Սուրբ Սարգիս եկեղեցի (Վառնա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վառնա |
Հասցե | 15 Khan Asparukh, Varna |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Բուլղարիայի հայոց թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Բուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1844 |
![]() | |
![]() | |
it5859.wixsite.com/armenian-church |
Սուրբ Սարգիս եկեղեցի (բուլղար․՝ Свети Саркис), հայկական առաքելական եկեղեցի Բուլղարիայի Վառնա քաղաքում[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Խան Ասպարուխի անվան փողոցում։ Եկեղեցու տարածքում գտնվում է 2006 թվականին բացված հայոց ցեղասպանության հուշաքար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վառնայում հայկական եկեղեցի է գործում 17-րդ դարից. ներկայիս եկեղեցու խորանի տարածքում կան 1677, 1695 և 1775 թվականների տապանաքարեր։ Եկեղեցին ի սկզբանե եղել է մատուռ, որն այրվել է անհայտ հանգամանքներում։ Ներկայիս եկեղեցու շինարարությունը սկսվել է Վառնայի հայ համայնքի այն ժամանակվա առաջնորդ Հաջի Սարգիս Հայրապետյանի և Հայր Հաջի Հարությունի նախաձեռնությամբ։ 1844 թվականի հունվարի 25-ին եկեղեցին օծվեց։ Այն կառուցվել է նկուղային հիմքով և է շրջապատված բարձր պարսպով, քրիստոնեական եկեղեցիների կառուցման ժամանակի պահանջներին համապատասխան։ Այն ժամանակ եկեղեցու բակը մոտ 5000 մ2 էր[2]։
1910 թվականին, ըստ հիմնադիր Սարգիս Հայրապետյանի արձանագրության, առաջին հիմնանորոգումը կատարել է շինարար Աբրահամ Կալֆան։ Նույն թվականին քանդվել է պարիսպը և ավարտվել զանգակատան աշխատանքը[2]։
2002 թվականին Սուրբ Սարգիս եկեղեցին Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ վերանորոգվեց, որի հետ կապված պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց Վառնա[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին միանավ է՝ բազիլիկ կառույց, որի դիմացի հատվածում գտնվում է եռանկյունաձև զանգակատունը։ Մուտքի աջ կողմում կանգնեցված է հայկական խաչքար։ Եկեղեցուն մոտ շենքում գործել է Սիսակյան հայկական դպրոցը, ինչպես նաև հայկական տպագրատունը, որը բուլղարահայ տպագրության անդրանիկ կառույցն էր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Զոհրաբ Զոհրաբյան։ «Բուլղարիայի թեմ»։ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ։ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան
- ↑ 2,0 2,1 2,2 «"Сурп Саркис" Варна»։ armenianchurch-bg.com։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցւոյ Պուլղարիոյ թեմ։ Արխիվացված է օրիգինալից -ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Սարգիս եկեղեցի (Վառնա) կատեգորիայում։ |