Հովհաննես Անաստասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Անաստասյան
Ծնվել է1933
Բուրգաս, Բուլղարիա
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներալտ
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա

Հովհաննես Անաստասյան (1933, Բուրգաս, Բուլղարիա), բուլղարահայ երաժիշտ, ալտահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Անաստասյանը ծնվել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։ Ավարտել է Բուլղարիայի կոնսերվատորիան, 1963 թվականից կատարելագործվել է Փարիզում։ 1965 թվականից եղել է Բուլղարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար։ Նվագախմբի հետ նա համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Ռումինիայում և Հայաստանում։ 1970-ական թվականներից բնակության է հաստատվել Անտվերպենում, եղել է սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Անաստասյանը հիմնադրել է «Սևան» լարային քառյակը, որի երկացանկում եղել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Արտեմի Այվազյանի, Գոհարիկ Ղազարոսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

1968 թվականին Հովհաննես Անաստասյանը մենանվագով հանդես է եկել հայկական հեռուստառադիոյով։ Հետագայում նա ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Գեորգ Ֆիլիպ Տելեման 4-մասանոց կոնցերտը (ալտի և նվագախմբի համար)։ 1973 թվականինին մասնակցել է [[Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա]]յում կազմակերպված հայկական համերգին։

Հովհաննես Անաստասյանը հիմնադրել է «Ամադեուս» մրցույթ-փառատոնը[1], որն անցկացվել է Երևանում (1992 թվականից), Գյումրիում (1993 թվականից), Սպիտակում, Վանաձորում և Արցախում (1994 թվականից, 2012 թվականին՝ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՄԱԴԵՈՒՍ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 50. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։