեց Կորդովայի խալիֆայությունը։ Նրա իշխանության տարիներին քաղաքը զարգացավ և դարձավ քաղաքական ու մշակութային կենտրոն. հիմնվեցին այգիներ, ջրավազաններ, ընդարձակվեց քաղաքի տարածքը, հիմնվեց արևմուտքի ամենամեծ գրադարանը[6]։ Գվադալկիվիր գետի վրա կառուցված ջրաղացներից ստացվող ջրի շնորհիվ ոռոգվում էին դաշտերն ու այգիները։
1236 քրիստոնեական զորքերը Ռեկոնկիստայի շրջանակներում վերագրավեցին Կորդովան։ 1328 թ.-ին Կաստիլիայի և Լեոնի թագավոր Ալֆոնսո XI-ը վերակառուցեց իսլամական ոճով կառուցված քաղաքը[6][7]։ Չնայած մինչ օրս էլ քաղաքի շինությունների ճարտարապետական ոճում նկատելի են իսլամական ճարտարապետության մուդեջար ոճի ազդեցությունը։
Ալկասարը մասնակցեց քաղաքացիական պատերազմին, որի ժամանակ Կաստիլիայի թագավոր Հենրիխ IV-ի դեմ ըմբոստացավ նրա իր անչափահաս եղբայրը՝ Ալֆոնսոն։ Պատերազմի ժամանակ ամրոցի պաշտպանական համակարգը ուժեղացվեց, որպեսզի հնարավոր լիներ պաշտպանվել բարութի կիրառումից։ Նույն ժամանակահատվածում կառուցվեց Ալկասարի գլխավոր աշտարակը, որը ներկայումս առավել հայտնի է որպես «ինկվիզիցիայի աշտարակ»[6]։
Հենրիխ IV-ի իրավահաջորդ Իզաբելան և նրա ամուսինը՝ Ֆերդինանդը Ալկասարը օգտագործում էին որպես իսպանական ինկվիզիցիայի գլխավոր հարթակներից մեկը և գլխավոր հենակայանը Գրանադայի ամիրայության ղեկավարների՝ Նասրիդիների դինաստիայի դեմ պայքարում։ Գրենադայի ամիրայությունը միակ մավրիտանական թագավորությունն էր մնացել Պիրենյան թերակղզում։ Ինկվիզատորները 1482 թ.-ին սկսեցին Ալկասարը կիրառել որպես ինկվիզիցիայի գլխավոր շտաբ՝ ամրոցի մեծ մասը, այդ թվում՝ արաբական բաղնիքները օգտագործելով կտտանքների վայր։ Ինկվիզիցիայի դատարանը այստեղ մնաց ավելի քան 300 տարի։ Գրանադայի ամիրայության առաջնորդ Մուհամեդ XII 1483 թ.-ին գերևարվելուց հետո բանտարկվել է այստեղ[8]։
1492 թ-ին Ալկասարի միապետը հյուրընկալում է Քրիստափոր Կոլումբոսին, որը պատրաստվում էր իր առաջին ճանապարհորդությանը դեպի Ամերիկա[7]։
1810 թ.-ին Ալկասարը եղել է Նապալեոն Բոնապարտի զորքերի կայազոր, իսկ 1821 թ.-ին դարձել է բանտ։ 1950 թ.-ին Իսպանիայի կառավարությունը Ալկասարը դարձրել է զբոսաշրջային կենտրոն և տվել ազգային հուշարձանի տիտղոս[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
- ↑ 3,0 3,1 GeoNames — 2005.
- ↑ Catalog of Protected Heritage of the Historic Centre of Córdoba (իսպ.)
- ↑ 5,0 5,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Alc%C3%A1zar_de_los_Reyes_Cristianos
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Reed, Tony (2005). «Alcazar de los Reyes Cristianos - Córdoba». Infocordoba.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 7,0 7,1 «Alcázar de los Reyes Cristianos». Frommer's. Վերցված է 2006 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Alcázar de los Reyes Cristianos». Fodor's. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Córdoba Royal Fortress - Alcázar de los Reyes Cristianos
- More tourist information
- More historical information Արխիվացված 2006-09-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկասար դե լոս Ռեյես Քրիստիանոս» հոդվածին։ |
|