«Ախալքալաք»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 71. | Տող 71. | ||
}} |
}} |
||
'''Ախալքալաք'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.2|page=46}}</ref> ({{lang-ka|ახალქალაქი}} [ախալքալաքի], թարգմանաբար՝ '''Նոր Քաղաք'''), քաղաք [[Վրաստան]]<nowiki/>ում, [[Սամցխե-Ջավախք]] |
'''Ախալքալաք'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.2|page=46}}</ref> ({{lang-ka|ახალქალაქი}} [ախալքալաքի], թարգմանաբար՝ '''Նոր Քաղաք'''), քաղաք [[Վրաստան]]<nowiki/>ում, [[Սամցխե-Ջավախք]] մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, [[Ջավախք]] երկրամասի (պատմական [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք նահանգ]]ի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։ |
||
Ըստ 2009 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 9,4 հազար մարդ է<ref>[http://www.geostat.ge/cms/site_images/publications/publication%2008.12.2009.zip Statistical Yearbook Of Georgia, 2009]</ref>, որից 90%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, [[Փարվանա (գետ)|Փարվանա]] գետի ավազանում։ |
Ըստ 2009 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 9,4 հազար մարդ է<ref>[http://www.geostat.ge/cms/site_images/publications/publication%2008.12.2009.zip Statistical Yearbook Of Georgia, 2009]</ref>, որից 90%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, [[Փարվանա (գետ)|Փարվանա]] գետի ավազանում։ |
10:30, 16 Հունիսի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ախալքալաք | |||||
ახალქალაქი | |||||
| |||||
Քաղաքի կենտրոնական Մեսրոպ Մաշտոցի հրապարակը | |||||
Երկիր | Վրաստան | ||||
Երկրամաս | Սամցխե-Ջավախք | ||||
Մունիցիպալիտետ | Ախալքալաքի մունիցիպալիտետ | ||||
Հիմնադրված է | 1064 թ. | ||||
ԲԾՄ | 1707±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Բնակչություն | 60 975 մարդ (2002) | ||||
Ազգային կազմ | Հայեր | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | ախալքալաքցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 261 | ||||
Պաշտոնական կայք | akhalkalaki.ge | ||||
| |||||
Ախալքալաք[1] (վրաց.՝ ახალქალაქი [ախալքալաքի], թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։
Ըստ 2009 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 9,4 հազար մարդ է[2], որից 90%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։
Անվանում
Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրաց.՝ ახალი ― նոր, վրաց.՝ ქალაქი ― քաղաք)։
Քաղաքի պատմություն
Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թ. քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թ. այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[3]։
19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թթ. սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թ. մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է[4]։
Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թ. նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։
Նշանավոր ախալքալաքցիներ
Ախալքալաքում են ծնվել հայ ականավոր արձակագիրներ Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, հայ հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Դարբինյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը և այլ հայտնի դեմքեր։
Պատկերասրահ
-
Սուրբ Խաչ եկեղեցին
-
Ախալքալաքի ամրոցը
-
Խաչքար եկեղեցու բակում
-
Եկեղեցու բակը.jpg
-
Սուրբ Խաչի բակում
Ծանոթագրություններ
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
- ↑ Statistical Yearbook Of Georgia, 2009
- ↑ Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25:
- ↑ http://www.miacum.am/forum/politics/djavahk/2927
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ախալքալաք կատեգորիայում։ |
|
|
|