Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Պազարջիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՊազարջիկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերըդեկտեմբերի 18, 2011
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Հիմնադրվածդեկտեմբերի 18, 2011
Քարտեզ
Քարտեզ
 Surp Stepanos, Pazardzhik Վիքիպահեստում
surpstepanos.com

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Պազարջիկ բնակավայրում։ Օծվել է 2011 թվականի դեկտեմբերի 18-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պազարջիկում հայկական եկեղեցիներ եղել են։

13-րդ դարի թուրքական փաստաթղթերից պարզվել է, որ Պազարջիկի հայկական համայնքը եկեղեցի է ունեցել, դրա մասին է վկայել նաև 1685 թվականի եկեղեցական առք ու վաճառքի փաստաթուղթը։ Կառուցման մասին տեղեկություններ չկան։ Վկայություն կա, որ 1700 թվականին եկեղեցական կառույց է օծվել։ Հետագայում այս եկեղեցին վառել և ավերել են։

1820 թվականին Հայաստանից եկած հայերը նոր եկեղեցի են կառուցել, որը 1928 թվականին վերանորոգվել է, բայց ամբողջովին այրվել է 1946 թվականին[2]։

Կառուցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնաքարը դրվել է 2005 թվականի հուլիսի 4-ին։ 2004 թվականի հուլիսի 4-ին սկսել են շինարարական աշխատանքները։ Նույն տարվա սեպտեմբեր ամսին կառուցապատման աշխատանքները ֆինանսավորման պակասի պատճառով դադարեցվել են։ 2009 թվականի գարնանը արքեպիսկոպոս Դիրջիր Մարդիկյանի կտակած յոթ ոսկեջրած խաչերը տեղադրելով եկեղեցու պատերի մեջ՝ վերսկսել են շինարարությունը[2]։ Շինարարությունն ավարտվել է 2011 թվականին։ Եկեղեցին օծել է Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի քահանայապետ, ծայրագույն վարդապետ Աբգար Հովակիմյանը 2011 թվականի դեկտեմբերի 18-ին։ Օծման ժամանակ եկեղեցական բեմում տեղադրվել է Էջմիածնից բերված սուրբ քար։ Մուտքին փորագրված են եկեղեցու կառուցապատմանը գումար նվիրաբերած բարերարների անունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Областният управител запали свещ в арменския храм „Сурп Степанос"». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 «Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատմություն». Եկեղեցու պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.