Կարապետ Ասրլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Ասրլաքյան
Ծնվել էմայիսի 21, 1909(1909-05-21)
ԾննդավայրԲիլեջիքի մարզ, Թուրքիա
Մահացել է1981
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Բուլղարիա
Մայրենի լեզուհայերեն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍամոկովի ամերիկյան բողոքական դպրոց (1929)
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ և քահանա
ԿուսակցությունՀայրենական ճակատ

Կարապետ Հակոբի Ասրլաքյան (բուլղար․՝ Гарабед Асърлакян, մայիսի 21, 1909(1909-05-21), Բիլեջիքի մարզ, Թուրքիա - 1981, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ ուսուցիչ և հոգևորական[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Ասրլաքյանը ծնվել է 1909 թվականի մայիսի 21-ին Բիլեջիկում։ 1922 թվականին ընտանիքով Բուլղարիա են տեղափոխվել։ 1929 թվականին ավարտել է Սամոկովի ամերիկյան բողոքական դպրոցը։ 1931 թվականին տեղափոխվել է Պլովդիվ։ Մինչև 1964 թվականին թոշակի անցնելը դասավանդել է հայկական դպրոցում։ 1949-1964 եղել է դպրոցի տնօրեն։ Արժանացել է Կյուրեղի և Մեթոդիոսի շքանշանի, աշխատանքային երկու և «Ժողովրդական իշխանության 25 տարի» մեդալների։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական ճակատի գործունեությանը։ Հայրենական ճակատի երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ է ստացել։ 1931-1943 թվականներին հայկական «Արզիվ» զբոսաշրջային ընկերության նախագահն է եղել։ Մահացել է Պլովդիվում 1981 թվականին[1]։

Նրա անձնական նյութերը գտնվում են Պլովդիվի պետական արխիվում և կազմված են 1894-1982 թվականներին վերաբերող 23 արխիվային միավորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Гарабед Агоп Асърлакян». Информационна система на Държавните архиви. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.