Լիդիա Պետիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Պետիկյան
բուլղար․՝ Лидия Бедикян
Ծնվել էմարտի 3, 1948(1948-03-03) (76 տարեկան)
Պանագյուտիշտե, Պազարջիկի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Ալմա մատերՍոֆիայի համալսարան (1971)
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն և ռուսերեն

Լիդիա Ջովասարի Պետիկյան (բուլղար․՝ Лидия Джовасар Бедикян, մարտի 3, 1948(1948-03-03), Պանագյուտիշտե, Պազարջիկի մարզ, Բուլղարիա), բուլղարահայ ֆիզիկոս, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի դոցենտ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Պետիկյանը ծնվել է 1948 թվականի մարտի 3-ին Պանագյուտիշտեում։ 1971 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1980 թվականին Խարկովի պետական համալսարանում (Ուկրաինա) պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականից Պետիկյանը Բոտևգրադի կիսահաղորդչային տեխնոլոգիաների ինստիտուտի III աստիճանի գիտաշխատող էր, 1976 թվականից՝ II աստիճանի գիտաշխատող, 1983 թվականից՝ I աստիճանի գիտաշխատող, իսկ 1990 թվականից՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Պլովդիվի կիրառական ֆիզիկայի կենտրոնական լաբորատորիայի դոցենտ։ 1990-2022 թվականներին եղել է լաբորատորիայի գիտական քարտուղարը[1]։

1984-1988 թվականներին դասավանդել է Պլովդիվի համալսարանում, 1988-2005 թվականներին՝ Պլովդիվի տեխնիկական քոլեջում, իսկ 2005-2009 թվականներին՝ Տեխնիկական համալսարանի Պլովդիվի մասնաճյուղում[1]։

Գործունեության ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Պետիկյանն աշխատում է հետևյալ ոլորտներում․

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նմուշների 55-րդ միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ, Պլովդիվ (1999 թվական)
  • Պաշտպանական սարքավորումների IV միջազգային «Հեմուս 2000» ցուցահանդեսի հավաստագիր
  • «Մակինովա 2003» 23-րդ միջազգային ցուցահանդեսի արծաթե վկայական, Սկոպիե[1]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Optical Constants and Exciton–Phonon Interaction in CuI (et al.). // OS, 48, 1980, № 3, p. 518–523.
  • Investigation of high quality GaAs:In layers grown by liquid phase epitaxy (et al.). // JEM, 23, 1994, № 11, p. 1235–1237.
  • RF plasma treatment of Porous Silicon (et al.). // JNCS, 220, 1997, № 2–3, p. 261–266.
  • Photoluminescence of Porous Silicon prepared from crystallized aSi: H films (et al.). // JNCS, 227, 1998, p. 1049–1052.
  • UV Selective Photodetector Based on Nanosized TiO2 Layers (et al.). // BCC, 47, 2015, p. 76–79.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кацунов, Валери; Иванова, Джени; Величкова, Цветана (2018). Жените в историята на академичната наука в България (Хабилитираните жени в БАН) (PDF) (բուլղարերեն). Սոֆիա: Ропринт. էջ 37.