Ուսումնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուսումնագիր (ամսագիր), դպրոցական ամսագիր։ Լույս է տեսել 1932-1943 թվականներին, Պլովդիվում։ Տեղի Մխիթարյան վարժարանի հրատարակություն։ Պատասխանատու խմբագիրներ՝ Մ․ Կարապետյան, Հ․ Ոսկյան։ Լուսաբանել է վարժարանի, գաղթավայրերի հայկական կրթական այլ հաստատությունների ուսումնադաստիարակչական առօրյան, հրատարակել հայագիտական, թարգմանական, կենցաղային–առողջապահական բնույթի հոդվածներ։ Տպագրել է նաև մանկական գեղարվեստական ստեղծագործություններ։ Հիմնականում աշխատակցել են Վիեննայի Մխիթարյանները։ Տարածվել է Բուլղարիայի և սփյուռքի այլ գաղթավայրերի հայաշատ կենտրոններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png